Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00+0.00
EUR BUY - 401.50-0.50 EUR SELL - 407.00-2.00
OIL:  BRENT - 113.72+2.75 WTI - 100.09+1.58
COMEX:  GOLD - 4042.80-2.12 SILVER - 54.76-2.65
COMEX:  PLATINUM - 1569.80-1.69
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.9-0.46 EUR/GBP - 1.1214-0.30
FOREX:  EUR/USD - 1.1214-0.30 GBP/USD - 1.3395-0.06
STOCKS RUS:  RTSI - 946.44+0.99
STOCKS US: DOW JONES - 52867.98+0.02 NASDAQ - 26008.86-2.60
STOCKS US: S&P 500 - 7663.43-1.21
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10725.03-0.26 CAC40 - 7811.26-1.39
STOCKS EUR:  DAX - 25371.75-1.07
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
«Տաշիր» առևտրի կենտրոնում բացվել է АRMENIAN BRANDS առանձնացված հարթակը
14/11/2016 21:42
Կիսվել

«Տաշիր» առևտրի կենտրոնում բացվել է АRMENIAN BRANDS առանձնացված հարթակը

Վաչե Գաբրիելյանը և Սուրեն Կարայանը մասնակցել են ARMENIAN BRANDS հարթակի շնորհանդեսին

Նոյեմբերի 11-ին ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը և ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը մասնակցել են Տաշիր առևտրի կենտրոնում ARMENIAN BRANDS առանձնացված հարթակի շնորհանդեսին:

Նախարարները շրջել են տաղավարներով, ծանոթացել հայկական արտադրանքին, հայ դիզայներ-մոդելավորողների աշխատանքին:

ARMENIAN BRANDS-ի տաղավարներում ներկայացված է հագուստ, կոշիկ,  աքսեսուարներ արտադրող հայաստանյան ընկերությունների արտադրանքը:

Նախագծի նպատակը տեղական արտադրողին աջակցելն ու դեպի շուկա սահուն ընթացք ապահովելն է:

Փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը բարձր է  գնահատել հայ արտադրողներին և արվեստի մարդկանց միավորելու գաղափարը, որի իրագործմամբ հնարավորություն է ստեղծվել  միասնական հարթակով ներկայանալու պոտենցիալ գնորդներին:

– Վստահ եմ, որ այս տարածքը շատ կարճ ժամանակ անց կդառնա մեր հայրենակիցների ու նաև զբոսաշրջիկների սիրված վայրերից մեկը,- նշել է  Վաչե Գաբրիելյանը լրագրողների հետ զրույցի ժամանակ:

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի խոսքերով, այս հարթակը մեծ հնարավորություններ է ստեղծում, որպեսզի Հայաստանի Հանրապետությունում զարգանա փոքր ու միջին ձեռներեցությունը, առավել ևս, որ ներկայացված են զարգացման տեսակետից հեռանկարային ոլորտներ, ինչը նաև լուրջ հնարավորություններ կընձեռի արտադրական ծավալները ժամանակի հետ ընդլայնելու համար: Սուրեն Կարայանը նշել է նաև, որ տնտեսվարողների ու կազմակերպիչների հետ քննարկել են նաև խնդրահարույց հարցեր, որոնց կարգավորման ուղղությամբ կձեռնարկվեն բոլոր անհրաժեշտ քայլերը:

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2