Բիզնես

USD BUY - 386.00+0.00 USD SELL - 389.00+0.50
EUR BUY - 409.00-1.00 EUR SELL - 415.00+0.00
OIL:  BRENT - 72.07+0.50 WTI - 68.28+0.56
COMEX:  GOLD - 2617.30-0.30 SILVER - 31.09+1.40
COMEX:  PLATINUM - 959.50-0.50
LME:  ALUMINIUM - 2563.00-2.19 COPPER - 9142.00-3.19
LME:  NICKEL - 15897.00-3.05 TIN - 30208.00-4.55
LME:  LEAD - 2024.00+0.00 ZINC - 2938.00-1.39
FOREX:  USD/JPY - 154.83+0.85 EUR/GBP - 1.0618-0.23
FOREX:  EUR/USD - 1.0618-0.23 GBP/USD - 1.2738-0.79
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43910.98-0.86 NASDAQ - 19281.40-0.09
STOCKS US: S&P 500 - 5983.99-0.29
STOCKS JAPAN:  NIKKEI - 38721.66-1.66 TOPIX - 2708.42-1.21
STOCKS CHINA:  HANG SENG - 19823.45-0.12 SSEC - 3439.28+0.51
STOCKS EUR:  FTSE100 - 8025.77-1.22 CAC40 - 7226.98-2.69
STOCKS EUR:  DAX - 19033.64-2.13
13/11/2024  CBA:  USD - 387.65+0.14 GBP - 493.90-2.85
13/11/2024  CBA:  EURO - 411.49+0.03
13/11/2024  CBA:  GOLD - 32489.79-211.27 SILVER - 378.94-11.21
Ucom. հայտնի են Դիջիքեմփ նորարարական ճամբար 2016-ի հաղթողները
05/08/2016 10:53
Կիսվել

Ucom. հայտնի են Դիջիքեմփ նորարարական ճամբար 2016-ի հաղթողները

Նորարարական գաղափարներ ունեցող 13-17 տարեկան երիտասարդները հրաժեշտ տվեցին հուլիսի 25 – օգոստոսի 4-ը Հանքավանում անցկացվող «Դիջիքեմփ» իննովացիոն ճամբարին: Թվով չորրորդ, արդեն ավանդական դարձած  ճամբարն իրականացվում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) կողմից՝ Ucom ընկերության և  Գերմանիայի Միջազգային համագործակցության ընկերության աջակցությամբ: Դիջիքեմփ 2016-ին մասնակցելու համար ավելի քան 200 հայտերից ընտրվել են 78-ը, որոնք գնահատվել են ըստ ներկայացված գաղափարների և հայտարարված չափանիշներին դրանց համապատասխանության:

Դիջիքեմփի բովանդակային առանցքը կազմել են նորարար ձեռներեցության վերաբերյալ դասընթացները, հայաստանյան առաջատար տեխնոլոգիական ընկերությունների հաջողության պատմությունների ներկայացումները, մենթորների հետ գործնական աշխատանքը, ինչպես նաև մշակութային և սպորտային միջոցառումները:

Կիրառելով ստացած գիտելիքները, մասնակիցներից յուրաքանչյուրն ընկերներին ներկայացրեց իր բիզնես գաղափարը, որի արդյունքում 78 նախագծերից հենց մասնակիցները ընտրեցին լավագույն 13-ը և դրանց շուրջ թիմեր կազմեցին: Այդ նախագծերը ժյուրիի դատին հանձնելու համար թիմերը նախևառաջ նորարարական ձեռներեցության վերաբերյալ դասընթացների մասնակցեցին, որոնց ընթացքում սովորեցին կառուցել բիզնես մոդելներ և հստակեցրին գաղափարների ոչ միայն տեխնիկական բաղադրիչները, այլև սպառողների սեգմենտավորումը, շուկան, շուկայավարումը և եկամտի մոդելը, պարզեցին, թե ընկերությունների զարգացման որ փուլում ինչ ֆինանսավորման հնարավորություններ կան և ինչպես գրավել ներդրողներին:  

Պատանի նորարարներին իրենց գործունեության մեջ մոտիվացնելու համար անձնական զարգացման դասընթաց է վարել նաև ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը՝ ընդգծելով  թիմային աշխատանքի դերն ու կարևորությունը բոլոր հայրենանվեր նախաձեռնություններում:

Ժյուրիի կողմից ընտրված լավագույն 3 նախագծերն (Laser Security, MuBo, SmartBeeBox) արժանացել են դրամական մրցանակների՝ դրանք հնարավորինս շուտ իրականություն դարձնելու համար:

Մասնակիցները արժանացել են նաև պատվոգրերի և այլ մրցանակների՝ տարբեր սպորտային միջոցառումներում ձեռք բերած հաջողությունների համար։

Ucom ընկերության կողմից սմարթֆոնների տեսքով հատուկ մրցանակների են արժանացել առաջին մրցանակային տեղն զբաղեցրած Laser Security թիմի վեց անդամներ՝ Գևորգ Հովհաննիսյանը, Գոռ Վարդանյանը, Քնարիկ Կարապետյանը, Աննա Մովսիսյանը, Դավիթ Սարոյանը, Ռազմիկ Ոսկանյանը, ինչպես նաև 3-րդ մրցանային տեղ զբաղեցրած SmartBeeBox թիմի ղեկավար՝ Գարիկ Քյարունցը, Just նախագծի հեղինակ`  Նաիրի Հարությունյանը և Դիջիքեմփ 2016-ի լավագույն մարզիկ ճանաչված՝ Մարտին Հովհաննիսյանը: 

«Կրթությունն է, որ մեզ զինելու է կյանքի ապագա մարտերի համար։ Հիացած եմ, որ այստեղ այնպիսի գաղափարներ հնչեցին, որոնք առ այսօր որևէ հարթակից չեն հնչել տարիքով ավելի մեծ և հետևաբար՝ առավել փորձառու մասնագետների կողմից», – նշել է Ucom ընկերության բրենդի զարգացման և հաղորդակցության բաժնի ղեկավար՝ Աշոտ Բարսեղյանը:

13/11/2024
դրամ
Դոլար (USD)
387.65
+0.14
Եվրո (EUR)
411.49
+0.03
Ռուբլի (RUR)
3.94
-0.01
Լարի (GEL)
141.94
+0.12
32489.79
-211.27
Արծաթ
378.94
-11.21