Բիզնես

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 74.49+1.50 WTI - 71.09+1.54
COMEX:  GOLD - 2665.90-1.63 SILVER - 31.00-1.37
COMEX:  PLATINUM - 927.70-1.27
LME:  ALUMINIUM - 2599.50+0.00 COPPER - 9091.50+0.00
LME:  NICKEL - 16168.00+0.00 TIN - 29534.00+0.00
LME:  LEAD - 2005.50+0.00 ZINC - 3075.00+0.00
FOREX:  USD/JPY - 153.64+0.41 EUR/GBP - 1.0502+0.41
FOREX:  EUR/USD - 1.0502+0.41 GBP/USD - 1.2618-0.31
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43828.06-0.20 NASDAQ - 19926.72+0.12
STOCKS US: S&P 500 - 6051.09+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8300.33-0.14 CAC40 - 7409.57-0.15
STOCKS EUR:  DAX - 20405.92-0.10
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
Marlboro-ի պայքարն ընդդեմ Ararat սիգարետների շարունակվում է
21/06/2016 15:00
Կիսվել

Marlboro-ի պայքարն ընդդեմ Ararat սիգարետների շարունակվում է

Մարտ ամսին «Բիզնես 24»-ն անդրադարձել էր Marlboro սիգարետների արտադրող Philip Morris Brands Sarl ընկերության կողմից հայկական Ararat սիգարետների դեմ մղվող պայքարին։

Խնդիրը նրանում է, որ Philip Morris Brands Sarl ընկերությունը գտնում է, որ Ararat-ի տուփի վրա պատկերված ապրանքային նշանն անչափ նման է Marlboro-ի ապրանքային նշանին։ Այդ իսկ պատճառով Philip Morris Brands Sarl ընկերությունը դատական հայց էր ներկայացրել Մոսկվայի դատարան։

Նշենք, որ Ararat-ի ապրանքային նշանը պատկերում է Բիբլիական Արարատ լեռը։ Այն գրանցված է Հայաստանի Հանրապետությունում։ ԵԱՏՄ օրենսդրության համաձայն Հայաստանում գրանցված ապրանքային նշանները պետք է անարգել շրջանառվեն ԵԱՏՄ ամբողջ տարածքում։

Ռեգնումի տեղեկացմամբ հակամարտությունը դուրս է եկել Ռուսաստանի սահմաններից և ևս մեկ դատական գործ է լսվել ՀՀ դատական ատյաններում։ Philip Morris Brands Sarl ընկերությունը ՀՀ էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալությունից պահանջել է չեղարկել Ararat ծխախոտի ապրանքային նշանի գրանցումը։ Մայիսի 23-ին կայացած նիստի արդյունքում Philip Morris Brands Sarl ընկերության հայցը մերժվել է՝ Ararat սիգարետների ապրանքային նշանի գրանցումը չի չեղարկվել։

Հունիսի 16-ին Մոսկվայի ադմինիստրատիվ դատարանում կայացել է Philip Morris Brands Sarl ընկերության կողմից Ararat սիգարետների ռուսական դիստրիբյուտոր «Պոկոմակ» ընկերության դեմ։ Լսումներն ավարտվել են խաղաղ համաձայնությամբ, որով «Պոկոմակ» ընկերությունը հրաժարվել է իրեն պատկանող «Армения» խանութում վաճառել Ararat սիգարետներ։ Փաստորեն սա Philip Morris Brands Sarl ընկերության կողմից Ararat սիգարետների մղվող պայքարում առաջին գրանցված հաջողությունն է։

Հիշեցնենք, որ Ռուսաստանում ընթացող դատական գործընթացն առաջինը չէ Philip Moris-ի և Ararat-ի միջև։ Մինչ այս հայկական ընկերությանը հաջողվել է հաղթանակներ տոնել Թայվանում և Լիբանանում։

Մեր կողմից հայ ծխողներին կոչ ենք անում հրաժարվել Philip Moris-ի արտադրանքի սպառումից և ընտրել Ararat սիգարետներ, որոնք ոչինչով չեն զիջում Marlboro-ին։

13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98