Ռոստելեկոմ․ 012 կոդով հեռախոսահամարներ՝ Երևանցիների համար
Փետրվարի 17-ին ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշմամբ «Ռոստելեկոմին» են տրամադրվել ֆիքսված հեռախոսային ցանցի տարածաշրջանային կոդեր (NDC) և համարային շարքեր։
Մինչ այս ընկերությունն իր բաժանորդներին տրամադրում էր հեռախոսահամարներ ոչ աշխարհագրական կոդերով, որոնք հնարավոր էր շահագործել ՀՀ ցանկացած վայրում։ Շնորհիվ տրամադրված կոդերի և համարային շարքերի «Ռոստելեկոմը» Հայաստանում հնարավարություն է ստացել հեռախոսահամարներ տրամադրելու նաև ըստ տարածաշրջանների՝ աշխարհագրական կոդերով։
Մասնավորապես ընկերությանն են տրամադրվել Երևան քաղաքի 012 կոդով սկսվող 2-9 շարքերը (012 2x xx xx, 012 3x xx xx, այլ), ինչպես նաև աշխարհագրական վայրի կոդով համարներ (ինչպես օրինակ՝ Գյումրի 312 850xx, 312 851x, այլ), ինչը հնարավորություն է տալիս մարզերում բնակվող բաժանորդներին ստանալու իրենց տարածաշրջանի կոդով նոր հեռախոսահամարներ։
Այսպես, օրինակ՝ Աբովյան քաղաքի բնակիչները կարող են ստանալ հեռախոսահամարներ 222 81xxx շարքից, որտեղ 222 կոդն է, իսկ 81xxx համարային շարքը:
Նման կերպով համարային շարքեր են տրամադրվել Երևանի և հայաստանյան 48 խոշոր քաղաքների (Արտաշատ, Արարատ, Աշտարակ, Ապարան, Ծաղկահովիտ, Վեդի, Թալին, Մասիս, Արմավիր, Մեծամոր, Բաղրամյան, Էջմիածին, Զվարթնոց, Վարդենիս, Գավառ, Մարտունի, Սևան, Ճամբարակ, Վանաձոր, Սպիտակ, Ստեփանավան, Տաշիր, Ալավերդի, Աբովյան, Եղվարդ, Նոր Հաճըն, Հրազդան, Ծաղկաձոր, Չարենցավան, Ամասիա, Մարալիկ, Արթիկ, Աշոցք, Գյումրի, Ախուրյան, Գորիս, Կապան, Քաջարան, Մեղրի, Ագարակ, Սիսիան, Վայք, Ջերմուկ, Եղեգնաձոր, Դիլիջան, Իջևան, Նոյեմբերյան, Բերդ) կոդերով։
Հավելենք նաև, որ ընկերությունը շարունակելու է տրամադրել հեռախոսակապի ծառայություններ ոչ աշխարհագրական 060 46 xx xx, 060 71 xx xx xx, 060 72 xx xx, 060 73 xx xx, 060 74 xx xx, 060 75 xx xx շարքերով ինչպես ֆիզիկական անձանց, այնպես էլ կորպորատիվ հաճախորդներին։
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման մանրամասները ներկայացված են կառույցի և «Ռոստելեկոմի» պաշտոնական կայքերում՝ http://psrc.am/am/announcements/announcement/2221-1, www.rtarmenia.am
«ՌՈՍՏԵԼԵԿՈՄ», «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ (www.rtarmenia.am) – 2012թ. դեկտեմբերից ՀՀ-ում հեռահաղորդակցության ոլորտի առաջատար օպերատորներից մեկը՝ ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ ՓԲԸ-ն հաջողությամբ մատուցում է ինտերնետ հասանելիության և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ Rostelecom ապրանքանիշի ներքո:
2013թ. սեպտեմբեր ամսից ընկերությունը «ՀԻԲՐԻԴ ՍՈԼՅՈՒՇՆԶ» ընկերության հետ համատեղ մատուցում է նոր սերնդի Այփի հեռուստատեսության ծառայությունը ևս։ 2015թ․ սեպտեմբերին ընկերությունը ներկայացրել է լիովին նոր Սմարթ հեռուստատեսությունը, որն առանձնանում է իր նորարարական լուծումներով և հնարավորություններով։
«Ռոստելեկոմի» ցանցը Հայաստանում կառուցված է օպտիկա-մանրաթելային մալուխով, որի երկարությունը կազմում է ավելի քան 3000 կմ` ծածկելով ՀՀ տարածքի 80%-ը:
Իրանի և Վրաստանի օպերատորների միջոցով «Ռոստելեկոմի» ցանցը փոխկապակցված է տարածաշրջանի հիմնական մայրուղային ցանցերի և տրաֆիկի փոխանակման խոշորագույն կենտրոնների հետ:
Ընկերության կորպորատիվ հաճախորդների ցանկում են խոշորագույն ձեռնարկություններ ու բանկեր, ՀՀ կառավարությունը և պետական մարմիններ, հեռահաղորդակցության ընկերություններ և միջազգային կազմակերպություններ: Գերժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը ընկերությանը հնարավորություն է տալիս լիովին բավարարել ժամանակակից բաժանորդի կարիքները՝ տարածվելով և ծառայությունների հասանելիությունն ապահովելով ՀՀ ողջ տարածքով:
2014թ.-ից ընկերությունը բնակչությանը ծառայություններ է մատուցում Երևան քաղաքի Կենտրոն, Էրեբունի, Նուբարաշեն, Աջափնյակ, Դավիթաշեն, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք և Ավան, Արաբկիր վարչական շրջաններում և Աբովյան, Չարենցավան, Հրազդան, Վանաձոր, Գյումրի, Աշտարակ, Մեծամոր, Արմավիր, Մասիս, Արտաշատ, Արարատ, Սևան, Դիլիջան, Իջևան, Կապան, Մարտունի, Ալավերդի և Քաջարան քաղաքներում: Նշված բոլոր քաղաքներում գործում են վաճառքի և սպասարկման սրահներ:
«Ռոստելեկոմ» ԲԲԸ-ն (www.rostelecom.ru) – Ռուսաստանի և Եվրոպայի հեռահաղորդակցության ոլորտի խոշորագույն և դինամիկ զարգացող ընկերությունների խումբ է, որը ծառայություններ է մատուցում ոլորտի բոլոր սեգմենտներում Ռուսաստանի ողջ տարածքով: Ընկերությունը առաջատար դիրք է գրավում ինտերնետի հասանելիության և վճարովի հեռուստատեսության ծառայությունների ռուսաստանյան շուկայում. Ինտերնետ հասանելիության ծառայությունից օգտվողների թիվը գերազանցում է 10.9 մլն-ը, իսկ վճարովի հեռուստատեսությանը՝ 7.7 մլն-ը:
«Ռոստելեկոմ» ԲԲԸ-ն առաջատարն է ռուսաստանյան պետական կառույցների և բոլոր մակարդակների կորպորատիվ հաճախորդներին մատուցվող հեռահաղորդակցության ծառայությունների շուկայում: Ընկերությունը առաջատար դիրքեր ունի նաև Էլեկտրոնային կառավարության համար ինովացիոն լուծումների, ամպային տեխնոլոգիաների կիրառման, առողջապահության, կրթության, անվտանգության, կենցաղ-կոմունալ ծառայությունների ոլորտներում: Ընկերության կայուն ֆինանսական վիճակը հաստատվում է վարկանիշային աղյուսակներում գրաված դիրքերով՝ Fitch Ratings գործակալությունն այն գնահատում է վարկանիշային աղյուսակի «BBB-« մակարդակում, իսկ Standard&Poor’s գնահատմամբ այն «BB+» է: