Բիզնես

USD BUY - 390.00-3.00 USD SELL - 397.00-1.00
EUR BUY - 411.00-2.50 EUR SELL - 420.00+0.00
OIL:  BRENT - 71.87+0.66 WTI - 68.06+0.84
COMEX:  GOLD - 2692.30+1.20 SILVER - 32.62+3.62
COMEX:  PLATINUM - 945.00+0.93
LME:  ALUMINIUM - 2588.00-0.60 COPPER - 9232.00+1.20
LME:  NICKEL - 15996.00-0.32 TIN - 29918.00+2.63
LME:  LEAD - 2067.50-0.19 ZINC - 3126.00+1.77
FOREX:  USD/JPY - 151.03+0.31 EUR/GBP - 1.0555-0.09
FOREX:  EUR/USD - 1.0555-0.09 GBP/USD - 1.2744-0.15
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44401.93-0.54 NASDAQ - 19736.69-0.62
STOCKS US: S&P 500 - 6052.85-0.61
STOCKS JAPAN:  NIKKEI - 39367.58+0.53 TOPIX - 2741.41+0.25
STOCKS CHINA:  HANG SENG - 20311.28-0.50 SSEC - 3422.66+0.59
STOCKS EUR:  FTSE100 - 8352.08+0.52 CAC40 - 7480.14+0.72
STOCKS EUR:  DAX - 20345.96-0.19
10/12/2024  CBA:  USD - 394.87-0.91 GBP - 503.74-1.87
10/12/2024  CBA:  EURO - 415.64-3.10
10/12/2024  CBA:  GOLD - 33920.74+362.10 SILVER - 401.55+5.69
Առաջիկա տարիներին նախատեսվում է Armphone-ների և Armtab-ների արտադրության ծավալները հասցնել տարեկան 10,000 – 15,000 միավորի
27/10/2016 15:52
Կիսվել

Առաջիկա տարիներին նախատեսվում է Armphone-ների և Armtab-ների արտադրության ծավալները հասցնել տարեկան 10,000 – 15,000 միավորի

 Երկու ընկերություն ստացավ «Ալյանս» ազատ տնտեսական գոտու շահագործողի թույլտվություն

Կառավարության որոշմամբ «Սեմկո Սի Այ Էս» ՍՊԸ-ին տրամադրվել է «Ալյանս» ազատ տնտեսական գոտու շահագործողի թույլտվություն: Ընկերությունը նախատեսում է բարձր տպագրության և հատուկ տպիչ սարքերի արտադրության ոլորտում գործունեություն ծավալել: Հատուկ S.S.R.P. թղթի կամ պլաստիկ քարտերի վրա կարելի է տպագրել ցանկացած պատկեր, այդ թվում՝ անձնական լուսանկարներ, որոնք հնարավոր չէ կեղծել։ Հնարավոր արտադրանքի տեսակներն են՝ թղթադրամը, անձնագրերը, տարատեսակ պետական նշանակության փաստաթղթերը, պարտատոմսերը, արտոնագրերն ու դիպլոմները, տարբեր տեսակի պլաստիկ քարտերը՝ պետական նույնականացման քարտերը, վարորդական իրավունքները, բանկային քարտերը և այլն։ Նախատեսվում է, որ ծրագրի առաջին տարում արտահանման ծավալը կկազմի մոտ 2,5 մլն ԱՄՆ դոլար, իսկ 5-րդ տարում` շուրջ 8 մլն ԱՄՆ դոլար: Ծրագրի շրջանակում իրականացվելիք ներդրումները կկազմեն շուրջ 11 մլն ԱՄՆ դոլար, կստեղծվեն նոր աշխատատեղեր:

«Ալյանս» ազատ տնտեսական գոտու շահագործողի թույլտվություն է տրամադրվել նաև «Թեքնոլոջի ընդ սայնս դայնամիքս» ՍՊԸ-ին՝ պլանշետների հավաքման և ծրագրավորման գործունեություն իրականացնելու համար: Ընկերությունը, որը հանդիսանում է «Ալյանս» ԱՏԳ առաջին շահագործողներից մեկը, արտասահմանում ներկայացնում է «armtab», «armenian tablet» և «armphone», «armenian phone» ապրանքային նշանները և դրանց ներքո ներկայացվող ապրանքները, որոնք ունեն մեծ պահանջարկ։ Գործունեության առաջին տարիների ընթացքում (2015-2016թթ.) վաճառվել է 2000-ից ավելի սարքավորում (պլանշետներ և բջջային հեռախոսներ), մինչև 2016թ. տարեվերջ այդ քանակը կհատի 3500-4000-ի շեմը, առաջիկա տարիներին նախատեսվում է այդ թվաքանակը հասցնել տարեկան 10000-15000 միավորի: Արտադրանքը կարտահանվի ԱՄՆ, ԵՏՄ, ԵՄ և Մերձավոր Արևելքի երկրներ և այլն: 2015թ. ընկերությունը նաև արտահանել է իր մշակած մի շարք լուծումներ ՏՏ, հեռահաղորդակցության, տվյալների փոխանցման համար տեխնոլոգիական սարքավորումների, համակարգերի և նյութերի նախագծման ոլորտում, որոնց ընդհանուր արժեքը կազմել է մոտ 400 մլն ՀՀ դրամ, որը համարժեք է 850000 ԱՄՆ դոլարի: 2014-2016թթ. ընթացքում իրականացված ներդրումների ընդհանուր ծավալը կազմել է 1 861 224 000 ՀՀ դրամ, ինչը համարժեք է 3 877 550 ԱՄՆ դոլարի: Նոր տեխնոլոգիաների ներդրման և նոր աշխատատեղերի ստեղծման նպատակով նախատեսվում է առաջիկա 7 տարվա ընթացքում ներդնել ևս 3 000 000 ԱՄՆ դոլարին համարժեք գումար: Ներկայում ընկերությունն ունի 105 աշխատակից և 7 տարվա ընթացքում նախատեսում է կրկնապատկել աշխատակիցների թիվը:

10/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.87
-0.91
Եվրո (EUR)
415.64
-3.10
Ռուբլի (RUR)
3.93
-0.06
Լարի (GEL)
141.74
-0.58
33920.74
+362.10
Արծաթ
401.55
+5.69