Բիզնես

USD BUY - 393.50-3.50 USD SELL - 399.00-4.00
EUR BUY - 416.00-3.00 EUR SELL - 425.00-3.50
OIL:  BRENT - 71.12-1.28 WTI - 67.17-1.67
COMEX:  GOLD - 2654.90-0.35 SILVER - 31.49-1.25
COMEX:  PLATINUM - 934.90-1.78
LME:  ALUMINIUM - 2603.50-1.35 COPPER - 9122.50+0.53
LME:  NICKEL - 16047.00+0.46 TIN - 29151.00-0.05
LME:  LEAD - 2071.50-1.29 ZINC - 3071.50-1.51
FOREX:  USD/JPY - 150.03+0.09 EUR/GBP - 1.0568-0.06
FOREX:  EUR/USD - 1.0568-0.06 GBP/USD - 1.2742-0.03
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44642.52-0.28 NASDAQ - 19859.77+0.81
STOCKS US: S&P 500 - 6090.27+0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 39091.17-0.77 TOPIX - 2727.22-0.55
STOCKS CHINA:  HANG SENG - 19865.85+1.56 SSEC - 3404.08+1.05
STOCKS EUR:  FTSE100 - 8308.61-0.49 CAC40 - 7426.88+1.31
STOCKS EUR:  DAX - 20384.61+0.13
06/12/2024  CBA:  USD - 401.31-1.72 GBP - 512.11-0.46
06/12/2024  CBA:  EURO - 424.71+0.52
06/12/2024  CBA:  GOLD - 34064.31-256.14 SILVER - 404.43+4.88
Ռոստելեկոմ. ընդլայնված համագործակցություն Կապանի քաղաքապետարանի հետ
11/07/2016 17:10
Կիսվել

Ռոստելեկոմ. ընդլայնված համագործակցություն Կապանի քաղաքապետարանի հետ

Հուլիսի 8-ին Կապանի քաղաքապետարանի հետ հայաստանյան «Ռոստելեկոմի» ներկայացուցիչները փոխըմբռնման հուշագիր ստորագրեցին ի նշան կողմերի միջև համագործակցության ամրապնդման և զարգացման։

Մասնավորապես, հուշագրում նշվում էր, որ հաշվի առնելով 2013թ․-ից համատեղ աշխատանքների արդյունքներն ու ձեռքբերումները, քաղաքապետարանի հետ համագործակցությունը շարունակվում է՝ ընդգրկելով ոչ միայն ենթակառուցվածքների ստեղծումն ու սպասարկումը, այլ նաև նորերի ձևավորումն ու շահագործումը։ Առաջիկայում իրականացվելիք նախագծերից են մանկական ժամանակակից խաղահրապարակների կառուցումն ու կահավորումը, ինչպես նաև նոր այգիներում անվճար WiFi հասանելիության ապահովումը։ Կողմերը կշարունակեն համագործակցել կրթական նախագծերի շրջանակներում, ինչպես նաև «Ռոստելեկոմը» կշարունակի անվճար հիմունքներով քաղաքային էլեկտրոնային գրադարանը ինտերնետ հասանելիությամբ ապահովել:

Հուշագրի ստորագրմանը հաջորդեց «Ռոստելեկոմի» վաճառքի և սպասարկման սրահի (ՎՍՍ) վերաբացման պաշտոնական արարողությունը, որին ներկա գտնվեցին Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը և «Ռոստելեկոմ» Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։ Սրահը գործում է Կապան քաղաքում դեռ 2013թ.-ից և 2016թ.-ին «Ռոստելեկոմի» բրենդային նոր ոճին համապատասխանեցնելու նպատակով վերանորոգվել ու արդիականացվել է տեղի բնակչությանը առավել ժամանակակից ենթակառուցվածքներով սպասարկելու նպատակով:

Բաժանորդների հոսքը սրահ առավել ակտիվացել է հատկապես ընկերության նոր առաջարկի՝ հատուկ մարզերի բաժանորդների համար նախատեսված Տրիո Մարզային փաթեթի շնորհիվ, որը հնարավորություն է տալիս ընդամենը 8500 դրամ ամսավճարով դիտելու 60-ից ավելի առաջատար հեռուստաալիքներ, ունենալու մինչև 24 Մբ/վ արագությամբ ինտերնետ հասանելիություն, հեռախոսակապ և անվճար WiFi ակտիվացում (փաթեթի մասին առավել մանրամասն կարող եք կարդալ հետևյալ հղումով՝ https://www.rtarmenia.am/am/home/home-promo/trio-regional/):

«ՌՈՍՏԵԼԵԿՈՄ», «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ (www.rtarmenia.am) – 2012թ. դեկտեմբերից ՀՀ-ում հեռահաղորդակցության ոլորտի առաջատար օպերատորներից մեկը՝ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ ՓԲԸ-ն հաջողությամբ մատուցում է ինտերնետ հասանելիության և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ Rostelecom ապրանքանիշի ներքո: 2013թ. սեպտեմբեր ամսից ընկերությունը «ՀԻԲՐԻԴ ՍՈԼՅՈՒՇՆԶ» ընկերության հետ համատեղ մատուցում է նոր սերնդի Այփի հեռուստատեսության ծառայությունը ևս։ 2015թ․ սեպտեմբերին ընկերությունը ներկայացրել է լիովին նոր Սմարթ հեռուստատեսությունը, որն առանձնանում է իր նորարարական լուծումներով և հնարավորություններով։ «Ռոստելեկոմի» ցանցը Հայաստանում կառուցված  է օպտիկա-մանրաթելային մալուխով, որի երկարությունը կազմում է ավելի քան 3000 կմ` ծածկելով ՀՀ տարածքի 80%-ը: Իրանի և Վրաստանի օպերատորների միջոցով «Ռոստելեկոմի» ցանցը փոխկապակցված  է տարածաշրջանի հիմնական մայրուղային ցանցերի և տրաֆիկի փոխանակման խոշորագույն կենտրոնների հետ: Ընկերության կորպորատիվ հաճախորդների ցանկում են խոշորագույն ձեռնարկություններ ու բանկեր, ՀՀ կառավարությունը և պետական մարմիններ, հեռահաղորդակցության ընկերություններ և միջազգային կազմակերպություններ: Գերժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը ընկերությանը հնարավորություն է տալիս լիովին բավարարել ժամանակակից բաժանորդի կարիքները՝ տարածվելով և ծառայությունների հասանելիությունն ապահովելով ՀՀ ողջ տարածքով: 2014թ.-ից ընկերությունը բնակչությանը ծառայություններ է մատուցում Երևան քաղաքի Կենտրոն, Էրեբունի, Նուբարաշեն, Աջափնյակ, Դավիթաշեն, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք և Ավան, Արաբկիր վարչական շրջաններում և Աբովյան, Չարենցավան, Հրազդան, Վանաձոր, Գյումրի, Աշտարակ, Մեծամոր, Արմավիր, Մասիս, Արտաշատ, Արարատ, Սևան, Դիլիջան, Իջևան, Կապան, Մարտունի, Ալավերդի և Քաջարան քաղաքներում: Նշված բոլոր քաղաքներում գործում են վաճառքի և սպասարկման սրահներ:

«Ռոստելեկոմ» ԲԲԸ-ն (www.rostelecom.ru) Ռուսաստանի և Եվրոպայի հեռահաղորդակցության ոլորտի խոշորագույն և դինամիկ զարգացող ընկերությունների խումբ է, որը ծառայություններ է մատուցում ոլորտի բոլոր սեգմենտներում Ռուսաստանի ողջ տարածքով: Ընկերությունը առաջատար դիրք է գրավում ինտերնետի հասանելիության և վճարովի հեռուստատեսության ծառայությունների ռուսաստանյան շուկայում. Ինտերնետ հասանելիության ծառայությունից օգտվողների թիվը գերազանցում է 10.9 մլն-ը, իսկ վճարովի հեռուստատեսությանը՝ 7.7 մլն-ը: «Ռոստելեկոմ» ԲԲԸ-ն առաջատարն է ռուսաստանյան պետական կառույցների  և բոլոր մակարդակների կորպորատիվ հաճախորդներին մատուցվող հեռահաղորդակցության ծառայությունների շուկայում: Ընկերությունը առաջատար դիրքեր ունի նաև Էլեկտրոնային կառավարության համար ինովացիոն լուծումների, ամպային տեխնոլոգիաների կիրառման, առողջապահության, կրթության, անվտանգության, կենցաղ-կոմունալ ծառայությունների ոլորտներում:Ընկերության կայուն ֆինանսական վիճակը հաստատվում է վարկանիշային աղյուսակներում գրաված դիրքերով՝  Fitch Ratings գործակալությունն այն գնահատում է վարկանիշային աղյուսակի “BBB-” մակարդակում, իսկ Standard&Poor’s գնահատմամբ այն “BB+” է:

06/12/2024
դրամ
Դոլար (USD)
401.31
-1.72
Եվրո (EUR)
424.71
+0.52
Ռուբլի (RUR)
4.03
+0.11
Լարի (GEL)
145.09
+1.54
34064.31
-256.14
Արծաթ
404.43
+4.88