
Մարկ Ցուկերբերգը կարողությամբ աշխարհում վեցերորդն է
Ամերիկյան Ֆորբս պարբերականը գրում է, որ Facebook-ի բաժնետոմսերի գնի 13.38% աճի հետևանքով Մարկ Ցուկերբերգը Ֆորբսի ամենահարուստների ցուցակում առաջ է անցել Oracle հիմնադիր և ղեկավար Լարի Էլիսոնից և այժմ զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը։
Բաժնետոմսերի գնի աճի հետևանքով Ցուկերբերգի կարողությունն աճել է 4.85 մլրդ դոլարով և այժմ կազմում է 46.25 մլրդ դոլար։
Ֆեյսբուքի բաժնետոմսերի գների աճը կապված է կորպորացիայի կողմից հրապարակված հերթական դրական հաշվետվության հետ։