Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 399.50-1.50 EUR SELL - 406.50-0.50
OIL:  BRENT - 114.73-2.26 WTI - 100.78-2.41
COMEX:  GOLD - 4022.30+0.78 SILVER - 54.11+0.74
COMEX:  PLATINUM - 1520.10-2.71
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.68+0.55 EUR/GBP - 1.1172-0.27
FOREX:  EUR/USD - 1.1172-0.27 GBP/USD - 1.334-0.24
STOCKS RUS:  RTSI - 973.16+0.75
STOCKS US: DOW JONES - 52361.58+0.28 NASDAQ - 26169.38+0.82
STOCKS US: S&P 500 - 7676.77+0.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 63268.37+1.73 TOPIX - 3997.37+0.61
STOCKS CHINA:  HANG SENG - 23041.32-0.73 SSEC - 3648.30-1.33
STOCKS EUR:  FTSE100 - 10767.33+0.72 CAC40 - 7847.32+0.83
STOCKS EUR:  DAX - 25410.84+0.91
27/10/2026  CBA:  USD - 360.93+0.05 GBP - 480.65-1.12
27/10/2026  CBA:  EURO - 402.36-1.75
27/10/2026  CBA:  GOLD - 46692+127 SILVER - 627.21+1.83
ԱՐԱՐԱՏ կոնյակները հերթական միջազգային մրցանակներին են արժանացել
31/03/2016 19:16
Կիսվել

ԱՐԱՐԱՏ կոնյակները հերթական միջազգային մրցանակներին են արժանացել

Երևանի կոնյակի գործարանի ԱՐԱՐԱՏ կոնյակներն արժանացել են բարձր մրցանակների «Սան Ֆրանցիսկոյի միջազգային գինու և ալկոհոլային խմիչքների» մրցույթում:

Սան Ֆրանցիսկոյում կայացած XVI միջազգային գինու և թունդ ալկոհոլային խմիչքների մրցույթում Երևանի կոնյակի գործարանի ԱՐԱՐԱՏ տեսականու 10 տարվա հնացման Ախթամար կոնյակը արժանացել է ոսկե, իսկ ԱՐԱՐԱՏ 5 աստղ կոնյակը արծաթե մեդալի: Ամեն տարի անցկացվող Սան Ֆրանցիսկոյի միջազգային մրցույթը հիմնադրվել է 2000 թվականին և դասվում է աշխարհի ամենահեղինակավոր և ազդեցիկ մրցույթների շարքին: Այս տարի մրցույթին մասնակցել են ավելի քան 1850 խմիչքներ ամբողջ աշխարհից: Մրցույթի մասնագիտացված հանձնաժողովը, որը կազմված էր 39 անդամից, իր աշխատանքներն իրականացրել է մարտի 17-ից 20-ը:

Հատկանշական է, որ ըստ մրցույթի կազմակերպիչների, ԱՐԱՐԱՏ-ը առաջին հայկական ապրանքանիշն է, որը ներկայացրել է Հայաստանը մրցույթի ողջ պատմության ընթացքում:

Բազմաթիվ ոսկե մեդալների արժանացած ԱՐԱՐԱՏ տեսականու Ախթամար կոնյակը (10 տարի հնացման) արտադրվում է Երևանի կոնյակի գործարանի կողմից 1967 թվականից:

Ախթամար կոնյակն արտահանվում է աշխարհի 30 երկրներ և մարմնավորում է Երևանի կոնյակի գործարանի մշակութա-հումանիտար գործունեության ուղղություններից մեկը՝ «ԱՐԱՐԱՏ. Արվեստների Հավաքածու» նախագիծը: Այն սկիզբ է առել 2012 թվականին և յուրաքանչյուր տարի ներկայացնում է Ախթամար կոնյակի սահմանափակ խմբաքանակ յուրովի փաթեթավորմամբ արվեստի և հայկական կոնյակի իրական սիրահարների համար: Տարբեր տարիներին «Արվեստների Հավաքածու» են կազմել սահմանափակ թողարկումներ, նվիրված թատրոնին, Սերգեյ Փարաջանովին և Հայաստանի մշակութային ժառանգությանը: Նման փաթեթավորումների վրա աշխատել են այնպիսի հայտնի նկարիչներ, ինչպիսիք են Պավել Կապլևիչն ու Գարեն Բեդրոսյանը:

Ախթամարն ունի սաթի հիասքանչ գույն` պղնձային գուներանգներով: Աշխույժ և նրբագեղ բույր. փնջում գերիշխում են վանիլի և սալորաչրի նրբաբույրով մեղրամոմի, ընկույզի և կաղնու կեղևի երանգները: Ավարտուն, քաղցրավուն համը բացահայտվում է աստիճանաբար և պարգևում երկարատև, դյութող հետհամային զգացողություն: Հետհամային նուրբ չորությունը ստվերարկվում է դարչինի երանգներով:

Երևանի կոնյակի գործարանը՝ ԱՐԱՐԱՏ կոնյակների բացառիկ արտադրողը, 1887 թվականին հիմնադրված հայկական կոնյակագործության ավանդույթների հետնորդն է: ԵԿԳ-ն հանդիսանում է Հայաստանի Հանրապետության խոշոր հարկատուներից մեկը և խաղող մթերող ամենամեծ ընկերությունը: 1999 թվականին Երևանի կոնյակի գործարանը անդամակցել է պրեմիալ ալկոհոլի համաշխարհային շուկայի առաջնորդ Պեռնո Ռիկար (Pernod Ricard) միջազգային խմբին, որը միավորում է այնպիսի ապրանքանիշեր, ինչպիսիք են՝ Չիվասը (Chivas` շոտլանդական վիսկի), Աբսոլյուտը (Absolut` շվեդական օղի), Մարտելը (Martell` ֆրանսիական կոնյակ), Ջեյմսոնը (Jameson` իռլանդական վիսկի):

27/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.93
+0.05
Եվրո (EUR)
402.36
-1.75
Ռուբլի (RUR)
4.4786
+0.0024
Լարի (GEL)
139.06
+0
46692
+127
Արծաթ
627.21
+1.83