Բիզնես

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 409.00-2.00 EUR SELL - 419.00-1.00
OIL:  BRENT - 72.58+0.99 WTI - 69.00+1.38
COMEX:  GOLD - 2737.70+1.69 SILVER - 32.72+0.31
COMEX:  PLATINUM - 953.10+0.86
LME:  ALUMINIUM - 2588.00-0.60 COPPER - 9232.00+1.20
LME:  NICKEL - 15996.00-0.32 TIN - 29918.00+2.63
LME:  LEAD - 2067.50-0.19 ZINC - 3126.00+1.77
FOREX:  USD/JPY - 151.46+0.28 EUR/GBP - 1.0527-0.27
FOREX:  EUR/USD - 1.0527-0.27 GBP/USD - 1.277+0.20
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44247.83-0.35 NASDAQ - 19687.24-0.25
STOCKS US: S&P 500 - 6034.91-0.30
STOCKS JAPAN:  NIKKEI - 39367.58+0.53 TOPIX - 2741.41+0.25
STOCKS CHINA:  HANG SENG - 20311.28-0.50 SSEC - 3422.66+0.59
STOCKS EUR:  FTSE100 - 8280.36-0.86 CAC40 - 7394.78-1.14
STOCKS EUR:  DAX - 20329.16-0.08
10/12/2024  CBA:  USD - 394.87-0.91 GBP - 503.74-1.87
10/12/2024  CBA:  EURO - 415.64-3.10
10/12/2024  CBA:  GOLD - 33920.74+362.10 SILVER - 401.55+5.69
ԵԿԳ նոր գովազդային արշավ՝ ԱՐԱՐԱՏ-ը կենաց է բարձրացնում Ի ՍՐՏԵ
17/10/2016 14:55
Կիսվել

ԵԿԳ նոր գովազդային արշավ՝ ԱՐԱՐԱՏ-ը կենաց է բարձրացնում Ի ՍՐՏԵ

Հին ժամանակներից ի վեր մարդիկ բարձրացնում էին գավաթները հավերժ արժեքների՝ սիրո, ընկերության, ընտանիքի ու բարգավաճման համար։ Գեղեցիկ ու խորիմաստ կենաց ասելը յուրօրինակ մի արվեստ է, որում արտացոլվում են և՛ մշակութային առանձնահատկությունները, և՛ ժամանակակից միտումները, և՛ ժողովրդական իմաստությունը։ Կենաց ասելու իրական վարպետությունը առանձնահատուկ փոխաբերություններ գտնելու և բոլորին ծանոթ զգացմունքները նորովի ձոնագրելու մեջ է։

Այսօր ԱՐԱՐԱՏ լեգենդար հայկական կոնյակը ներկայացնում է նոր գովազդային արշավ, որի հիմքում ընկած են բովանդակալից ու հակիրճ կենացներ, որ կուղեկցեն ԱՐԱՐԱՏ-ի սիրահարների կյանքի ամենակարևոր պահերը։ “Հին ընկերների հետ նոր հանդիպումների համար”, “Նրանց համար, ովքեր մեր կյանքը լեցուն են դարձնում”. այս և ուրիշ ուղերձները միավորվում են նրանով, որ դրանք փոխանցվում են Ի ՍՐՏԵ՝ և հանդիսանում մեր կյանքը իսկապես լեցուն դարձնող ամենակարևոր հույզերի բառակերպումը։

Գովազդային արշավի համար հարկավոր էր ունիվերսալ միտք, որ կաշխատեր տարբեր երկրների համար և թույլ կտար մարդկային պատմություններ պատմել։ Այդպես ծնվեց “ԱՐԱՐԱՏ. կենացներ” արշավը։ Չնայած թվացյալ ակնհայտությանը, կենացների կոնցեպտը միանշանակ նորարարական է։ Մի կողմից՝ սա ավանդույթ է, որ հասկանալի ու ընդունված է ամբողջ աշխարհում։ Մյուս կողմից՝ պարզ, բայց հավերժական արժեքների խոր իմաստով լի ձևակերպումները թույլ են տալիս բրենդին իր սպառողի հետ դուրս գալ շփման նոր՝ հուզական մակարդակի,  հնարավորություն տալով վերջինիս բացահայտել ԱՐԱՐԱՏ-ի արժեքները։

ԵԿԳ նոր գովազդային արշավ՝ ԱՐԱՐԱՏ-ը կենաց է բարձրացնում Ի ՍՐՏԵ

Արշավը մշակվել և իրականացվել է համաշխարհային ճանաչում ունեցող TBWA գործակալության կողմից։ Նրա հիմքում ընկած են տառատեսակային կոմպոզիցիաները, որ ստեղծվել են ձեռքով՝ տառատեսակների վարպետ և դիզայներ Յուրի Գորդոնի կողմից։ Բառերը լցնում են գավաթների հատման մակերեսը, իսկ կոնյակը իմաստով է լցնում բառերը՝ ցույց տալով կենացի ծննդյան պահի գեղեցկությունը։ Կենացի պահը ճշգրիտ բնութագրող այս մոտեցումը թույլ տվեց գովազդային վահանակներ պատրաստել 10 տարբեր երկրների համար՝ պահպանելով հաղորդակցման ճանաչելի ոճը։

Նոր գովազդային արշավը, որ ներառում է  հեռուստատեսային հոլովակներ, արտաքին գովազդ և վաճառքի կետերի համար նախատեսված նյութեր, կանցկացվի Հայաստանում, Ղազախստանում, Ուկրաինայում, Ռուսաստանում, Բելառուսում, Լիտվայում, Էստոնիայում, Լատվիայում, Սլովակիայում և Չեխիայում։ Ամանորյա և Սուրբ Ծննդյան շրջանում խանութներում կհայտնվի ԱՐԱՐԱՏ “Հինգ աստղ”՝ նոր, սահմանափակ փաթեթավորմամբ, որպեսզի տոնական պահերը լրացվեն ԱՐԱՐԱՏ-ի անկեղծ կենացներով։

Ուշագրավ է, որ արշավի շրջանակներում ստեղծված տեսահոլովակները հարմարեցված են հեռուստատեսության համար։ Դրանց միտքը նույնպես կառուցված է բրենդի և սպառողի արժեքների համընկման վրա և պատկերազարդված է համակագչային գրաֆիկայի, տառատեսակային կոմպոզիցիաների և “կենդանի” նկարահանված արտադրանքի  օգտագործմամբ։ Հոկտեմբերին հոլովակները եթերում կլինեն Հայաստանում, Ուկրաինայում և Սլովակիայում։

Կենացների կոնցեպտի առանձնահատուկ արժանիքներից է բացարձակ ճկունությունը, որ թույլ կտա մի քանի տարի չկորցնել արդիականությունը։ ԱՐԱՐԱՏ-ի կենացները իրական մեծահոգության իմաստավորումն են, ուրեմն՝ ի զորու կլինեն հուզել ամբողջ աշխարհով մեկ սփռված ԱՐԱՐԱՏ-ի երկրպագուների սրտերը։

ԱՐԱՐԱՏ լեգենդար հայկական կոնյակները արտադրվում են Երևանի կոնյակի գործարանում բացառապես բարձրորակ հայկական խաղողից և բյուրեղյա մաքուր աղբյուրի ջրից՝ ավանդական տեխնոլոգիաների կիռարմամբ, որոնց հիմքը դրվել է դեռևս 1887 թվականին Ներսես և Վասիլի Թաիրյանց եղբայրների կողմից: ԱՐԱՐԱՏ կոնյակների արտադրության համար օգտագործվող հատընտիր սպիրտները հնացվում են կովկասյան դարավոր կաղնու տակառներում, որոնք պատրատվում են գործարանի սեփական տակառագործական արհեստանոցում: 1998 թվականին Երևանի կոնյակի գործարանը միացավ պրեմիալ ալկոհոլի համաշխարհային շուկայի առաջնորդ Պեռնո Ռիկար (Pernod Ricard) միջազգային խմբին:

ԵԿԳ նոր գովազդային արշավ՝ ԱՐԱՐԱՏ-ը կենաց է բարձրացնում Ի ՍՐՏԵ

10/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.87
-0.91
Եվրո (EUR)
415.64
-3.10
Ռուբլի (RUR)
3.93
-0.06
Լարի (GEL)
141.74
-0.58
33920.74
+362.10
Արծաթ
401.55
+5.69