Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.00
EUR BUY - 401.00+0.00 EUR SELL - 407.00+1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62189.65-0.80 TOPIX - 3972.98+0.18
STOCKS CHINA:  HANG SENG - 23211.81+0.51 SSEC - 3697.52+0.19
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
26/10/2026  CBA:  USD - 360.88-0.26 GBP - 481.77-1.22
26/10/2026  CBA:  EURO - 404.11-0.22
26/10/2026  CBA:  GOLD - 46565-439 SILVER - 625.38-22.92
Հայաստանը 5 կետով բարելավել է դիրքը ՀԲ-ի «Գործարարություն» զեկույցում
25/10/2016 20:49
Կիսվել

Հայաստանը 5 կետով բարելավել է դիրքը ՀԲ-ի «Գործարարություն» զեկույցում

Հայաստանը 38-րդ տեղում է «Գործարարություն 2017» զեկույցում ընդգրկված 190 տնտեսությունների շարքում՝ 5 միավորով բարձրանալով անցյալ տարվա՝ «Գործարարություն 2016» զեկույցում զբաղեցրած 43-րդ տեղից (մեթոդաբանության փոփոխություններով պայմանավորված վերահաշվարկի և մեկ տնտեսություն՝ Սոմալին ավելացնելու արդյունքում): «Գործարարություն 2017» զեկույցում Հայաստանը 1.47 կետով բարելավել է նաև իր՝ հեռավորություն սահմանագծից ցուցանիշը՝ անցյալ տարվա 73.63%-ից հասնելով 72.16%-ի: («Հեռավորություն սահմանագծից» ցուցանիշն օգնում է գնահատել կանոնակարգման աշխատանքների բացարձակ մակարդակը և թե ինչպես է այն բարելավվում ժամանակի ընթացքում: Այս գնահատականը ցույց է տալից յուրաքանչյուր տնտեսության հեռավորությունը «սահմանագծից», որը «Գործարարություն» զեկույցի ընտրանքում 2005-ից ի վեր ընդգրկված յուրաքանչյուր ինդիկատորի մասով բոլոր տնտեսությունների համար լավագույն դրսևորումն է: Սա հնարավորություն է տալիս տեսնել որևէ ժամանակահատվածում որևէ տնտեսության գործունեության և լավագույն դրսևորման միջև բացը, ինչպես նաև գնահատել տվյալ տնտեսության կանոնակարգման գործողություններում ժամանակի ընթացքում տեղի ունեցած բացարձակ փոփոխությունն՝ ինչպես այն չափվում է «Գործարարություն» զեկույցով: Տնտեսության հեռավորությունը «սահմանագծից» արտահայտվում է 0-ից 100 սանդղակով, որտեղ 0-ն ցույց է տալիս ամենացածր գործունեությունը, իսկ 100-ը՝ սահմանագիծն է:): Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակից, որի հաղորդագրության մեջ նշված է. «Եվրոպա և Կենտրոնական Ասիա տարածաշրջանի տնտեսությունները Համաշխարհային բանկի խմբի գործարարության դյուրինության զեկույցում լավագույն բարելավողների շարքում են:

Տարածաշրջանի տնտեսություններն անցյալ տարի իրականացրել են գործարարության՝ ընդհանուր թվով 57 բարեփոխումներ՝ ըստ այսօր հրապարակված «Գործարարություն 2017: Հավասար հնարավորություն բոլորի համար» զեկույցի:

Այս տարի Հայաստանը 38-րդ տեղում է «Գործարարություն 2017» զեկույցում ընդգրկված 190 տնտեսությունների շարքում՝ 5 միավորով բարձրանալով անցյալ տարվա՝ «Գործարարություն 2016» զեկույցում զբաղեցրած 43-րդ տեղից (մեթոդաբանության փոփոխություններով պայմանավորված վերահաշվարկի և մեկ տնտեսություն՝ Սոմալին ավելացնելու արդյունքում): «Գործարարություն 2017» զեկույցում Հայաստանը 1.47 կետով բարելավել է նաև իր՝ հեռավորություն սահմանագծից  ցուցանիշը՝ անցյալ տարվա 73.63%-ից հասնելով 72.16%-ի:

Հայաստանը դյուրինացրել է գործարարությամբ զբաղվելը զեկույցում ընդգրկված երկու ոլորտում՝ վարկի ստացում և պայմանագրերի կիրարկում: Մասնավորապես, երկիրն ուժեղացրել է վարկերի հասանելիությունը՝ ընդունելով գործարքների ապահովության մասին նոր օրենք, որով հիմվել է շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների ժամանակակից և կենտրոնացված գրանցամատյան և բարելավել է իր՝ վարկերի մասով տեղեկատվական համակարգը՝ անձնական տվյալների պաշտպանության մասին նոր օրենքի ընդունմամբ:

Հայաստանը դյուրինացրել է նաև պայմանագրերի կիրարկումը՝ կամավոր հաշտարարությունը կանոնակարգող համապարփակ գլուխ ներդնելու և հաշտարարությունից օգտվելու նպատակով կողմերի համար ֆինանսական խթաններ հիմնելու արդյունքում:  

Տարածաշրջանի չորս տնտեսություններ՝ Ղազախստանը («Գործարարություն 2017»-ում՝ 35-րդ տեղում), Բելառուսը (37-րդ), Սերբիան (47-րդ) և Վրաստանը (16-րդ), ըստ ձեռնարկված բարեփոխումների, բարելավողների լավագույն տասնյակում են: Երկրորդ տարին շարունակ Ղազախստանը՝ գործարարության յոթ բարեփոխումներով, իրականացված բարեփոխումների թվով աշխարհում առաջատար է` Ինդոնեզիայի հետ միասին: Տարածաշրջանում Վրաստանն ու Բելառուսը հաջորդում են հինգ և չորս բարեփոխումներով՝ համապատասխանաբար: Օրինակ՝ Վրաստանն ամրապնդել է փոքր բաժնետերերի պաշտպանությունը՝ մեծացնելով կորպորատիվ հիմնական որոշումներում բաժնետերերի իրավունքներն ու դերը և հստակեցնելով սեփականության և հսկողության կառուցվածքները:

Տարածաշրջանում լավագույն վարկանիշն ունեցող տնտեսությունը Մակեդոնիայի Նախկին Հարավսլավական Հանրապետությունն է, որի համաշխարհային վարկանիշը 10  է: Նախկին բարեփոխումների շնորհիվ՝ այժմ Մակեդոնիայի ՆՀՀ-ում բիզնես սկսելու համար ձեռնարկատիրոջից երկու օր է պահանջվում, ինչը զգալի պակաս է տարածաշրջանային միջին՝ 10 օր կազմող ցուցանիշից:

Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնտեսությունների կողմից իրականացված բարեփոխումների միջոցով շարունակվում է ձեռնարկատերերի համար տնտեսվարման միջավայրի բարելավումը: Օրինակ՝ տարածաշրջանում հարկերի վճարումն այժմ ընդգրկում է միջինը 18 վճարում, ինչը հինգ տարի առաջ պահանջվող վճարումների թվի կեսից պակաս է:

«Եվրոպա և Կենտրոնական Ասիա տարածաշրջանը շարունակաբար եղել է մեկ տնտեսության հաշվով բարեփոխումների միջին թվով ամենաբարձր տեղ զբաղեցնող տարածաշրջանը, և ընթանում է բարձր եկամտով տնտեսություններում առկա նույն լավ գործելակերպի ներդրման ուղղությամբ»,- ասաց Ռիտա Ռամալհոն՝ «Դունիգ բիզնես» ծրագրի ղեկավարը:

Անցյալ տարի տարածաշրջանի տնտեսություններն իրականացրել են աշխարհում առավելագույն թվով բարեփոխումները հարկերի վճարման (ընդհանուր թվով 13 բարեփոխում), էլեկտրաէներգիա ստանալու (ութ) և փոքր բաժնետերերի պաշտպանության (յոթ) ոլորտներում:  Օրինակ՝ Տաջիկստանը ներդրեց էլեկտրոնային հաշիվ-ապրանքագրեր և տվեց ճանապարհային հարկերն էլեկտրոնային եղանակով վճարելու հնարավորություն: Այս բարեփոխումների շնորհիվ՝ միջին չափի ընկերություններն այժմ տարեկան 12 վճարում են կատարում՝ նախկին 28-ի փոխարեն: Ավելին, թեև Թուրքիան չեկերի վրա տարածվող գործարքի հարկի դրույքաչափը բարձրացրեց, էլեկտրոնային հաշիվ-ապրանքագրերի և էլեկտրոնային հաշվետարության ներդրմամբ հարկերի վճարումն ավելի դյուրացվեց: Այժմ միջին չափի ընկերությունը կարող է կազմել, ներկայացնել և վճարել հարկերը 217 ժամի ընթացքում՝ նախորդ տարվա 226 ժամի փոխարեն:

Ընդհանուր առմամբ՝ տարածաշրջանի տնտեսությունները լավ արդյունքներ են դրսևորում փոքր բաժնետերերի պաշտպանության ոլորտում: «Գույքի գրանցում» ցուցանիշով ևս տարածաշրջանում լավ արդյունքներ կան. գույքի փոխանցման գրանցումը միջինը տևում է 21 օր՝ 51 օր համաշխարհային միջին ցուցանիշի համեմատ: Տարածաշրջանի արդյունքները թերակատարվում են էլեկտրաէներգիա  ստանալու ցուցանիշով: Օրինակ՝ Տաջիկստանում էլեկտրացանցին միանալու բազմաթիվ ընթացակարգեր կան, իսկ դրա արժեքը մեկ շնչի հաշվով եկամտի 740 տոկոսից բարձր է: Բացի այդ, Կոսովոյում 2015 թ. ձեռնարկատերերը 51 հոսանքազրկումների են դիմակայել:

Այս տարվա զեկույցն առաջին անգամ գենդերային չափում է ներառում երեք ցուցանիշներով` բիզնես սկսելը, գույքի գրանցումը և պայմանագրերի կիրարկումը: Եվրոպա և Կետրոնական Ասիա տարածաշրջանը միակն է, որտեղ զեկույցով գնահատվող ոլորտներում կանանց համար արգելքներ չկան: Օրինակ՝ տարածաշրջանի յուրաքանչյուր տնտեսությունում կանայք կարող են գործ սկսել  այնպես, ինչպես տղամարդիկ:

Զեկույցում նաև ընդլայնվում է «հարկերի վճարում» ցուցանիշը, որն այժմ ընդգրկում է հաշվետվությունների ներկայացմանը հաջորդող գործընթացները, ինչպիսիք են, օրինակ, հարկային ստուգումները և ԱԱՀ-ի վերադարձը: Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնտեսություններն այս ոլորտներում  լավ արդյունքներ են ցուցաբերում, սակայն կան բացառություններ: Օրինակ՝ Բոսնիա և Հերցոգովինայում ԱԱՀ վերադարձի  համար համապատասխանության ժամանակի ցուցանիշը բարձր է. բարձր է նաև Թուրքիայում հարկային ստուգման համար համապատասխանության ժամանակի ցուցանիշը:

Զեկույցն ամբողջությամբ և ուղեկցող տվյալների խմբերը մատչելի են՝www.doingbusiness.org կայքում»:

26/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.88
-0.26
Եվրո (EUR)
404.11
-0.22
Ռուբլի (RUR)
4.4762
-0.0106
Լարի (GEL)
139.06
-0.05
46565
-439
Արծաթ
625.38
-22.92