Բիզնես

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 74.49+1.50 WTI - 71.09+1.54
COMEX:  GOLD - 2665.90-1.63 SILVER - 31.00-1.37
COMEX:  PLATINUM - 927.70-1.27
LME:  ALUMINIUM - 2599.50+0.00 COPPER - 9091.50+0.00
LME:  NICKEL - 16168.00+0.00 TIN - 29534.00+0.00
LME:  LEAD - 2005.50+0.00 ZINC - 3075.00+0.00
FOREX:  USD/JPY - 153.64+0.41 EUR/GBP - 1.0502+0.41
FOREX:  EUR/USD - 1.0502+0.41 GBP/USD - 1.2618-0.31
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43828.06-0.20 NASDAQ - 19926.72+0.12
STOCKS US: S&P 500 - 6051.09+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8300.33-0.14 CAC40 - 7409.57-0.15
STOCKS EUR:  DAX - 20405.92-0.10
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
Beeline. այսօր բաժանորդների հետ աշխատում է ընկերության անձնակազմը
01/07/2016 16:20
Կիսվել

Beeline. այսօր բաժանորդների հետ աշխատում է ընկերության անձնակազմը

Beeline-ում այսօր հայտարարված է «Հաճախորդի օր», որի շրջանակում ընկերության ղեկավար անձնակազմն, ինչպես նաև տարբեր ստորաբաժանումների աշխատակիցներ (ընդհանուր թվով ավելի քանի հիսուն աշխատակից) ողջ Հայաստանի տարածքում գտնվող վաճառքի և սպասարկման գրասենյակներում ամբողջ օրն անմիջապես շփվում և աշխատում են հաճախորդների հետ։ Միջոցառումն իրականացվում է Հաճախորդների սպասարկման որակի բարելավման ծրագրի շրջանակում և նպատակ ունի հաճախորդներից ստացված հետադարձ կապի հիման վրա ավելի բարելավել և հնարավորինս պարզ ու հարմար դարձնել Beeline ծառայությունները։

Քանի որ առջևում արձակուրդային շրջանն է, ուշադրության կենտրոնում հատկապես բաժանորդների ցանկություններն ու պահանջներն են Beeline ռոումինգ ծառայություների վերաբերյալ։ Ընկերության անձնակազմը բաժանորդներին ներկայացրեց  ռոումինգում գործող ինտերնետի նոր սակագները, ինչպես նաև «Կապի մեջ+» ռոումինգ ծառայությունն՝ ակտիվացնելով այն մոտ ժամանակներս արտերկիր մեկնող բաժանորդների համար:  

«Հեռահաղորդակցության ոլորտը չափազանց դինամիկ է. հաճախորդների պահանջները փոխվում են շատ արագ, և մենք պետք է մշտապես աշխատենք դրանք բացահայտելու ուղղությամբ: Այսօր Beeline–ի աշխատակազմը փորձեց ևս մեկ քայլ ավելի մոտ կանգնել իր բաժանորդին, աշխատել նրանցից յուրաքանչյուրի հետ անհատապես, լսել նրանց հարցերը և լուծում տալ խնդիրներին: Վստահ եմ` Հաճախորդի օրն այս տեսանկյունից կլինի արդյունավետ թե´ Beeline բաժանորդների, և թե´ մեր աշխատակիցների համար, ինչպես նաև կօգնի մեզ ավելի պարզ և հարմար ծառայություններ մատուցելու և շուկայում ամենահաճախորդամետ օպերատորը դառնալու գործում», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:      

Նշենք, որ Հաճախորդների սպասարկման որակի բարելավման ծրագրի շրջանակում վերջին  մեկ տարվա ընթացքում կատարված հարցումների արդյունքում իրականացվել է ավելի քան 8700 հեռախոսազանգ մեր հաճախորդներին, նրանց կողմից բարձացված հարցերին տրվել են լուծումներ, բարեփոխվել են ավելի քան տասնյակ ընթացակարգեր, վերացվել են հաշիվների լիցքավորման ժամկետները, փոփոխվել են տարբեր ծառայությունների տրամադրման պայմանները, նորագույն մեխանիզմների ներդրման շնորհիվ գրասենյակներում ավելացել է սպասարկման որակի վերահսկողությունն ու բարելավումը, և ներդրվել է գնային թափանցիկ և հստակ քաղաքականություն։

Հիշեցնենք, որ բոլոր երկրներում Beeline ռոումինգից օգտվող բաժանորդների համար գործում է անվճար հեռախոսահամար՝ +37480000612 ռոումինգի հետ կապված հարցերով խորհրդատվություն ստանալու համար:

Beeline ռոումինգ ծառայություների մասին լրացուցիչ տեղեկատվություն կարող եք ստանալ www.beeline.am կայքում, «My Beeline Armenia», հավելվածի միջոցով, հաղորդագություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին, զանգահարելով 0611 անվճար համարին կամ այցելելով մոտակա Beeline գրասենյակ:

«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի մի մասը: «ՎիմպելԿոմ»-ը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը, որը գործում է աշխարհի 14 երկրում, իսկ գլխամասային գրասենյակը գտնվում է Ամստերդամում: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան  200 մլն. բաժանորդների Ռուսաստանում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում, Պակիստանում, Զիմբաբվեում, Իտալիայում: «ՎիմպելԿոմ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Infostrada», «Mobilink», «Banglalink», «Telecel» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: “ՎիմպելԿոմ”-ի բաժնետոմսերը շրջանառվում են NASDAQ բորսայում VIP նշումով: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.vimpelcom.com կայքում:

13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98