Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00+0.00
EUR BUY - 402.00+1.00 EUR SELL - 409.00+1.00
OIL:  BRENT - 110.68+0.05 WTI - 98.53-0.92
COMEX:  GOLD - 4130.50+0.20 SILVER - 56.25-2.53
COMEX:  PLATINUM - 1596.80-2.87
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.63-0.35 EUR/GBP - 1.1248+0.21
FOREX:  EUR/USD - 1.1248+0.21 GBP/USD - 1.3403+0.23
STOCKS RUS:  RTSI - 937.15-0.42
STOCKS US: DOW JONES - 52856.09+0.69 NASDAQ - 26702.86+1.05
STOCKS US: S&P 500 - 7757.17+0.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 62907.84-2.65 TOPIX - 3997.50-1.14
STOCKS CHINA:  HANG SENG - 22934.68-3.03 SSEC - 3658.03-1.48
STOCKS EUR:  FTSE100 - 10752.88+0.19 CAC40 - 7921.68+1.06
STOCKS EUR:  DAX - 25645.04+1.35
22/10/2026  CBA:  USD - 361.33-0.07 GBP - 483.35-0.6
22/10/2026  CBA:  EURO - 405.23-0.69
22/10/2026  CBA:  GOLD - 47948+24 SILVER - 668.5+5.04
Մարքեթինգի հայկական ակումբը հյուրընկալել է Արտյոմ Ղազարյանին
12/03/2016 16:52
Կիսվել

Մարքեթինգի հայկական ակումբը հյուրընկալել է Արտյոմ Ղազարյանին

Մեկնարկեց «Մարքեթինգի հայկական ակումբ» ՀԿ-ի «6 պրոֆեսիոնալ, 6 գիրք» նախաձեռնությունը, որի շրջանակներում հայաստանյան մի շարք առաջատար կազմակերպությունների մարքեթինգի բաժինների ղեկավարներ հյուրընկալվելու և ներկայացնելու են իրենց սիրելի մասնագիտական գրքերից որևէ մեկը:

Մարքեթինգի հայկական ակումբի նախագահ Տարոն Պարսամյանը ներկայացրեց նախաձեռնության առաջին հյուրին՝ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի մարքեթինգային հաղորդակցությունների բաժնի ղեկավար Արտյոմ Ղազարյանին, ով պետք է խոսեր բրիտանացի հայտնի մարքեթոլոգ Ջոն Գրանտի «Մարքեթինգային նոր մանիֆեստ. 21-րդ դարում հաջողակ բրենդ կառուցելու 12 կանոնները» գրքի մասին: Գրքում թվարկվում են ժամանակակից մարքեթինգի միտումները բնորոշող 12 կանոններ,  որոնց պահպանումը կարևորագույն նշանակություն ունի բրենդի հաջողության համար:

«Առաջին սեմինարը, ինչպես և սպասում էինք,  բավականին ինտերակտիվ էր, ներկայացված կանոններից յուրաքանչյուրը բացատրվում էր դիտակտիկ նյութերով, տեսահոլովակներով, ինչպես նաև՝ ուղեկցվում մասնագիտական մեկնաբանություններով: Հենց այդ ինտերակտիվությունն է, որ միշտ ստիպում է լսարանին ավելի խորը հաղորդակցվել ներկայացվող թեմայի հետ:

Հաճախ մեր երկրի առաջատար կազմակերպությունների ղեկավարները նշում են, թե մարքեթինգային բաժինները միշտ չէ, որ իրականացնում են հստակ բիզնես խնդիրներ, բայց փոխարենը մեծ ծախսեր են պահանջում: Ըստ իս, մեր բանախոսի խոսքում առավել կարևոր էր այն, որ նա ընդգծված կերպով ներկայացնում էր մարքեթինգային բաժինների` բիզնես խնդիրները հստակորեն լուծել կարողանալու անհրաժեշտությունը: Տեղին է նաև ընդգծել, որ բանախոսն իր ներկայացրած տեսական դրույթները պրոեկտում էր սեփական փորձի և պրակտիկ գործընթացների վրա` լուսաբանելով արդեն իսկ կիրառված և հաջողություններ գրանցած օրինակներ», – իր խոսքում ասաց Տարոն Պարսամյանը:

Լսարանի կողմից հնչեցված հարցերից ամենահետաքրքիրները, բնականաբար, վերաբերում էին Ակբա-ին, մասնավորապես՝ որքանով է բանկը կիրառում թվարկված կանոններն իր մարքեթինգային ռազմավարության մեջ: 

Որքան էլ բանախոսը  փորձում էր չշեղվել  գրքից, այնուամենայնիվ, անդրադարձավ Բանկի կողմից սեփական ինովացիաների կիրառմանը.  «Համարձակորեն կարող ենք ասել, որ  Բանկի կողմից առաջարկվող բջջային հավելվածները հայաստանյան տիրույթում ինովացիոն լուծումներ առաջարկող և բավականին լայն հնարավորություններ ապահովող բջջային հավելվածներ են, և բացի ներկայումս  առաջարկվող  ծառայություններից մենք նպատակ ունենք ապագայում առաջարկել նոր՝ ավելի ինովացիոն լուծումներ՝ սպառողին ավելի հարմարավետ և բարձրակարգ ծառայություններ մատուցելու համար», – նշեց Արտյոմ Ղազարյանը:

Բանախոսի ամփոփիչ խոսքն առավել հուզիչ ու ազդեցիկ ստացվեց, – «Մենք մտածում ենք յուրովի, փորձում ենք քայլել շոշափելի տարբերությունների ուղղությամբ մեր կողմից առաջարկվող պրոդուկտների ու ծառայությունների մեջ՝ մնալով հավատարիմ մեր արժեհամակարգին և տարբերվելով մյուսներից:  Նույնն էլ ձեզ՝ երիտասարդներիդ խորհուրդ կտամ՝ երբեք մի՛ դադարեք երազել, մի վախեցեք ձեր մտքերից և եղե՛ք համարձակ: Հավատ ունեցեք առ այն, որ ամեն բան լավ է լինելու»:

22/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.33
-0.07
Եվրո (EUR)
405.23
-0.69
Ռուբլի (RUR)
4.4536
+0.0415
Լարի (GEL)
139.14
-0.05
47948
+24
Արծաթ
668.5
+5.04