Beeline. մեկնարկել է iPhone-ների վաճառքը
Beeline–ի գրասենյակներում մեկնարկել է iPhone 6S վաճառքը։
Սմարթֆոնի արժեքը կազմում է 369 000 դրամ։ Հատուկ առաջարկի շրջանակում սմարթֆոն գնելու դեպքում հաճախորդը կստանա մեկ ամսով բաժանորդագրություն «Սմարթ 2500+» սակագնային փաթեթին և 10 ԳԲ ծավալով բջջային ինտերնետ, որը կարող է օգտագործել վեց ամսվա ընթացքում: Սմարթֆոնը հնարավոր է ձեռք բերել նաև բանկից՝ տարաժամկետ վճարման պայմանով 399 000 դրամ։
«Մենք պարբերաբար հետադարձ կապ ենք հաստատում մեր բաժանորդների հետ և արձագանքներում հաճախակի հանդիպում ենք առաջարկների, որպեսզի Beeline–ը սկսի Apple սմարթֆոնների վաճառքը։ Մենք միշտ ձգտում ենք մոտ լինել մեր բաժանորդներին՝ առաջարկելով նրանց պարզ և հարմար ծառայություններ։ Ուրախ եմ տեղեկացնել, որ Beeline-ի վաճառքի և սպասարկման գրասենյակներում արդեն վաճառվում է iPhone 6S սմարթֆոնը և ընկերությունը նախատեսում է հետագայում առաջարկել iPhone 7 նոր մոդելը» – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
Նշենք, որ հավելյալ տեղեկատվություն կարելի է ստանալ www.beeline.am կայքում, «My Beeline Armenia» հավելվածի միջոցով, հաղորդագություն ուղարկելով Facebook ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին, զանգահարելով 0611 անվճար համարին կամ մոտակա Beeline-ի գրասենյակում:
«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի մի մասը: «ՎիմպելԿոմ»-ը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը, որը գործում է աշխարհի 14 երկրում, իսկ գլխամասային գրասենյակը գտնվում է Ամստերդամում: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան 200 մլն. բաժանորդների Ռուսաստանում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում, Պակիստանում, Զիմբաբվեում, Իտալիայում: «ՎիմպելԿոմ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Infostrada», «Mobilink», «Banglalink», «Telecel» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: “ՎիմպելԿոմ”-ի բաժնետոմսերը շրջանառվում են NASDAQ բորսայում VIP նշումով: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.vimpelcom.com կայքում: