Բիզնես

USD BUY - 392.00+2.00 USD SELL - 397.00+2.00
EUR BUY - 410.00+1.00 EUR SELL - 418.00+2.00
OIL:  BRENT - 73.87-0.57 WTI - 70.62-0.52
COMEX:  GOLD - 2670.80-0.04 SILVER - 30.98-0.29
COMEX:  PLATINUM - 941.60+1.85
LME:  ALUMINIUM - 2599.50+0.00 COPPER - 9091.50+0.00
LME:  NICKEL - 16168.00+0.00 TIN - 29534.00+0.00
LME:  LEAD - 2005.50+0.00 ZINC - 3075.00+0.00
FOREX:  USD/JPY - 154.14+0.39 EUR/GBP - 1.0509-0.05
FOREX:  EUR/USD - 1.0509-0.05 GBP/USD - 1.268+0.35
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43717.48-0.25 NASDAQ - 20173.89+1.24
STOCKS US: S&P 500 - 6074.08+0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 39457.49-0.03 TOPIX - 2738.33-0.30
STOCKS CHINA:  HANG SENG - 19795.49-0.88 SSEC - 3386.33-0.16
STOCKS EUR:  FTSE100 - 8262.05-0.46 CAC40 - 7357.08-0.71
STOCKS EUR:  DAX - 20313.81-0.45
16/12/2024  CBA:  USD - 393.82-0.19 GBP - 497.95-0.35
16/12/2024  CBA:  EURO - 413.08-0.16
16/12/2024  CBA:  GOLD - 33667.84-336.74 SILVER - 389.15-14.70
Beeline. գերարագ բջջային ինտերնետի նոր ծառայութուններ
02/08/2016 10:07
Կիսվել

Beeline. գերարագ բջջային ինտերնետի նոր ծառայութուններ

Beeline-ը հայտարարում է «Giga 3», «Giga 6» և «Giga 12»  նոր գերարագ ինտերնետ ծառայությունների գործարկման մասին: Giga ծառայությունների շրջանակում կտրամադրվի 3ԳԲ, 6ԳԲ և 12ԳԲ ինտերնետ առանց որևէ արագության սահմանափակման և առանց մեգաբայթային  տարիֆիկացման: Ավելին, ծառայություններում ներառված 3ԳԲ, 6ԳԲ և 12ԳԲ սպառելուց հետո բաժանորդները կարող են շարունակել օգտվել գերարագ ինտերնետից 5 դրամ/ՄԲ հատուկ սակագնով:

Ծառայությունների տրամադրման ամփոփ նկարագրությունը ինչպես նաև նրանց ակտիվացման և ապաակտիվացման հրահանգները ներկայացված են ստորև.

Giga 3 – Ամսավճար՝ 2000 դրամ, ներառված գերարագ ինտերնետ՝ 3 ԳԲ, 1 ՄԲ-ի արժեքը Ներառված ծավալը սպառելուց հետո՝ 5 դրամ, ակտիվացում՝ *1103#, ապաակտիվացում՝ *1003#։

Giga 6  – Ամսավճար՝ 3500 դրամ, ներառված գերարագ ինտերնետ՝ 6 ԳԲ, 1 ՄԲ-ի արժեքը Ներառված ծավալը սպառելուց հետո՝ 5 դրամ, ակտիվացում՝ *1106#, ապաակտիվացում՝ *1006#։

Giga 12 – Ամսավճար՝ 6000 դրամ, ներառված գերարագ ինտերնետ՝ 12 ԳԲ, 1 ՄԲ-ի արժեքը Ներառված ծավալը սպառելուց հետո՝ 5 դրամ, ակտիվացում՝ *1112#, ապաակտիվացում՝ *1012#։

Ծառայությունների շրջանակում օգտագործած ինտերնետի ծավալը կարելի է ստուգել *103# USSD հրահանգի միջոցով: Ծառայության գործողության ժամկետը 31 օր է՝ ներառյալ ակտիվացման օրը:

«Beeline շարժական ինտերնետի բաժանորդների թիվը և նրանց կողմից օգտագործվող ինտերնետի ծավալներն օրեցօր աճում են: Հետևելով բջջային ինտերնետի շուկայի զարգացման այս միտումներին` մենք ձգտում ենք առաջարկել հաճախորդների պահանջներին առավելագույնս համապատասխանող ավելի պարզ և հարմար ծառայություններ: «Գիգա» նոր ծառայությունները Beeline բաժանորդներին հնարավորություն կտան օգտվելու գերարագ բջջային ինտերնետից ոչ միայն ներառված ինտերնետի ծավալի շրջանակում, այլ նաև այն սպառելուց հետո», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Giga 3», «Giga 6» և «Giga 12» ծառայությունները հասանելի են Beeline կանխավճարային հաշվարկային համակարգի բոլոր սակագնային փաթեթների բաժանորդներին` բացառությամբ Սմարթ, Նեո, Նեո Max և շարժական ինտերնետի ՍՓ-ների բաժանորդների:

Ծառայությունները հնարավոր չէ օգտագործել Mega 150, Mega 300, Mega 500, Light, Pro, MegaPro, Regular, Premium, Forsage, Active, Active 7 և Non-Stop ծառայությունների հետ միաժամանանակ:

Լրացուցիչ տեղեկատվություն կարող եք ստանալ www.beeline.am կայքում, հաղորդագություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին, զանգահարելով 0611 անվճար համարին կամ այցելելով մոտակա Beeline գրասենյակ:    

«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի մի մասը: «ՎիմպելԿոմ»-ը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը, որը գործում է աշխարհի 14 երկրում, իսկ գլխամասային գրասենյակը գտնվում է Ամստերդամում: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան  200 մլն. բաժանորդների Ռուսաստանում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում, Պակիստանում, Զիմբաբվեում, Իտալիայում: «ՎիմպելԿոմ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Infostrada», «Mobilink», «Banglalink», «Telecel» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: “ՎիմպելԿոմ”-ի բաժնետոմսերը շրջանառվում են NASDAQ բորսայում VIP նշումով: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.vimpelcom.com կայքում:

16/12/2024
դրամ
Դոլար (USD)
393.82
-0.19
Եվրո (EUR)
413.08
-0.16
Ռուբլի (RUR)
3.78
-0.05
Լարի (GEL)
140.02
+0.30
33667.84
-336.74
Արծաթ
389.15
-14.70