Բիզնես

USD BUY - 392.00-1.00 USD SELL - 396.75-0.25
EUR BUY - 423.00-2.00 EUR SELL - 430.00-1.00
OIL:  BRENT - 86.73+1.03 WTI - 81.92+1.05
COMEX:  GOLD - 2170.70+0.12 SILVER - 24.78+0.20
COMEX:  PLATINUM - 902.60+0.18
LME:  ALUMINIUM - 2319.00+1.05 COPPER - 8858.00+0.02
LME:  NICKEL - 17105.00-1.58 TIN - 27650.00-0.20
LME:  LEAD - 2031.00-0.10 ZINC - 2484.00-0.28
FOREX:  USD/JPY - 151.37+0.07 EUR/GBP - 1.0836+0.18
FOREX:  EUR/USD - 1.0836+0.18 GBP/USD - 1.2636+0.24
STOCKS RUS:  RTSI - 1115.63+0.23
STOCKS US: DOW JONES - 39313.64-0.41 NASDAQ - 16384.47-0.27
STOCKS US: S&P 500 - 5218.19-0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 40398.03-0.04 TOPIX - 2780.80+0.11
STOCKS CHINA:  HANG SENG - 16618.32+0.88 SSEC - 3031.48+0.17
STOCKS EUR:  FTSE100 - 7917.57-0.17 CAC40 - 8151.60+0.00
STOCKS EUR:  DAX - 18261.31+0.30
26/03/2024  CBA:  USD - 395.68-0.37 GBP - 500.77+0.84
26/03/2024  CBA:  EURO - 429.51+1.10
26/03/2024  CBA:  GOLD - 27690.68+39.04 SILVER - 313.77+0.66
Վիդեոպատմություններ. աշխարհի ամենահարուստ գործարարները՝ Մարկ Ցուկերբերգ
15/12/2015 10:20
Կիսվել

Վիդեոպատմություններ. աշխարհի ամենահարուստ գործարարները՝ Մարկ Ցուկերբերգ

Ամերիկյան Forbes պարբերականը հրապարակել է վիդեո-պատմություններ աշխարհի ամենահարուստ և ամենահաջողակ գործարարների մասին: Այս վիդեո-պատմությունների հիման վրա «Բիզնես 24»-ը ներկայացնում է հոդվածների շարք՝ առանձնացնելով ամենահայտնի գործարարներին և նրանց մասին առավել ուշագրավ փաստերն ու թվերը:

Մարկ Ցուկերբերգ

Ըստ Fores-ի՝ աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշում 16-րդն է, ընդհանուր կարողությունը՝  33.4 մլրդ ԱՄՆ դոլար:

Մարկ Էլիոտ Ցուկերբերգը հայտնի ամերիկացի ծրագրավորող է, ով 2004 թվականին հիմնադրվել է Facebook սոցիալական ցանցը և այսօր ընկերության գլխավոր տնօրենն է։

Մարկ Ցուկերբերգը ծնվել է 1984 թվականին ԱՄՆ-ում, բժիշկների ընտանիքում։ Դեռևս ավագ դպրոցում նա ստեղծում է մի քանի համակարգչային ծրագրեր։

Ընդունվելով Հարվարդ՝ Մարկ Ցուկերբերգն առանձնանում է իր յուրահատուկ վարքով։ Օրինակ, ուսանողական տարիներին նա մերժել է Microsoft ընկերության ներկայացուցիչների հետ հանդիպման առաջարկը միայն այն պատճառով, որ հանդիպումը նշանակված է եղել առավոտյան ժամը 8-ին։ Մի անգամ էլ Ցուկերբերգը հետաձգել է Yahoo ընկերության հետ բանակցությունները, քանի որ դրանք նշանակված էին հանգստյան օրերին, թեև խոսքը գնում էր միլիարդավոր դոլարների մասին։

2003 թվականին Մարկն ու իր համակուրսեցիները սկսում են աշխատել ConnectU նախագծի վրա։ Այն նախատեսված էր ուսանողների համար։ Սակայն մի կողմ թողնելով այս նախագծի աշխատանքները և հենվելով նախագծի հիմնական գաղափարների վրա՝ Մարկ Ցուկերբերգը գրանցում է facebook.com դոմենը:

Սկզբնական շրջանում thefacebook.com-ը Հարվարդի ուսանողների համար էր և միայն ամիսներ անց այն ընդարձակվեց, իսկ արդեն 2006 թվականին հասանելի էր ողջ աշխարհում։ Այսօր արդեն Facebook-ի օգտատերերի թիվը գերազանցում է 1.5 միլիարդը: 

2010 թվականին Forbes ամսագիրը Մարկ Ցուկերբերգին ճանաչել է ամենաերիտասարդ միլիարդատերն աշխարհում։

Շարքի մյուս հոդվածները կարդալու համար սեղմեք այստեղ:

26/03/2024
դրամ
Դոլար (USD)
395.68
-0.37
Եվրո (EUR)
429.51
+1.10
Ռուբլի (RUR)
4.27
+0.00
Լարի (GEL)
146.56
-0.13
27690.68
+39.04
Արծաթ
313.77
+0.66