Բիզնես

USD BUY - 393.50-3.50 USD SELL - 399.00-4.00
EUR BUY - 416.00-3.00 EUR SELL - 425.00-3.50
OIL:  BRENT - 71.12-1.28 WTI - 67.17-1.67
COMEX:  GOLD - 2654.90-0.35 SILVER - 31.49-1.25
COMEX:  PLATINUM - 934.90-1.78
LME:  ALUMINIUM - 2603.50-1.35 COPPER - 9122.50+0.53
LME:  NICKEL - 16047.00+0.46 TIN - 29151.00-0.05
LME:  LEAD - 2071.50-1.29 ZINC - 3071.50-1.51
FOREX:  USD/JPY - 150.03+0.09 EUR/GBP - 1.0568-0.06
FOREX:  EUR/USD - 1.0568-0.06 GBP/USD - 1.2742-0.03
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44642.52-0.28 NASDAQ - 19859.77+0.81
STOCKS US: S&P 500 - 6090.27+0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 39091.17-0.77 TOPIX - 2727.22-0.55
STOCKS CHINA:  HANG SENG - 19865.85+1.56 SSEC - 3404.08+1.05
STOCKS EUR:  FTSE100 - 8308.61-0.49 CAC40 - 7426.88+1.31
STOCKS EUR:  DAX - 20384.61+0.13
06/12/2024  CBA:  USD - 401.31-1.72 GBP - 512.11-0.46
06/12/2024  CBA:  EURO - 424.71+0.52
06/12/2024  CBA:  GOLD - 34064.31-256.14 SILVER - 404.43+4.88
Beeline և Յունիբանկ. բացառիկ վարկեր՝ սարքավորումներ ձեռք բերելու համար
27/10/2016 12:34
Կիսվել

Beeline և Յունիբանկ. բացառիկ վարկեր՝ սարքավորումներ ձեռք բերելու համար

Beeline-ը և  Յունիբանկ-ը կտրամադրեն վարկավորման բացառիկ պայմաններ Beeline գրասենյակներում սարքավորումներ ձեռք բերելու համար: Համագործակցության շրջանակում բաժանորդներին տարաժամկետ վճարման պայմանով   30 000 դրամ և ավել արժողությամբ հեռախոսներ կամ սարքավորումներ ձեռք բերելիս, կտրամադրվի առանց կանխավճարի վարկ 0 տոկոս տարեկան տոկոսադրույքով։ Վարկը տրամադրվում է 24 ամիս ժամկետով 30 000 դրամից մինչև 1 500 000 դրամի չափով։

Վարկի ամսական միջնորդավճարը կազմում է 0.7 տոկոս։ Օրինակ,  100 000 դրամ արժողությամբ սարքավորումը մեկ տարով ձեռք բերելու դեպքում բաժանորդի համար այն կարժենա 108 400 դրամ։

«Beeline-ը շարունակում է հոգ տանել հաճախորդների հարմարավետության մասին` ձգտելով առաջարկել առավելագույնս ձեռնտու գներ և հարմար պայմաններ: Այդ իսկ պատճառով մենք շարունակաբար համագործակցում ենք մեր գործընկերների հետ  և փորձում անել այնպես, որ մեր բաժանորդները չմտածեեն ոչ կանխավճարի և ոչ էլ տոկոսադրույքների մասին: Նույնիսկ ապառիկ գնումը Beeline–ի հետ կարող է լինել պարզ և հարմար», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

«Յունիբանկ-ի հետ սպառողական վարկավորումն ոչ միայն հեշտ է և արագ, այլ շահավետ։ Այսօր, մենք առաջարկում ենք մեր հաճախորդներին վարկեր առավել գրավիչ պայմաններով և ամենակարճ ժամանակահատվածում։ Շնորհիվ այպիսի մոտեցման Յունիբանկ-ը հանդիսանում է POS և կանխիկ վարկավորման ոլորտների առաջատարներից մեկը»,– նշեց «Յունիբանկ ԲԲԸ» Վարչության նախագահի տեղակալ, վաճառքների և մանրածախ բիզնեսի զարգացման տնօրեն Գուրգեն Ղուկասյանը:

Լրացուցիչ տեղեկատվություն կարող եք ստանալ www.beeline.am կայքում կամ մոտակա Beeline գրասենյակում: 

«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի մի մասը: «ՎիմպելԿոմ»-ը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը, որը գործում է աշխարհի 14 երկրում, իսկ գլխամասային գրասենյակը գտնվում է Ամստերդամում: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ Ռուսաստանում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում, Պակիստանում, Զիմբաբվեում, Իտալիայում: «ՎիմպելԿոմ»-ը ծառայություններ է մատուցում ամբողջ աշխարհում` շուրջ 740 մլն. ընդհանուր բնակչությամբ տարածքներում: «ՎիմպելԿոմ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Infostrada», «Mobilink», «Banglalink», «Telecel» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: 2015թ. մարտի 31-ի դրությամբ ընկերության բաժանորդների թիվը կազմում էր 218 միլիոն: “ՎիմպելԿոմ”-ի բաժնետոմսերը շրջանառվում են NASDAQ բորսայում VIP նշումով: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.vimpelcom.com կայքում:

06/12/2024
դրամ
Դոլար (USD)
401.31
-1.72
Եվրո (EUR)
424.71
+0.52
Ռուբլի (RUR)
4.03
+0.11
Լարի (GEL)
145.09
+1.54
34064.31
-256.14
Արծաթ
404.43
+4.88