Բիզնես

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 73.39-0.29 WTI - 70.01-0.38
COMEX:  GOLD - 2710.10-1.39 SILVER - 31.43-4.61
COMEX:  PLATINUM - 939.60-1.62
LME:  ALUMINIUM - 2599.50-0.06 COPPER - 9091.50-1.09
LME:  NICKEL - 16168.00+1.95 TIN - 29534.00-1.41
LME:  LEAD - 2005.50-1.84 ZINC - 3075.00-1.62
FOREX:  USD/JPY - 153.01+0.47 EUR/GBP - 1.0459-0.45
FOREX:  EUR/USD - 1.0459-0.45 GBP/USD - 1.2657-0.85
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43914.12-0.53 NASDAQ - 19902.84-0.66
STOCKS US: S&P 500 - 6051.25-0.54
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8311.76+0.12 CAC40 - 7420.94-0.03
STOCKS EUR:  DAX - 20426.27+0.13
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
Beeline. մեկնարկել է «Eurasia Mobile Challenge» խոշորագույն նորարարական մրցույթի մասնակցության հայտերի ընդունումը
12/07/2016 17:53
Կիսվել

Beeline. մեկնարկել է «Eurasia Mobile Challenge» խոշորագույն նորարարական մրցույթի մասնակցության հայտերի ընդունումը

Beeeline-ը  հայտարարում է «Eurasia Mobile Challenge» միջազգային նորարարական մրցույթի եվրազիական փուլի մեկնարկի մասին։ «Eurasia Mobile Challenge» մրցույթն անց է կացվում աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկի «ՎիմպելԿոմ»-ի նախաձեռնությամբ։ «ՎիմպելԿոմ»-ը միջազգային ընկերություն է մասնագիտացված հեռահաղորդակցությունների և տեխնոլոգիաների ոլորտում և նպատակ ունի հասանելի դարձնել թվային աշխարհի հնարավորությունները յուրաքանչյուր բաժանորդի համար։

Արդեն երկրորդ տարին է, ինչ «Eurasia Mobile Challenge» մրցույթն աջակցում է «ՎիմպելԿոմ» խմբի «Թող քո հետքը» սոցիալական նախաձեռնությանը և հնարավորություն ընձեռում երիտասարդներին զարգանալ անկախ իրենց տեխնիկական հմտություններից, օգնում է վերջիններիս կերտել իրենց ապագան, ինչպես նաև խթանում տնտեսական աճն երկրում և տարածաշրջանում:

Բջջային հավելվածների մշակման եվրազիական մրցույթը Բարսելոնում կայանալիք Global Mobile Challenge համաշխարհային խոշորագույն մրցույթի մի փուլն է հանդիսանում։ Մրցույթի նպատակն է ներգրավել տեխնիկական և հումանիտար մասնագիտություններ ունեցող երիտասարդների, ստարտափերի և երիտասարդ ձեռնարկատերերի, ովքեր կարող են առաջարկել թվային, big data–ի, ամպային տեխնոլոգիաների և М2М–ի կոնցեպտներ կամ արդեն պատրաստ լուծումներ, ինչպես նաև հավելվածներ ուղղված  սոցիալական խնդիրների լուծմանը։ 

Մրցույթին կարող են մասնակցել ներկայացուցիչներ Հայաստանից, Վրաստանից, Ղազախստանից, Ղրղզստանից, Ռուսաստանից, Տաջիկստանից և Ուզբեկստանից։ Մրցույթի տարածքային փուլում յուրաքանչյուր մասնակից սեմինարների և դասընթացների ընթացքում, որոնք կանցկացվեն միջազգային փորձագետների և մենտորների մասնակցությամբ, կարող է ավելի մանրամասն վերլուծել իր կողմից ներկայացված գաղափարը, բերել այն վերջնական տեսքի և արդեն որպես պատրաստի բջջային լուծում ներկայացնել ծրագրի հիմնական փուլում։
Յուրաքանչյուր ներկայացված գաղափար կգնահատվի տվյալ երկրի ոլորտի փորձագետների կողմից` ըստ հետևյալ չափանիշների. նորարարություն, տվյալ համայնքի համար արդիականություն, մասշտաբայնություն և յուրօրինակություն:

Յուրաքանչյուր մասնակից երկրում կանցկացվի մրցույթի տեղական փուլ, որի շրջանակում մասնակիցները կմրցեն իրենց երկիրը ներկայացնող թիմերի հետ։ 24 թիմ (երեքական յուրաքանչյուր երկրից) կհրավիրվեն տարածաշրջանային կիսաեզրափակիչին: Տարածաշրջանային կիսաեզրափակչի  երեք մասնակիցներ կստանան դրամական միջոցներ և հնարավորություն մրցելու այլ տարածաշրջանային թիմերի հետ Բջջային կապի համաշխարհային կոնգրեսի շրջանակում կայանալիք եզրափակչում, որը տեղի կունենա 2017 թ. Բարսելոնում:

«ՎիմպելԿոմ»-ը ստարտափից աճեց և դարձավ միջազգային հեռահաղորդակցության ընկերություն, որն այսօր ունի ավելի քան 200 մլն. հաճախորդ և հասանելիություն աշխարհի բնակչության ավելի քան 10%–ին։ Թվային ոլորտում առաջինը լինելու փորձը մեր ոգեշնչման աղբյուրն է։ Գտնվելով իրական թվային տրանսֆորմացիայի փուլում՝ մենք փնտրում ենք նոր հավելավածներ և լուծումներ, որոնք կօգնեն մեզ էլ ավելի մոտ լինել մեր հաճախորդներին։ Beeeline-ը  Հայաստանում աջակցում է «ՎիմպելԿոմ»-ի «Թող քո հետքը» նախաձեռնությանը, և մենք անհամբեր սպասում ենք Eurasia Mobile Challenge մրցույթի մասնակիցների նոր առաջարկներին», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Eurasia Mobile Challenge» մրցույթին կարելի է գրանցվել www.eurasiamobilechallenge.com հղումով:

«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի մի մասը: «ՎիմպելԿոմ»-ը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը, որը գործում է աշխարհի 14 երկրում, իսկ գլխամասային գրասենյակը գտնվում է Ամստերդամում: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան  200 մլն. բաժանորդների Ռուսաստանում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում, Պակիստանում, Զիմբաբվեում, Իտալիայում: «ՎիմպելԿոմ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Infostrada», «Mobilink», «Banglalink», «Telecel» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: “ՎիմպելԿոմ”-ի բաժնետոմսերը շրջանառվում են NASDAQ բորսայում VIP նշումով: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.vimpelcom.com կայքում:

13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98