
Mercedes-Benz-ը կթողարկի ևս չորս մոդելի էլեկտրական տարբերակները
Համացանցում տարածված լուրերի համաձայն գերմանական Daimler AG-ն պատրաստվում է թողարկել Mercedes-Benz-ի ևս չորս մոդելի էլեկտրական տարբերակաները։ Այս պահի դրությամբ ներկայացվել է միայն B-Class Electric Drive էլեկտրական շարժիչով աշխատող մոդելը։
Կթողարկվեն երկու սեդանի և երկու արտաճանապարհային մոդելի էլեկտրական տարբերակները։ Մեքենաները կթողարկվեն մինչև 2020թ․-ը։ Մասնագետների կարծիքով էլեկտրական տարբերակներ կստանան Mercedes GLA և GLC ամենագնացները, նաև C և S դասի մեքենաները։
Հիշեցնենք, որ Daimler AG-ն գերմանական ավտոմեքենաշինական կոնցեռն է: Կոնցեռնը հիմնադրվել է 1886թ.-ին՝ Գոտլիբ Դայմլերի և Կարլ Բենցի կողմից: Daimler AG-ի կողմից են արտադրվում համաշխարհային հռչակ վայելող Mercedes-Benz ավտոմեքենաները, որոնք իրենց հարմարավետության և որակական հատկանիշների շնորհիվ մեծ պահանջարկ են վայելում երկրագնդի բոլոր անկյուններում: Հայաստանում Mercedes-Benz-ի գլխավոր ներկայացուցիչն է «Ավանգարդ Մոթորս» ընկերությունը: