Բիզնես

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 413.00-1.00
OIL:  BRENT - 103.43-3.35 WTI - 89.78-4.51
COMEX:  GOLD - 4177.60+1.09 SILVER - 60.67-0.90
COMEX:  PLATINUM - 1719.30+0.27
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 156.69-0.39 EUR/GBP - 1.1334-0.25
FOREX:  EUR/USD - 1.1334-0.25 GBP/USD - 1.3227-0.11
STOCKS RUS:  RTSI - 843.22+0.46
STOCKS US: DOW JONES - 51349.92-0.26 NASDAQ - 26797.54-0.09
STOCKS US: S&P 500 - 7670.84-0.17
STOCKS JAPAN:  NIKKEI - 66753.72+1.94 TOPIX - 4108.65+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24613.27+0.37 SSEC - 3842.19+0.31
STOCKS EUR:  FTSE100 - 10636.71-0.45 CAC40 - 8035.87-0.53
STOCKS EUR:  DAX - 25399.21+0.10
30/09/2026  CBA:  USD - 362.83-0.35 GBP - 482.2+1.49
30/09/2026  CBA:  EURO - 412.14+0
30/09/2026  CBA:  GOLD - 48567+173 SILVER - 710.01-6.11
Կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչները չեն բացառում ակտիվները Հայաստանի ՏՏ ոլորտ ուղղելու հնարավորությունը
23/03/2016 19:06
Կիսվել

Կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչները չեն բացառում ակտիվները Հայաստանի ՏՏ ոլորտ ուղղելու հնարավորությունը

Հայաստանում կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչ ավստրոգերմանական «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» ընկերության ներկայացուցիչը չի բացառում կենսաթոշակային ակտիվների ներդրումը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում: Հայ- ֆրանսիական «Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթ» ընկերության ֆոնդերի կառավարիչն էլ նկատում է, որ կենսաթոշակային ակտիվներ ՏՏ ոլորտում դեռևս չեն ներդրել` բարձր ռիսկայնությամբ պայմանավորված: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նման կարծիք բանախոսները հայտնեցին Տնտեսական լրագրողների ակումբի նախաձեռնած մամուլի ասուլիսի ժամանակ:

«Կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչները ՏՏ ոլորտում կարող են ներդնել ակտիվների մինչև 2 տոկոսը, իհարկե, դա կախված է առանձին գործիքից: Մեր հիմնական գաղափարախոսությունն է, որ կենսաթոշակային ֆոնդերի ակտիվները պետք է ուղղվեն ռեալ սեկտոր: Հայաստանի դեպքում քիչ են ուղղությունները, ամեն նոր գործիք, հնարավորություն ուշի ուշով դիտարկում ենք: Նման ներդրումն այնքան էլ հարմար չի լինի կայուն եկամտային ֆոնդի համար, բայց կարող է հարմար լինել հավասակշռված ֆոնդի դեպքում, որն առավել բարձր «ռիսկ-եկամտաբերություն» հարաբերակցությունն ունի: Այո, հ նարավոր է դիտարկել նաև այդ ուղղությունը»,-ասաց «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» ընկերության ֆոնդերի կառավարիչ Գայանե Օրդուխանյանը:

«Մեր կապիտալի շուկան այնքան էլ զարգացած չէ, և ֆոնդերի կառավարիչները պատրաստ են ներդրումներ կատարելու ցանկացած նոր գործիքում, որն ընդունելի է: Այս պահին ֆոնդերի կառավարիչներն այդպես էլ վարվում են: Ինչ վերաբերում է ստարտափերին, օրենքի շրջանակներում նախատեսվում է, որ ֆոնդի միջոցները մինչև 2 տոկոսի չափով կարող են ներդրվել այդ ստատափերում, օրենսդրական առումով այդ հնարավորությունը կա, իսկ արդյոք ընդունելի է ֆոնդի կառավարիչների համար ներդրումներ անել, թե ոչ, պետք է անհատական վերլուծության  ենթարկվի»,-նշեց «Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթ» ընկերության ֆոնդերի կառավարիչ Հրայր Ասլանյանը:

ՏՀՏ առաջնորդների փետրվարի վերջին կայացած հերթական հանդիպում-ֆորումի ժամանակ քննարկել են վարկային կազմակերպության ստեղծման տեսլականը, որի հիմքում ընկած են կոոպերատիվ հիմունքներով ՏՏ վարկային միավորում (Credit Union), կոոպերատիվ հիմունքներով ապահովագրական ընկերություն և առանձին ՏՏ կենսաթոշակային հիմնադրամ ստեղծելու գաղափարները: Դա թույլ կտա էժան ու երկարաժամկետ փողեր ուղղել ոլորտ:

30/09/2026
դրամ
Դոլար (USD)
362.83
-0.35
Եվրո (EUR)
412.14
+0
Ռուբլի (RUR)
4.3367
+0.018
Լարի (GEL)
139.28
-0.14
48567
+173
Արծաթ
710.01
-6.11