Բիզնես

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 418.00-1.00
OIL:  BRENT - 73.60+1.41 WTI - 70.28+1.86
COMEX:  GOLD - 2748.20+0.38 SILVER - 32.95+0.70
COMEX:  PLATINUM - 955.10+0.21
LME:  ALUMINIUM - 2601.00-0.29 COPPER - 9192.00-0.27
LME:  NICKEL - 15858.00+0.91 TIN - 29957.00+0.61
LME:  LEAD - 2043.00-1.04 ZINC - 3125.50-0.30
FOREX:  USD/JPY - 152.29+0.55 EUR/GBP - 1.0506-0.20
FOREX:  EUR/USD - 1.0506-0.20 GBP/USD - 1.2765-0.04
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44148.56-0.22 NASDAQ - 20034.89+1.77
STOCKS US: S&P 500 - 6084.19+0.82
STOCKS JAPAN:  NIKKEI - 39849.14+1.21 TOPIX - 2773.03+0.86
STOCKS CHINA:  HANG SENG - 20397.05+1.20 SSEC - 3461.50+0.85
STOCKS EUR:  FTSE100 - 8301.62+0.26 CAC40 - 7423.40+0.39
STOCKS EUR:  DAX - 20399.16+0.34
12/12/2024  CBA:  USD - 394.31-0.04 GBP - 502.43+0.70
12/12/2024  CBA:  EURO - 413.87+0.00
12/12/2024  CBA:  GOLD - 34297.96+197.47 SILVER - 401.87-2.58
Ռոստելեկոմ. ամպային ծառայություններ կորպորատիվ հաճախորդների համար
30/09/2016 15:42
Կիսվել

Ռոստելեկոմ. ամպային ծառայություններ կորպորատիվ հաճախորդների համար

Սեպտեմբերի 30-ին հայաստանյան «Ռոստելեկոմը», «Մայքրոսոֆթ» կորպորացիայի Հայաստանի ներկայացուցչությունը և «Մոնտ» ընկերությունը պաշտոնապես հայտարարեցին ամպային լուծումների ոլորտում համագործակցության մեկնարկի մասին։
Համատեղ մամլո ասուլիսի ընթացքում, որին ներկա էին երեք կառույցների ղեկավարները, ներկայացվեց լիովին նոր մոտեցում արտոնագրված ծրագրային փաթեթների լուծումների վերաբերյալ։

Համագործակցության արդյունքում «Ռոստելեկոմի» կորպորատիվ հաճախորդներին հնարավորություն կընձեռվի ամսական բաժանորդագրության տարբերակով ձեռք բերել և օգտվել Մայքրոսոֆթ Օֆիս 365 արտոնագրային փաթեթից՝ հիմնված ամպային լուծումների իրականացման վրա, ինչն ավելի դյուրին և հարմար  կդարձի բիզնես գործընթացները:

Փոքր և միջին ձեռնարկությունների համար նախատեսված են Office 365 երեք արտոնագրային փաթեթների տարբերակներ՝

– Business Essentials (Միայն օնլայն ծառայություններ և 1ՏԲ հիշողություն Onedrive-ում)

– Business (1ՏԲ հիշողություն  Onedrive-ում և տեղադրվող Office 2016 Standard)

– Business Premium (օնլայն ծառայություններ, Onedrive և տեղադրվող Office 2016 Standard)։

««Ռոստելեկոմը» հայաստանյան կորպորատիվ շուկայում երկար տարիներ կայուն և առաջատար դիրք է գրավում՝ շնորհիվ ընկերություններին մատուցվող բարձրակարգ ծառայությունների և սպասարկման ժամանակակից և անհատական համակարգի։ Մենք մշտապես արդիականացնում ենք մեր կողմից բիզնեսին մատուցվող ծառայությունների փաթեթները՝ ավանդական հեռահաղորդակցության ծառայությունները հավելելով բիզնեսի համար շատ կարևոր և անհրաժեշտ նորարական լուծումներով, որոնցից մեկն է՝ ամպային ծրագրային լուծումը: Ծրագրային լուծումների համաշխարհային առաջատար «Մայքրոսոֆթ» ընկերության հետ համագործակցության մեկնարկով  հնարավորություն կընձեռվի մեր հաճախորդներին  մեկ աղբյուրից լայնաշերտ Ինտերնետի, Հեռախոսակապի, ԱյՓի հեռուստատեսության, և այլ ծառայությունների հետ մեկտեղ գնել «Մայքրոսոֆթի» ծրագրային լուծումները, այսինքն՝ այն ծառայությունների ամբողջական փաթեթը, որն անհրաժեշտ է բիզնեսին, ընդ որում ծրագրերի օգտագործման արտոնագրերի նախընտրելի ժամկետները կարող են որոշվել հաճախորդի կողմից»,—նշեց Հայաստանյան «Ռոստելեկոմի»,  գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։

«Մայքրոսոֆթ» հայաստանյան ներկայացուցչության հետ «Ռոստելեկոմը» համագործակցում է ՏՏ ոլորտի ամենատարբեր նախագծերի շուրջ։

«Երկար տարիներ համագործակցում ենք «Ռոստելեկոմ» ընկերության հետ Հայաստանում իրականացվող ամենատարբեր  նախագծերի ու նախաձեռնությունների շուրջ։ Այս նոր ծառայությունը միայն ամրապնդում է փոխադարձ վստահության վրա հիմնված գործընկերային հարաբերությունները, և համոզված եմ՝ առաջին հերթին շահավետ կլինի կորպորատիվ շուկայի բոլոր ներկայացուցիչների համար։ Կցանկանայի հատկապես մատնանշել, որ այս համատեղ ծառայության մուտքը շուկա մեծապես կնպաստի ընկերությունների կողմից արտոնագրված ծրագրային փաթեթների կիրառմանը Հայաստանում, ինչը մեր օրերում արդյունավետ ու անխափան աշխատանքի երաշխիք է հանդիսանում», – նշեց «Մայքրոսոֆթ» հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Լիանա Կորկոտյանը։

Շուկայում առաջարկվող Մայքրոոֆթ Օֆիս 365 արտոնագրային փաթեթը մինչ այժմ ընկերությունները կարող էին ձեռք բերել առցանց և երկարաժամկետ պայմաններով, մինչդեռ «Ռոստելեկոմի» միջոցով կտրամադրվեն առավել նպաստավոր պայմաններ բոլոր ընկերություններին։
«Մոնտ» ընկերությունը ճանաչվել է «Մայքրոոֆթ» «Ամպային լուծումների լավագույն մատակարար» հուլիսի 15-ին Կանադայի Տորոնտո քաղաքում անցկացվող Worldwide Partner Conference 2016-ի ժամանակ։

Ամպային համակարգերի օգտագործման անհերքելի առավելությունը կայանում է կապիտալ ծախսերի և ՏՏ ենթակառուցվածքի սպասարկման ծախսերի զգալի նվազեցումը։ Եթե կազմակերպությունը կառուցում է լոկալ ՏՏ ենթակառուցվածք, այն կարող է տնտեսել միայն հրաժարվելով գնել լրացուցիչ սերվերային տեխնիկա՝ օգտագործելով վիրտուալիզացման տեխնոլոգիաներ։ Ուստի ընկերություններից շատերը նոր լուծումներ են որոնում։

««Մոնտ» ընկերությունը, գնալով առաջ ժամանակի հետ, առաջարկում է ամսական բաժանորդագրությամբ ամպային լուծումներ։ Դիստրիբյուտորի հիմնական նպատակն է «ամպային տրանսֆորմացիան» և «Ռոստելեկոմի» միջոցով մենք ընդլայնում ենք հնարավորությունները՝ արտոնյալ պայմաններ ստեղծելով ընկերության կորպորատիվ բոլոր բաժանորդների համար»,—նշեց Հայաստանում «Մոնտ» ընկերության տնօրեն Ռուբեն Եսայանը։

Այսպիսով, եռակողմ համագործակցության արդյունքում հայաստանյան բոլոր իրավաբանական անձանց համար առաջարկվում են նոր՝ ամսական բաժանորդագրության պայմաններ արտոնագրված ծրագրային փաթեթների կիրառման համար՝ դրանով իսկ հեշտացնելով վերջիններիս ձեռբերման գործընթացն ընկերություններում։

Office O365 հնարավորությունների մասին

Office

– Նորագույն տարբերակ է Office Standard (Word, Excel, Power Point, Onenote, Publisher) կամ Pro Plus (Word, Excel, Power Point, Access, Onenote, Publisher) կախված Օ365 բաժանորդագրության տարբերակից:

– Հնարավորություն է տալիս կիրառել համակարգչի, սմարթֆոնի, պլանշետի համար։

– Office Online հնարավորություն

SharePoint Online + OneDrive

– Ներքին կորպորատիվ պորտալի հնարավորություն,

– Համատեղ խմբագրելու հնարավորթյուն online և offline,

– Կորպորատիվ սոցիալական ցանցի կիրառություն,

– 1 ՏԲ ծավալի հիշողություն One Drive-ում։

Exchange Online

– Բիզնես կարգի Էլ․Փոստի հոստինգ  և ընդհանուր Օրացույց

– 50ԳԲ հիշողության ծավալ յուրաքանչյուր օգտատիրոջը

– Սեփական դոմենային անվան օգտագործում

– Անտիսպամ, Անտիվիրուս համակարգեր

Skype for Business 

– Տեսաձայնային կոնֆերանսներ HD որակով

– Ակնթարթային հաղորդագրություններ

– Աշխատասեղանի ցուցադրման հնարավորություն և հեռակառավարում։

Microsoft կորպորացիայի հայաստանյան գրասենյակը հիմնադրվել է 2006 թվականին։ Ընկերության գործունեության հիմնական ուղղություններն են՝ – Համագործակցություն ՀՀ Կառավարության հետ՝ կրթության, առողջապահության, սոցիալական, էլ. կառավարման, մտավոր սեփականության պաշտպանության և այլ բնագավառներում, – Աջակցություն տեղական ՏՏ արդյունաբերությանը՝ արդի տեխնոլոգիաների և հմտությունների փոխանցման միջոցով, – Գործընկերների էկոհամակարգի ստեղծում, – Աջակցություն տեղական մասնավոր և հասարակական ընկերություններին՝ Հայաստանում ՏՏ ենթակառուցվածքի զարգացման գործում, – Նոր կատարելագործված բիզնես լուծումներ, – Վերապատրաստում և սերտիֆիկացում։

«Մոնտ» ընկերությունների Խումբը իր գործունեությունը սկսել է 1991 թ․ և ներկայումս հանդիսանում է Ռուսաստանի ամենախոշոր ծրագրային ապահովման դիստրիբյուտոր ընկերություններից մեկը։ «Մոնտի»  դիլերային ցանցում հաշվարկվում են ավելի քան 5000 կազմակերպություններ և ընդգրկում է Ռուսաստանի ողջ տարածքը և ԱՊՀ երկրներ՝ ներառյալ Ադրբեջան, Հայաստան, Բելարուս, Վրաստան, Ղրղզստան, Ղազախստան, Ուկրաինա և Մոնղոլիա։ Ներկայումս գործում և ակտիվ գործունեություն են ծավալում ընկերության 18 մասնաճյուղեր և 28 առևտրային ներկայացուցչություններ։ Քաղաքների ցանկը, որտեղ գործում է «Մոնտը», անընդհատ ընդլայնվում է, ինչը վկայում է ընկերության կայուն և դինամիկ աճի մասին։ Տարածաշրջանում այդպիսի առաջխաղացման ռազմավարությունը ապահովում է ավելի սերտ և էֆեկտիվ համագործակցություն ընկերների հետ, թույլ է տալիս ավելի որակյալ և սեղմ ժամկետներում կատարել պատվերները։ «Մոնտի»  գլխավոր գրասենյակը գտնվում է Մոսկվայում և հավասարապես բարձր մակարդակի ծառայություններ է մատուցում տարածաշրջանի բոլոր գրասենյակներից։ «Մոնտը»  հանդիսանում է այնպիսի խոշոր ընկերությունների պաշտոնական դիստրիբյուտորը ծրագրային և ցանցային ապահովման ոլորտում, ինչպիսիք են ՝Aastra, ABBYY, Adobe Systems, Agnitum, Alladin R.D., Askon, Atlansys Software, Autodesk, CA Technologies, Check Point, Commvault, Corel Corporation, Dr. Web, Embarcadero Technologies, Entensys, ESET, Famatech, Fast Reports, Foxit, GFI, IBM, Ideco, Jabra, Kaspersky Lab, Kerio Technologies, McAfee, Microsoft, MicroWorld, NetWrix, Novosoft, Panda Security, Paragon, Plantronics, Polycom, PROMT,  Red Hat, SAP (BI), SmartSoft, Snom, Symantec, Trend Micro, Veeam, Vmware և այլն:

2012թ. դեկտեմբերից ՀՀ-ում հեռահաղորդակցության ոլորտի առաջատար օպերատորներից մեկը՝ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ ՓԲԸ-ն հաջողությամբ մատուցում է ինտերնետ հասանելիության և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ Rostelecom ապրանքանիշի ներքո: 2013թ. սեպտեմբեր ամսից ընկերությունը «ՀԻԲՐԻԴ ՍՈԼՅՈՒՇՆԶ» ընկերության հետ համատեղ մատուցում է նոր սերնդի Այփի հեռուստատեսության ծառայությունը ևս։ 2015թ․ սեպտեմբերին ընկերությունը ներկայացրել է լիովին նոր Սմարթ հեռուստատեսությունը, որն առանձնանում է իր նորարարական լուծումներով և հնարավորություններով։ «Ռոստելեկոմի» ցանցը Հայաստանում կառուցված  է օպտիկա-մանրաթելային մալուխով, որի երկարությունը կազմում է ավելի քան 3000 կմ` ծածկելով ՀՀ տարածքի 80%-ը: Իրանի և Վրաստանի օպերատորների միջոցով «Ռոստելեկոմի» ցանցը փոխկապակցված  է տարածաշրջանի հիմնական մայրուղային ցանցերի և տրաֆիկի փոխանակման խոշորագույն կենտրոնների հետ: Ընկերության կորպորատիվ հաճախորդների ցանկում են խոշորագույն ձեռնարկություններ ու բանկեր, ՀՀ կառավարությունը և պետական մարմիններ, հեռահաղորդակցության ընկերություններ և միջազգային կազմակերպություններ: Գերժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը ընկերությանը հնարավորություն է տալիս լիովին բավարարել ժամանակակից բաժանորդի կարիքները՝ տարածվելով և ծառայությունների հասանելիությունն ապահովելով ՀՀ ողջ տարածքով: 2014թ.-ից ընկերությունը բնակչությանը ծառայություններ է մատուցում Երևան քաղաքի Կենտրոն, Էրեբունի, Նուբարաշեն, Աջափնյակ, Դավիթաշեն, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք և Ավան, Արաբկիր վարչական շրջաններում և Աբովյան, Չարենցավան, Հրազդան, Վանաձոր, Գյումրի, Աշտարակ, Մեծամոր, Արմավիր, Մասիս, Արտաշատ, Արարատ, Սևան, Դիլիջան, Իջևան, Կապան, Մարտունի, Ալավերդի և Քաջարան քաղաքներում: Նշված բոլոր քաղաքներում գործում են վաճառքի և սպասարկման սրահներ:

«Ռոստելեկոմ» ԲԲԸ-ն (www.rostelecom.ru)  Ռուսաստանի և Եվրոպայի հեռահաղորդակցության ոլորտի խոշորագույն և դինամիկ զարգացող ընկերությունների խումբ է, որը ծառայություններ է մատուցում ոլորտի բոլոր սեգմենտներում Ռուսաստանի ողջ տարածքով: Ընկերությունը առաջատար դիրք է գրավում ինտերնետի հասանելիության և վճարովի հեռուստատեսության ծառայությունների ռուսաստանյան շուկայում. Ինտերնետ հասանելիության ծառայությունից օգտվողների թիվը գերազանցում է 10.9 մլն-ը, իսկ վճարովի հեռուստատեսությանը՝ 7.7 մլն-ը: «Ռոստելեկոմ» ԲԲԸ-ն առաջատարն է ռուսաստանյան պետական կառույցների  և բոլոր մակարդակների կորպորատիվ հաճախորդներին մատուցվող հեռահաղորդակցության ծառայությունների շուկայում: Ընկերությունը առաջատար դիրքեր ունի նաև Էլեկտրոնային կառավարության համար ինովացիոն լուծումների, ամպային տեխնոլոգիաների կիրառման, առողջապահության, կրթության, անվտանգության, կենցաղ-կոմունալ ծառայությունների ոլորտներում: Ընկերության կայուն ֆինանսական վիճակը հաստատվում է վարկանիշային աղյուսակներում գրաված դիրքերով՝  Fitch Ratings գործակալությունն այն գնահատում է վարկանիշային աղյուսակի “BBB-” մակարդակում, իսկ Standard&Poor’s գնահատմամբ այն “BB+” է:

12/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.31
-0.04
Եվրո (EUR)
413.87
+0.00
Ռուբլի (RUR)
3.81
+0.01
Լարի (GEL)
138.84
-0.95
34297.96
+197.47
Արծաթ
401.87
-2.58