Բիզնես

USD BUY - 362.00-0.50 USD SELL - 364.00-0.50
EUR BUY - 419.00+0.00 EUR SELL - 424.00-0.50
OIL:  BRENT - 108.77+7.69 WTI - 103.42+7.59
COMEX:  GOLD - 4364.50-1.22 SILVER - 63.10-7.12
COMEX:  PLATINUM - 1775.60-6.17
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 154.47+0.68 EUR/GBP - 1.1601-0.28
FOREX:  EUR/USD - 1.1601-0.28 GBP/USD - 1.3493-0.44
STOCKS RUS:  RTSI - 834.57+0.74
STOCKS US: DOW JONES - 52380.66-0.77 NASDAQ - 26253.34-0.64
STOCKS US: S&P 500 - 7636.36-0.48
STOCKS JAPAN:  NIKKEI - 64011.34-1.93 TOPIX - 4028.30-0.65
STOCKS CHINA:  HANG SENG - 24805.63-0.60 SSEC - 3888.11-1.18
STOCKS EUR:  FTSE100 - 10670.06-1.31 CAC40 - 8156.67-1.94
STOCKS EUR:  DAX - 25576.45-1.66
11/09/2026  CBA:  USD - 363.28-0.61 GBP - 490.61-1.99
11/09/2026  CBA:  EURO - 421.11-1.98
11/09/2026  CBA:  GOLD - 50987-664 SILVER - 767.47-7.67
ՎիվաՍել-ՄՏՍ. նոր սպասարկման կենտրոն` «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնում
18/12/2015 17:33
Կիսվել

ՎիվաՍել-ՄՏՍ. նոր սպասարկման կենտրոն` «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնում

ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման նոր կենտրոն է բացվել «Դալմա Գարդեն Մոլ»-ում: Սպասարկման կենտրոնը գործելու է շաբաթվա բոլոր օրերին՝ ժամը 10:00-ից 22:00-ն:

Նորաբաց սպասարկման կենտրոնը հեռահաղորդակցության առաջատար օպերատորին թույլ կտա առավել մոտ լինել իր բաժանորդներին և ապահովել բաժանորդի բարձրակարգ սպասարկում: Այժմ ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոնների ընդհանուր թիվը կազմում է 86:

Բացման արարողությունից հետո ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը նշել է. «ՎիվաՍել-ՄՏՍ-ը մշտապես փորձում է հասանելի լինել իր բաժանորդներին՝ որտեղ էլ նրանք գտնվեն: Մենք աշխատում ենք, որպեսզի մեր ապրանքատեսակները և ծառայություններն առավելագույնս հասանելի լինեն բաժանորդներին՝ ամենանպատակահարմար վայրերում: Երևանի խոշորագույն առևտրի կենտրոններից մեկում՝ «Դալմա Գարդեն Մոլ»-ում բացված սպասարկման կենտրոնը համալրում է ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոնների լայն ցանցը: Մենք մշտապես հավատարիմ ենք բաժանորդների սպասարկման լավագույն որակ և առաջնակարգ ապրանքատեսակներ ու ծառայություններ ապահովելու ռազմավարությանը»:

Բաժանորդները հնարավորություն ունեն այցելելու նորաբաց սպասարկման կենտրոն ցանկացած օր և օգտվելու ընկերության ապրանքատեսակների ու ծառայությունների լայն տեսականուց՝ ձեռք բերել կանխավճարային և հետվճարային փաթեթներ, այդ թվում՝ ներառված խոսելաժամանակ և ինտերնետ տրամադրող սակագնային պլաններ, մոդեմի միջոցով ինտերնետ հասանելիություն ապահովող սակագնային պլաններ, 3G/4G Wi-Fi երթուղիչներ, շարժական հաղորդակցության սարքեր, վերալիցքավորման քարտեր, ակտիվացնել միջազգային ռոումինգը, կատարել վճարում, ստանալ մանրամասն հաշիվ, ընտրել հեռախոսահամար, ձեռք բերել կորպորատիվ փաթեթ, ինչպես նաև խորհրդատվություն և աջակցություն ստանալ ՎիվաՍել-ՄՏՍ-ի պրոֆեսիոնալ աշխատակիցների կողմից:

11/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.28
-0.61
Եվրո (EUR)
421.11
-1.98
Ռուբլի (RUR)
4.2971
+0.008
Լարի (GEL)
139.37
-0.06
50987
-664
Արծաթ
767.47
-7.67