Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 395.00-2.50 EUR SELL - 398.50-1.00
OIL:  BRENT - 91.62-4.85 WTI - 85.01-4.01
COMEX:  GOLD - 3870.50-0.24 SILVER - 46.79-4.57
COMEX:  PLATINUM - 1471.30-1.24
LME:  ALUMINIUM - 3030.50-1.17 COPPER - 13588.00-2.22
LME:  NICKEL - 16226.00+0.01 TIN - 46652.00+0.46
LME:  LEAD - 1886.50+0.03 ZINC - 3716.00-0.40
FOREX:  USD/JPY - 159.36-0.19 EUR/GBP - 1.1004-0.15
FOREX:  EUR/USD - 1.1004-0.15 GBP/USD - 1.3191-0.18
STOCKS RUS:  RTSI - 942.37-2.13
STOCKS US: DOW JONES - 51608.17-1.41 NASDAQ - 24509.76-2.49
STOCKS US: S&P 500 - 7416.59-1.92
STOCKS JAPAN:  NIKKEI - 59662.02-2.42 TOPIX - 3901.37-1.02
STOCKS CHINA:  HANG SENG - 23753.84+0.49 SSEC - 3602.57-0.87
STOCKS EUR:  FTSE100 - 10881.55-0.19 CAC40 - 8352.00-0.20
STOCKS EUR:  DAX - 26598.64-0.57
16/11/2026  CBA:  USD - 360.44-0.1 GBP - 475.35-1.46
16/11/2026  CBA:  EURO - 396.7-1.7
16/11/2026  CBA:  GOLD - 45089+227 SILVER - 579.94-10.36
Beeline․ ամանորյա խաղարկության հաղթողները ստացան 3 ուղեգիր դեպի ԱՄԷ և 50 պլանշետ
25/12/2015 16:17
Կիսվել

Beeline․ ամանորյա խաղարկության հաղթողները ստացան 3 ուղեգիր դեպի ԱՄԷ և 50 պլանշետ

Beeline-ը պարգևատրեց ամանորյա խաղարկության հաղթողներին, որին մասնակցել է ընկերության շուրջ 5000 բաժանորդ: Խաղարկությանը մասնակցել են Beeline-ի բոլոր այն բաժանորդները, ովքեր 2015 թ. նոյեմբերի 23-ից մինչև դեկտեմբերի 20-ը ձեռք են բերել ընկերության բրենդային հեռախոսներ և միացել «Սմարթ+» սակագնային փաթեթին:

Խաղարկության գլխավոր մրցանակը` երեք ուղեգիր դեպի Արաբական Միացյալ Էմիրություններ, շահեցին Լ. Ավետիսյանը, Ա. Դավթյանը և Է. Պետրոսյանը: Մրցույթի ևս 50 մասնակից շահեցին Beeline պլանշետներ: Պարգևատրման հանդիսավոր արարողությանը, որը տեղի ունեցավ այսօր Ազատության 24/1 հասցեում գտնվող ընկերության վաճառքի և սպասարկման գրասենյակում, ներկա էր Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Ընկերության ղեկավարը շնորհավորեց հաղթողներին և նրանց նվիրեց ուղեգրերն ու պլանշետները: «Ի սրտե շնորհավորում եմ ամանորյա խաղարկության բոլոր հաղթողներին և շնորհակալություն հայտնում բոլոր մասնակիցներին մեր բրենդային հեռախոսները գնելու և Beeline-ի բաժանորդ լինելու համար: Թող որ գալիք Նոր Տարին ձեր ընտանիքներին բերի երջանկություն, սեր և բարություն, իսկ մենք, որպես երկրի հեռահաղորդակցության խոշորագույն օպերատոր, ամեն ինչ կանենք, որպեսզի դուք շարունակեք հաճույքով օգտվել մեր պարզ, հարմար և հասանելի ծառայություններից», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Նշենք, որ 2015 թ. նոյեմբերի 23-ին մեկնարկած Beeline-ի ամանորյա խաղարկությանը հնարավորություն ունեին մասնակցելու ֆիզիկական անձ հանդիսացող այն բաժանորդները, ովքեր ձեռք էին բերել սմարթֆոն և միացել «Սմարթ+» սակագնային փաթեթին:

16/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.44
-0.1
Եվրո (EUR)
396.7
-1.7
Ռուբլի (RUR)
4.3693
-0.0234
Լարի (GEL)
138.95
+0.01
45089
+227
Արծաթ
579.94
-10.36