Բիզնես

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 418.00-1.00
OIL:  BRENT - 73.60+1.41 WTI - 70.28+1.86
COMEX:  GOLD - 2748.20+0.38 SILVER - 32.95+0.70
COMEX:  PLATINUM - 955.10+0.21
LME:  ALUMINIUM - 2601.00-0.29 COPPER - 9192.00-0.27
LME:  NICKEL - 15858.00+0.91 TIN - 29957.00+0.61
LME:  LEAD - 2043.00-1.04 ZINC - 3125.50-0.30
FOREX:  USD/JPY - 152.29+0.55 EUR/GBP - 1.0506-0.20
FOREX:  EUR/USD - 1.0506-0.20 GBP/USD - 1.2765-0.04
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44148.56-0.22 NASDAQ - 20034.89+1.77
STOCKS US: S&P 500 - 6084.19+0.82
STOCKS JAPAN:  NIKKEI - 39849.14+1.21 TOPIX - 2773.03+0.86
STOCKS CHINA:  HANG SENG - 20397.05+1.20 SSEC - 3461.50+0.85
STOCKS EUR:  FTSE100 - 8301.62+0.26 CAC40 - 7423.40+0.39
STOCKS EUR:  DAX - 20399.16+0.34
12/12/2024  CBA:  USD - 394.31-0.04 GBP - 502.43+0.70
12/12/2024  CBA:  EURO - 413.87+0.00
12/12/2024  CBA:  GOLD - 34297.96+197.47 SILVER - 401.87-2.58
Beeline. Հայկ Կարապետյանը նշանակվել է կոմերցիոն տնօրեն
01/09/2016 19:04
Կիսվել

Beeline. Հայկ Կարապետյանը նշանակվել է կոմերցիոն տնօրեն

Beeline-ը հայտարարում է կոմերցիոն տնօրենի պաշտոնում Հայկ Կարապետյանի նշանակման մասին. Հայկը կփոխարինի Արթուր Գրիգորյանին, ով ընկերությունում ղեկավարել է տվյալ ուղղությունը վերջին երկու տարիների ընթացքում։

Հայկ Կարապետյանն ավելի քան 10 տարի աշխատել է հեռահաղորդակցության ոլորտում, մասնավորապես ֆինանսական ծառայությունների, դիստրիբուցիայի ուղիների զարգացման և IT ուղղվածություն ունեցող տարբեր միջազգային ընկերություններում։

«Ողջունում եմ Հայկին մեր ընկերությունում, հաջողություն եմ մաղթում նրան և կոմերցիոն տնօրինության ողջ թիմին կապի ծառայությունների շուկայում մեր դիրքերի ամրապնդման հարցում։ Թվային տրանսֆորմացիայի ընթացքում մենք պլանավորում ենք մշակել նոր ինովացիոն լուծումներ, որոնք մեր ծառայությունները կդարձնեն ավելի պարզ և հարմար։ Համոզված եմ, որ Հայկի գիտելիքները և փորձը մեզ կօգնեն առավել արդյունավետ իրականացնել ընկերության համար ռազմավարական նշանակություն ունեցող ծրագրերը», –  նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։   

«Ուրախ եմ միանալ Հայաստանում Beeline-ի  թիմին և ղեկավարել երկրում խոշորագույն օպերատորի կարևորագույն բաժիններից մեկը։ Շատ հետաքրքիր է աշխատել մի ընկերությունում, որը շարունակաբար փորձում է կատարելագործվել և դառնալ ավելի նորարար բոլոր բնագավառներում։ Հավատացած եմ, որ Beeline-ի  պրոֆեսիոնալ թիմի հետ միասին մենք կիրականացնենք բազմաթիվ ծրագրեր՝ ուղղված նոր ծառայությունների ստեղծմանը և էլ ավելի կամրապնդենք ընկերության դիրքերը հեռահաղորդակցության շուկայում», – նշեց Հայկ Կարապետյանը։

Հայկ Կարապետյանը բարձրագույն կրթությունը ստացել է Մոսկվայի Ն.Է. Բաումանի անվան պետական տեխնիկական համալսարանում «ՏՏ և հեռահաղորդակցություն» մասնագիտությամբ: Հայկն իրականացրել է ֆինանսական և հեռահար ծառայությունների զարգացմանն ուղղված բազմաթիվ հաջողված ծրագրեր, որոնք կիրառվում են ինչպես Հայաստանի, այնպես էլ Ռուսաստանի հեռահաղորդակցության ոլորտում։

«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի մի մասը: «ՎիմպելԿոմ»-ը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը, որը գործում է աշխարհի 14 երկրում, իսկ գլխամասային գրասենյակը գտնվում է Ամստերդամում: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան  200 մլն. բաժանորդների Ռուսաստանում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում, Պակիստանում, Զիմբաբվեում, Իտալիայում: «ՎիմպելԿոմ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Infostrada», «Mobilink», «Banglalink», «Telecel» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: “ՎիմպելԿոմ”-ի բաժնետոմսերը շրջանառվում են NASDAQ բորսայում VIP նշումով: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.vimpelcom.com կայքում:

12/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.31
-0.04
Եվրո (EUR)
413.87
+0.00
Ռուբլի (RUR)
3.81
+0.01
Լարի (GEL)
138.84
-0.95
34297.96
+197.47
Արծաթ
401.87
-2.58