Բիզնես

USD BUY - 381.00+0.00 USD SELL - 383.00-0.50
EUR BUY - 437.00-1.00 EUR SELL - 441.00-1.00
OIL:  BRENT - 63.07+0.93 WTI - 58.59+1.03
COMEX:  GOLD - 4091.90+0.77 SILVER - 50.30+1.15
COMEX:  PLATINUM - 1566.40+2.19
LME:  ALUMINIUM - 2786.00+0.22 COPPER - 10777.50+0.54
LME:  NICKEL - 14455.00-1.25 TIN - 36895.00+0.06
LME:  LEAD - 1985.50-1.88 ZINC - 2989.00+0.00
FOREX:  USD/JPY - 156.66-0.08 EUR/GBP - 1.1521-0.20
FOREX:  EUR/USD - 1.1521-0.20 GBP/USD - 1.3105+0.11
STOCKS RUS:  RTSI - 1059.72-0.99
STOCKS US: DOW JONES - 46448.27+0.44 NASDAQ - 22872.01+2.69
STOCKS US: S&P 500 - 6705.12+1.55
STOCKS JAPAN:  NIKKEI - 48659.52+0.07 TOPIX - 3290.89-0.21
STOCKS CHINA:  HANG SENG - 25894.55+0.69 SSEC - 3870.02+0.87
STOCKS EUR:  FTSE100 - 9534.91-0.05 CAC40 - 7959.67-0.29
STOCKS EUR:  DAX - 23239.18+0.64
25/11/2025  CBA:  USD - 381.31-0.29 GBP - 500.55+0.92
25/11/2025  CBA:  EURO - 439.96-0.41
25/11/2025  CBA:  GOLD - 50043+74 SILVER - 613.46+13.46
Կարասի հաջողության հայկական բանաձևը. բիզնես՝ մեկնարկած 200 դոլարով
12/10/2016 20:44
Կիսվել

Կարասի հաջողության հայկական բանաձևը. բիզնես՝ մեկնարկած 200 դոլարով

Հայաստանյան ռեստորանային և արագ սննդի սպասարկման ոլորտում ԿԱՐԱՍ ընկերությունը գործում է արդեն ավելի քան 10 տարի: Այս ժամանակահատվածում ընկերությունն առաջիններից մեկը Հայաստանում գործարկել է սեփական առաքման ծառայությունը, իրականացրել է ռեբրենդինգ՝ փոխելով շուկայի նպատակային սեգմենտը, ինչպես նաև ակտիվ համագործակցել է Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի (ՎԶԵԲ) հետ: ԿԱՐԱՍ-ի բիզնես հաջողության գաղտնիքների և առաջիկա պլանների մասին «Բիզնես 24»-ը զրուցել է ԿԱՐԱՍ ազգային սննդի ցանցի երկու հիմնադիրների՝ Տիգրան Յուզբաշյանի և Աշոտ Հարութունյանի հետ:

Բիզնես 24. – ԿԱՐԱՍ-ը Հայաստանում հաջողված բիզնեսի լավագույն օրինակներից մեկն է: Կներկայացնե՞նք ընկերության հաջողության գրավականը: Ո՞րն է այսօր ԿԱՐԱՍ-ի տեսլականը:

Տիգրան Յուզբաշյան. – Հիմնադրվելով 2005 թվականին՝ ԿԱՐԱՍ-ն իր ակտիվ զարգացումը սկսեց 2009-2010 թվականներից, երբ արդեն բավականաչափ արհեստավարժ էինք, ծանոթ շուկայի պահանջներին և առաձնահատկություններին: Մեր հաջողության գրավականն այն է, որ անդադար աշխատել ենք ընկերության զարգացման և ընդլայնման ուղղությամբ, միշտ բաց ենք եղել նորամուծությունների համար: Բազմաթիվ ծրագրեր ենք իրականացրել զարգանալու և շուկայում մրցակցությանը դիմակայելու համար: Մեր ընկերությունը միշտ աշխատել, աշխատում և շարունակելու է աշխատել առողջ մրցակցության պայմաններում, և իրականացնելով զարգացման նոր ծրագրեր՝ ձգտելու ենք պահպանել շուկայում առաջատար դիրք: Այսօր ընկերության տեսլականն է՝ ԿԱՐԱՍ-ը բոլորի համար: Այսինքն, ռեստորանային և արագ սննդի սպասարկման հայաստանյան ոլորտում լինել այնպիսի ընկերություն, որը կսպասարկի հասարակության գրեթե բոլոր շերտերին:

Բիզնես 24. – Ըստ վերջին վիճակագրական տվյալների՝ մեր երկրում տնտեսական ակտիվության ցուցանիշի աճի տեմպերի անկում է: Ինչպե՞ս է սա անդրադառնում ընկերության գործունեության վրա: Ընդհանուր առմամբ, ինչպե՞ս կգնահատեք մեր երկրի տնտեսական վիճակն ու բիզնես միջավայրը:

Աշոտ Հարութունյան. – Մենք շատ ենք սիրում մեր երկիրը: Սա բիզնեսում ամենակարևորն է: Մենք միշտ ասել ենք, որ գործարարներս պետք է անենք հնարավոր ամեն բան, որ մեր երկիրը ծաղկի: Յուրաքանչյուրիցս է կախված, որ տնտեսական անկումը փոխենք աճի: ԿԱՐԱՍ-ին հաջողվել է քրտնաջան աշխատանքի շնորհիվ դառնալ շուկայի առաջատարներից մեկը: Մենք երկու ընկերով ենք հիմնադրել ԿԱՐԱՍ-ը և մեր ուժերով ենք հասել հաջողության: Մեր բիզնեսը մենք սկսել ենք 200 դոլարով և այսօր արդեն ոլորտում առաջատարներից մեկն ենք: Մեր օրինակով մենք ապացուցում ենք, որ Հայաստանում հնարավոր է ստեղծել մրցունակ բիզնես և հասել հաջողության: Ես կոչ եմ անում բոլորին հնարավորինս օգտվել ազգային արտադրողներից, որով կուժեղացնենք թե մեր տնտեսությունը, թե մեր երկիրը: Ինչ վերաբերում է տնտեսական աճի տեմպերի անկմանը, ապա այն ԿԱՐԱՍ-ի գործունեության վրա բացասական ազդեցություն չի թողել: 2016 թվականին մենք ունենք նույն ցուցանիշներն, ինչ 2015 թվականին: Տնտեսական անկման պայմաններում հասարակական սննդի ոլորտում միշտ էլ պահանջարկ կա: Ճգնաժամի պայմաններում էլ մարդիկ շարունակում են ընդմիջումներ անել, տոնել միջոցառումները և այլն:

Բիզնես 24. – Մի քանի ամիս առաջ ընկերությունը հայտարարեց ՎԶԵԲ-ի հետ 1.5 տարվա համագործակցության արդյունավետ ավարտի և HACCP որակի չափանիշների ներդրման մասին: Եթե կարելի է՝ մանրամասնեք այս համագործակցության նպատակները և արդյունքները: Ի՞նչ է ենթադրում HACCP որակի չափանիշների ներդրումը:

Տիգրան Յուզբաշյան. – Վստահ կարող եմ ասել, որ մեր ընկերության զարգացման գործընթացում ՎԶԵԲ-ի հետ համագործակցությունը եղել է բավականին հաջողված: Համագործակցել ենք բիզնեսի կառավարման և ընդլայնման բոլոր ուղղություններով, այդ թվում՝ մարքեթինգ, կադրային քաղաքականություն, ֆինանսներ, որակի վերահսկում և այլն: Սկզբնապես ՎԶԵԲ-ի հետ համագործակցության ծրագիրը նախատեսված էր 1 տարի ժամկետով, սակայն համագործակցության ընթացքում ՎԶԵԲ-ը շատ հետաքրքրվեց մեր բիզնեսով՝ համարելով այն ամենահաջողվածներից մեկը, և իրենց նախաձեռնությամբ ծրագիրը երկարեց՝ տևելով ավելի քան մեկ ու կես տարի: Լինելով բավականաչափ տեղեկացված և ունենալով աշխատանքի բավականին մեծ փորձ այս ոլորտում՝  ես և Աշոտ Հարութունյանը, որպես ԿԱՐԱՍ-ի երկու հիմնադիր և սեփականատեր, միշտ պատրաստ ենք լսել ճիշտ խորհուրդներ: Այս հարցում ՎԶԵԲ-ը շատ օգտակար եղավ: Համագործակցության ամենակարևոր արդյունքը HACCP որակի չափանիշների ներդրումն է: Այս չափանիշները սահմանված են հիմնականում Կանադայի, ԱՄՆ-ի և եվրոպական երկրների ռեստորանային և արագ սննդի սպասարկման ոլորտում գործող ընկերությունների համար, և հպարտությամբ կարող եմ ասել, որ մեր տարածաշրջանում և ԱՊՀ երկրներում գործող շատ քիչ ընկերություններ են իրականացնել նման չափանիշների ներդրում: HACCP որակի չափանիշների ներդրմամբ փաստաթղթավորվել է ընկերության ամբողջ գործունեությունը: Այսինքն, ունենք մանրամասն գրված փաթեթ՝ ընկերության գործունեության յուրաքանչյուր ուղղության մասին, թե ինչպես պետք է կազմակերպվեն և իրականացվեն բոլոր աշխատանքները՝ կադրային, որակային, դիզայն և այլն:  Այս չափանիշների ներդրումը նպաստում է ընկերության բոլոր բաժինների աշխատանքի արդյունավետության բարելավմանը, ինչպես նաև ֆրանչայզինգի մոդելի մշակմանը: Մենք բազմաթիվ առաջարկներ ենք ստացել այլ երկրներից համագործակցել հենց ֆրանչայզինգի մոդելով, և HACCP որակի չափանիշների ներդրման շնորհիվ  այժմ մենք գրեթե պատրաստ ենք դրան:

Բիզնես 24. – Ինչպե՞ս կգնահատեք շուկայում մրցակցությունը: Որո՞նք են ԿԱՐԱՍ-ի մրցակցային առավելությունները:

Աշոտ Հարութունյան. – Մենք ողջունում ենք առողջ մրցակցությունը և շուկայում մրցակցության դիմակայելու ու առաջատարի դիրքում լինելու համար շարունակ իրականացնում ենք նոր ծրագրեր, ինչպես օրինակ՝ ռեբրենդինգը, ՎԶԵԲ-ի հետ համագործակցությունը և այլն: Մենք բաց ենք նոր մտքերի և նախաձեռնությունների համար: Սա մեր մրցակցային առավելություններից մեկն է: Բացի այդ, մենք ծածկում ենք շուկայի մեծ սեգմենտ: ԿԱՐԱՍ-ից օգտվում է երիտասարդությունը, զբոսաշրջիկները: Մեզ մոտ գալիս են ընտանիքներով, միջոցառումների համար նախատեսված սրահներում նշվում են տարբեր տոներ: Մենք առաջարկում ենք ոչ միայն տեղում սպասարկում, այլ նաև Take away և առաքման ծառայություն: ԿԱՐԱՍ-ի ռազմավարության հիմքում ընկած է բարձր որակ և ցածր գին քաղաքականությունը: Մեր նպատակն է հասանելի լինել հասարակության առավել լայն հատվածին: Այսօր մեր ցանցը սպասարկում է ամսական 200-250 հազար հաճախորդ:

Բիզնես 24. – Անցյալ տարի ընկերությունը մեկնարկեց «Սահմանն իմ հոգում» բարեգործական  ծրագիրը: Կներկայացնե՞ք ծրագրի ընթացքը:

Տիգրան Յուզբաշյան. – «Սահմանն իմ հոգում» բարեգործական ծրագիրն ընկերության կարևոր նախաձեռնություններից մեկն է, որի շուրջ բոլորն աշխատում են մեծ ոգևորվածությամբ: Այն ոչ թե օգնություն է, այլ մեր շնորհակալությունն է սահմանամերձ գյուղերում ապրող մարդկանց: Ներկա պահին ծրագրի շրջանակներում սահմանամերձ գյուղերի դպրոցներում ընկերության ֆինանսավորմամբ գործում են ձեռագործության խմբակներ: Շուտով մեր ցանցի մի քանի մասնաճյուղերում կստեղծվեն ցուցահանդես-վաճառքի անկյուններ, որտեղ կներկայացվեն երեխաների ձեռագործ աշխատանքները, իսկ դրանց վաճառքից ստացվող գումարները կուղղեն գյուղերում իրականացվող ծրագրերի ֆինանսավորմանը: Բացի այդ, մենք նաև «Սահմանն իմ հոգում» ծրագրի շրջանակում մտադիր ենք աջակցել սահմանի բնակիչներին նաև գյուղարտադրանքի իրացման հարցում:

25/11/2025
դրամ
Դոլար (USD)
381.31
-0.29
Եվրո (EUR)
439.96
-0.41
Ռուբլի (RUR)
4.8182
-0.0281
Լարի (GEL)
140.98
-0.15
50043
+74
Արծաթ
613.46
+13.46