Բիզնես

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 418.00-1.00
OIL:  BRENT - 73.60+1.41 WTI - 70.28+1.86
COMEX:  GOLD - 2748.20+0.38 SILVER - 32.95+0.70
COMEX:  PLATINUM - 955.10+0.21
LME:  ALUMINIUM - 2601.00-0.29 COPPER - 9192.00-0.27
LME:  NICKEL - 15858.00+0.91 TIN - 29957.00+0.61
LME:  LEAD - 2043.00-1.04 ZINC - 3125.50-0.30
FOREX:  USD/JPY - 152.29+0.55 EUR/GBP - 1.0506-0.20
FOREX:  EUR/USD - 1.0506-0.20 GBP/USD - 1.2765-0.04
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44148.56-0.22 NASDAQ - 20034.89+1.77
STOCKS US: S&P 500 - 6084.19+0.82
STOCKS JAPAN:  NIKKEI - 39372.23+0.01 TOPIX - 2749.31+0.29
STOCKS CHINA:  HANG SENG - 20155.05-0.77 SSEC - 3432.49+0.29
STOCKS EUR:  FTSE100 - 8301.62+0.26 CAC40 - 7423.40+0.39
STOCKS EUR:  DAX - 20399.16+0.34
11/12/2024  CBA:  USD - 394.35-0.52 GBP - 501.73-2.01
11/12/2024  CBA:  EURO - 413.87-1.77
11/12/2024  CBA:  GOLD - 34100.49+179.75 SILVER - 404.45+2.90
Beeline. ամփոփվել են «ՀՀ աշխատաշուկայում երիտասարդների մրցունակության բարձրացում» համատեղ ծրագրի երրորդ փուլի արդյունքները
31/03/2016 17:06
Կիսվել

Beeline. ամփոփվել են «ՀՀ աշխատաշուկայում երիտասարդների մրցունակության բարձրացում» համատեղ ծրագրի երրորդ փուլի արդյունքները

Beeline-ը Հայաստանի գործատուների հանրապետական միության (ՀԳՀՄ) հետ համատեղ ամփոփեցին «ՀՀ աշխատաշուկայում երիտասարդների մրցունակության բարձրացում» խորագրով ծրագրի երրորդ փուլի արդյունքները: Ծրագիրն իրականացվում է Beeline-ի «Make your mark» գլոբալ ռազմավարության շրջանակում։

Ծրագրի նպատակն է երիտասարդների շրջանում խթանել բիզնես պլան կազմելու և կարիերան պլանավորելու, սեփական բիզնեսը հիմնելու և վարելու գործընթացը, բարձրացնել մրցունակությունն աշխատաշուկայում, ինչպես նաև նպաստել աշխատանքային միգրացիայի կանխարգելմանը և զբաղվածության խթանմանը։

Երրորդ փուլում ընտրված լավագույն մասնակիցները ներկայացրին իրենց բիզնես նախագծերը, որոնք մշակվել են նախորդ փուլերի ընթացքում` ՀԳՀՄ թրեյնինգների, մենթորինգի և խորհրդատվության շնորհիվ: Ծրագրի հաջորդ փուլում ոլորտի մասնագետների կողմից անհրաժեշտ խորհրդատվության միջոցով ներկայացված ծրագրերը կատարելագործելուց հետո, բիզնես նախագծերի հեղինակները ՀԳՀՄ և Հայաստանում  Beeline-ի աջակցությամբ կհիմնադրեն իրենց սեփական բիզնեսը:   

«Հայաստանի գործատուների հանրապետական միության հետ համատեղ այս ծրագիրը, որն իրականացվում է «Թող քո հետք»-ը գլոբալ սոցիալական ռազմավարության շրջանակում, հնարավորություն ընձեռեց բազմաթիվ երիտասարդների ձեռք բերել գիտելիքներ և հմտություններ կարիերայի պլանավորման, ինչպես նաև բիզնեսի վարման և զարգացման բնագավառում: Տարբեր ոլորտներ ներկայացնող բիզնես նախագծերը, որոնք ներառվել են ծրագրի երրորդ փուլում, կօգնեն երիտասարդ ձեռներեցներին կառուցել իրենց ապագան, իսկ մենք,  ՀԳՀՄ հետ համատեղ, կշարունակենք աջակցել նրանց  սեփական բիզնեսը զարգացնելու գործում», – նշեց Հայաստանում  Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։  

«ՀԳՀՄ-ի անունից իմ երախտագիտությունն եմ հայտնում Հայաստանում  Beeline-ին,  որը ՀՀ-ում աչքի է ընկնում իր բազմաթիվ կորպորատիվ սոցիալական  ծրագրերով և բիզնեսի վարման բնագավառում լավագույն փորձով: «ՀՀ աշխատաշուկայում երիտասարդների մրցունակության բարձրացում» ծրագրի շնորհիվ 350 երիտասարդներ էականորեն բարձրացրել են իրենց մրցունակությունը  աշխատաշուկում, և շուտով 20 երիտասարդներ կհիմնադրեն իրենց սեփական  բիզնեսը` բիզնես մշակույթում նոր որակ բերելով: Այս ամենի շնորհիվ զգալիորեն կխթանվի զբաղվածությունը ՀՀ-ում», – նշեց Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը:

Հիշեցնենք, որ ծրագրի առաջին փուլին մասնակցել են ավելի քան 350 ավագ դպրոցի աշակերտներ և ուսանողներ Երևանից և մարզերից, ովքեր «Կարիերայի պլանավորման ճանապարհին» թրեյնինգ-դասընթացի ընթացքում ստացան ամբողջական գիտելիքներ և հմտություններ գրագետ ինքնակենսագրական գրելու, աշխատաշուկայում համապատասխան աշխատանք գտնելու և հարցազրույցին պատշաճ ներկայանալու մասին: Դասընթացներն անց են կացվել 10-15 մասնակցից բաղկացած խմբերում, որի ավարտին մասնակիցները ստացել են հավաստագրեր։

Նոյեմբեր ամսին մեկնարկեց դասընթացների երկրորդ փուլը, որի ընթացքում ընտրվել են 70 ակտիվ, նախաձեռնող և բիզնես գաղափարներ ունեցող երիտասարդներ, բիզնես ոլորտի փորձագետների կողմից կազմակերպվել է հատուկ մասնագիտական երկօրյա դասընթաց «Ինչպե՞ս սկսել սեփական բիզնեսը Հայաստանում» թեմայով: Այս փուլի ավարտին ընտրվել է լավագույն 20 մասնակից։

«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի մի մասը: «ՎիմպելԿոմ»-ը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը, որը գործում է աշխարհի 14 երկրում, իսկ գլխամասային գրասենյակը գտնվում է Ամստերդամում: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան  200 մլն. բաժանորդների Ռուսաստանում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում, Պակիստանում, Զիմբաբվեում, Իտալիայում: «ՎիմպելԿոմ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Infostrada», «Mobilink», «Banglalink», «Telecel» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: “ՎիմպելԿոմ”-ի բաժնետոմսերը շրջանառվում են NASDAQ բորսայում VIP նշումով: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.vimpelcom.com կայքում:

11/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.35
-0.52
Եվրո (EUR)
413.87
-1.77
Ռուբլի (RUR)
3.80
-0.13
Լարի (GEL)
139.79
-1.95
34100.49
+179.75
Արծաթ
404.45
+2.90