Բիզնես

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 418.00-1.00
OIL:  BRENT - 73.60+1.41 WTI - 70.28+1.86
COMEX:  GOLD - 2748.20+0.38 SILVER - 32.95+0.70
COMEX:  PLATINUM - 955.10+0.21
LME:  ALUMINIUM - 2601.00-0.29 COPPER - 9192.00-0.27
LME:  NICKEL - 15858.00+0.91 TIN - 29957.00+0.61
LME:  LEAD - 2043.00-1.04 ZINC - 3125.50-0.30
FOREX:  USD/JPY - 152.29+0.55 EUR/GBP - 1.0506-0.20
FOREX:  EUR/USD - 1.0506-0.20 GBP/USD - 1.2765-0.04
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44148.56-0.22 NASDAQ - 20034.89+1.77
STOCKS US: S&P 500 - 6084.19+0.82
STOCKS JAPAN:  NIKKEI - 39849.14+1.21 TOPIX - 2773.03+0.86
STOCKS CHINA:  HANG SENG - 20397.05+1.20 SSEC - 3461.50+0.85
STOCKS EUR:  FTSE100 - 8301.62+0.26 CAC40 - 7423.40+0.39
STOCKS EUR:  DAX - 20399.16+0.34
12/12/2024  CBA:  USD - 394.31-0.04 GBP - 502.43+0.70
12/12/2024  CBA:  EURO - 413.87+0.00
12/12/2024  CBA:  GOLD - 34297.96+197.47 SILVER - 401.87-2.58
Beeline. պարգևատրվել են «Ստեղծիր քո Neo-ն» մրցույթի հաղթողները
08/09/2016 16:39
Կիսվել

Beeline. պարգևատրվել են «Ստեղծիր քո Neo-ն» մրցույթի հաղթողները

Beeline-ը պարգևատրեց «Ստեղծիր քո Neo-ն» մրցույթի հաղթողներին: Պարգևատրման արարողությունը տեղի ունեցավ Հյուսիսային պողոտայում գտնվող Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակում, որտեղ հրավիրվել էին մրցույթի հիմնական հաղթողները և մրցանակակիրները: Ընդհանուր առմամբ, մրցույթին մասնակցել է 446 օգտատեր, իսկ քվեարկությանը`28 700։ 

Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինն առաջին հորիզոնականը զբաղեցրած Անի Սեթյանին հանձնեց գլխավոր մրցանակը` iPhone 6s սմարթֆոն, 2-րդ հորիզոնական զբաղեցրած Հայկ Չոմոյանին` Samsung Galaxy A5 սմարթֆոն, իսկ երրորդ հորիզոնական զբաղեցրած Հասմիկ Չանախչյանին` Samsung Galaxy Gear S2 սմարթ ժամացույց: Հանձնաժողովի կողմից ընտրված աշխատանքի հեղինակ Նարինե Սարգսյանը ևս ստացավ  Samsung Galaxy Gear S2 սմարթ ժամացույց: Քվեների քանակով 4-րդից 24-րդ հորիզոնականը զբաղեցրած մասնակիցները ստացան Beeline Smart հեռախոսներ:

Beeline. պարգևատրվել են «Ստեղծիր քո Neo-ն» մրցույթի հաղթողները

«Ի սրտե շնորհավորում եմ «Ստեղծիր քո Neo-ն» մրցույթի բոլոր հաղթողներին: Այս մրցույթն իսկապես աննախադեպ էր մեզ համար թե մասնակիցների թվով, և թե ներկայացված հետաքրքիր ու յուրահատուկ աշխատանքներով, որոնք մեզ նույնպես ստիպեցին նորովի նայել «Neo» ծառայությանը: Մրցույթը, սակայն, այսքանով չի ավարտվում: Մենք արժեքավոր և հետաքրքիր նվերներ ենք պատրաստել նաև հոկտեմբերին կայանալիք խաղարկության համար, որին կարող են մասնակցել մրցույթի և քվեարկության բոլոր մասնակիցները: Շնորհակալություն եմ հայտնում բոլոր մասնակիցներին և մաղթում հաջողություն առաջիկա խաղարկությանը», –  նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

«Ստեղծիր քո Neo-ն» մրցույթի և քվեարկության բոլոր մասնակիցները http://neo.pgtb.me/8826G2 հղումով աշխատանքը ներբեռնելուց կամ քվեարկելուց հետո ստացել են հատուկ կոդ: Մինչև 2016 թ. հոկտեմբերի 1-ը ներառյալ «NEO Max» ծառայությանը միանալու դեպքում նշված կոդը ներկայացնելով` նրանք հնարավորություն կստանան մասնակցելու 2016 թ. հոկտեմբերի 14-ին կայանալիք  խաղարկությանը, որտեղ կխաղարկվեն սմարթֆոններ, սմարթ ժամացույցներ և Wi-Fi range extender-ներ:

Հիշեցնենք, որ «Ստեղծիր քո Neo-ն» մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ էր ցանկացած իր կամ առարկա օգտագործելով կազմել «Neo» բառը, լուսանկարել այն և Neo ծառայության համար ստեղծված օրիգինալ կարգախոսի հետ ներբեռնել http://neo.pgtb.me/8826G2 հղումով:

«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի մի մասը: «ՎիմպելԿոմ»-ը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը, որը գործում է աշխարհի 14 երկրում, իսկ գլխամասային գրասենյակը գտնվում է Ամստերդամում: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան  200 մլն. բաժանորդների Ռուսաստանում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում, Պակիստանում, Զիմբաբվեում, Իտալիայում: «ՎիմպելԿոմ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Infostrada», «Mobilink», «Banglalink», «Telecel» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: “ՎիմպելԿոմ”-ի բաժնետոմսերը շրջանառվում են NASDAQ բորսայում VIP նշումով: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.vimpelcom.com կայքում:

12/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.31
-0.04
Եվրո (EUR)
413.87
+0.00
Ռուբլի (RUR)
3.81
+0.01
Լարի (GEL)
138.84
-0.95
34297.96
+197.47
Արծաթ
401.87
-2.58