Բիզնես

USD BUY - 361.00-1.00 USD SELL - 363.50+0.00
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00-3.00
OIL:  BRENT - 102.05+5.35 WTI - 92.50+3.79
COMEX:  GOLD - 4146.30-0.06 SILVER - 60.73+1.05
COMEX:  PLATINUM - 1746.30+0.78
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 157.92-0.15 EUR/GBP - 1.125-0.63
FOREX:  EUR/USD - 1.125-0.63 GBP/USD - 1.3205-0.34
STOCKS RUS:  RTSI - 863.54+1.01
STOCKS US: DOW JONES - 50926.56+0.04 NASDAQ - 26871.60+0.04
STOCKS US: S&P 500 - 7666.45+0.19
STOCKS JAPAN:  NIKKEI - 68309.46-0.94 TOPIX - 4091.00-0.99
STOCKS CHINA:  HANG SENG - 23972.29-2.60 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10428.27-1.68 CAC40 - 7835.31-1.62
STOCKS EUR:  DAX - 24939.35-1.03
02/10/2026  CBA:  USD - 362.55-0.27 GBP - 478.82-0.94
02/10/2026  CBA:  EURO - 407.29-2.41
02/10/2026  CBA:  GOLD - 48393-323 SILVER - 710.1+1.69
Վիվասել-ՄՏՍ․ Հայաստանում կսկսի գործել Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ) գործատուների միությունը
23/11/2015 14:51
Կիսվել

Վիվասել-ՄՏՍ․ Հայաստանում կսկսի գործել Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ) գործատուների միությունը

Հայաստանի ՏՀՏ ոլորտի մի շարք ընկերությունների նախաձեռնությամբ ստեղծվել է Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությունը, որի նպատակն է ներկայացնել ու պաշտպանել ոլորտի գործատուների իրավունքներն ու շահերը: Նորաստեղծ միության ծրագրերի և առաքելության մասին մամուլի ասուլիսի ընթացքում խոսել են «Յունիքոմփ» ՓԲԸ հիմնադիր նախագահ, ՏՀՏԳՄ նախագահ Արմեն Բալդրյանը, ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանը, ՏՀՏ գործատուների միության գործադիր տնօրեն Լիլիթ Գևորգյանը:

Միությունը հնարավորություն կտա ամրապնդել ՏՀՏ ոլորտի գործատուների միջև փոխադարձ հարգալից վերաբերմունքը, աջակցել ոլորտի փոփոխվող պահանջներին օրենսդրության համապատասխանեցմանը, նպաստել փոքր և միջին բիզնեսի զարգացմանը, դրա գործունեության համար բարենպաստ պայմանների ձևավորմանը և խթանել ՏՀՏ ոլորտում ձեռներեցության զարգացումն ու նոր կազմակերպությունների ստեղծումը:

Միության հիմնական նպատակներից է աջակցություն ցուցաբերել ՏՀՏ և հարակից ոլորտների պահանջներին համապատասխանող կադրերի պատրաստմանն ու վերապատրաստմանը, ինչպես նաև ՏՀՏ ոլորտի համար կադրեր պատրաստող հանրակրթական, միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատությունների` միջազգային ամենաբարձր չափանիշներին համապատասխանեցմանը: Նախատեսվում է նաև նպաստել ոլորտում տեղական և արտասահմանյան ներդրումների աճին, տրամադրել բիզնես և իրավաբանական խորհրդատվություն և այլն:

ՏՀՏ գործատուների միությունը, հաշվի առնելով Հայաստանում առկա ներուժը, հատուկ ուշադրություն է դարձնելու դպրոցական և բուհական կրթությանը՝ ձեռնարկելով հիմնարար գիտելիքների դասավանդման մակարդակի բարձրացմանն ուղղված հավակնոտ ծրագրեր և նախաձեռնություններ: Հիմնարար գիտելիքների մակարդակի բարձրացման հետ միաժամանակ սատարվելու և իրականացվելու են գիտության և արտադրության մերձեցման և սերտաճման հետ կապված ծրագրեր:

Մեծ ուշադրություն է դարձվելու միջազգային ասպարեզում Հայաստանի ճանաչելիության բարձրացմանը, միջազգային օլիմպիադաներին և ծրագրերին Հայաստանի ներկայացուցիչների մասնակցությանը, ինչպես նաև ՏՀՏ Գործատուների Միության նախաձեռնություններում համաշխարհային նշանակության կազմակերպությունների ներգրավմանը:

Միությունն իր առջև դրված խնդիրները և նպատակները պատրաստվում է իրականացնել՝ սերտորեն համագործակցելով ՀՀ Կառավարության, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, ՏՀՏ և հարակից ոլորտներում գործող կազմակերպությունների, միջազգային կառույցների և կազմակերպությունների, այլ երկրների պետական, հասարակական և ոլորտային կառույցների հետ:

«Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիների ոլորտը արդեն իսկ դարձել է «առանց սահմանների» տնտեսության շարժիչ ուժը: Նոր իրականությունում հրամայական պահանջ է միավորել Հայաստանի ՏՀՏ և հարակից ոլորտի գործատուներին, հասնել աշխատանքի արտադրողականության զգալի բարձրացման, գիտության և տնտեսության միահյուսման, հաստատել ամուր տնտեսական հարաբերություններ համաշխարհային կազմակերպությունների հետ: Համոզված եմ, որ նորաստեղծ ՏՀՏ գործատուների միությունը հզոր խթան կհանդիսանա այս գործընթացներում»,-իր ելույթում նշել է ՏՀՏ Գործատուների Միության նախագահ Արմեն Բալդրյանը:

«Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիները մեծ նշանակություն են ստացել ինչպես համաշխարհային տնտեսության մեջ, այնպես էլ բիզնեսում: Ավելին, դրանց դերը  օրեցօր դառնում է որոշիչ: ՏՀՏ զարգացմանը համընթաց առաջ են գալիս տնտեսության նոր ուղղություններ որոնց զարգացման գործում ՏՀՏ գործիքների կիրառումը դառնում է ոչ միայն ահրաժեշտ այլ նաև անխուսափելի: Նորաստեղծ Միությունը կոչված է համագործակցելու տնտեսության տարբեր ոլորտների, հասարակական և կրթական կառույցների հետ, ապահովելով այդ ոլորտների առավել արդյունավետ զարգացումը»,-ասել է ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանը:

02/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.55
-0.27
Եվրո (EUR)
407.29
-2.41
Ռուբլի (RUR)
4.3363
-0.012
Լարի (GEL)
139.25
-0.11
48393
-323
Արծաթ
710.1
+1.69