
2016թ. առաջին կիսամյակում Amazon-ի զուտ շահույթն աճել է 39 անգամ
2016թ.-ի երկրորդ եռամսյակում ամերիկյան ինտերնետային հսկա Amazon-ի շահույթը կազմել է 857 մլն դոլար, ինչն անցյալ տարվա համանման ցուցանիշից ավել է 9.3 անգամ։ Միևնույն ժամանակ վաճառքներն աճել են 31.1%-ով և կազմել 30.404 մլրդ դոլար։
Ինչ կայանում է առաջին կիսամյակում արձանագրված ցուցանիշներին, ապա զուտ շահույթն աճել է 39 անգամ և կազմել 1.37 մլրդ դոլար։ Կորպորացիայի ղեկավար Ջեֆ Բեզոսը նշել է, որ երրորդ եռամսյակում իրենք սպասում են վաճառքների 22-32% աճ։