Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 399.50-1.50 EUR SELL - 406.50-0.50
OIL:  BRENT - 114.73-2.26 WTI - 100.78-2.41
COMEX:  GOLD - 4022.30+0.78 SILVER - 54.11+0.74
COMEX:  PLATINUM - 1520.10-2.71
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.68+0.55 EUR/GBP - 1.1172-0.27
FOREX:  EUR/USD - 1.1172-0.27 GBP/USD - 1.334-0.24
STOCKS RUS:  RTSI - 973.16+0.75
STOCKS US: DOW JONES - 52361.58+0.28 NASDAQ - 26169.38+0.82
STOCKS US: S&P 500 - 7676.77+0.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 63268.37+1.73 TOPIX - 3997.37+0.61
STOCKS CHINA:  HANG SENG - 23041.32-0.73 SSEC - 3648.30-1.33
STOCKS EUR:  FTSE100 - 10767.33+0.72 CAC40 - 7847.32+0.83
STOCKS EUR:  DAX - 25410.84+0.91
27/10/2026  CBA:  USD - 360.93+0.05 GBP - 480.65-1.12
27/10/2026  CBA:  EURO - 402.36-1.75
27/10/2026  CBA:  GOLD - 46692+127 SILVER - 627.21+1.83
Ռոստելեկոմ. մեկնարկում է «Տեխնոլոգիաներ կյանքի համար՝ առավել հնարավորություններ» ամենամյա լրագրողական մրցույթը
15/11/2016 13:50
Կիսվել

Ռոստելեկոմ. մեկնարկում է «Տեխնոլոգիաներ կյանքի համար՝ առավել հնարավորություններ» ամենամյա լրագրողական մրցույթը

«Ռոստելեկոմը» մեկնարկում է 2016-2017թթ. «Տեխնոլոգիաներ կյանքի համար-առավել հնարավորություններ» VI լրագրողական մրցույթը։ Մրցույթի անցկացման աջակիցն է ինֆորմացիոն և ցանացային տեխնոլոգիաների ոլորտում միջազգային առաջատար ՆԷՔ (NEC) կորպորացիայի դուստր ձեռնարկութունը՝ «ՆԷՔ Նևա կոմունիկացիոն համակարգեր» բաժնետիրական ընկերությունը։

Հայաստանում մրցույթն անց է կացվում «Ռոստելեկոմ» ընկերության կողմից արդեն երրորդ տարին՝ նպատակ ունենալով ԶԼՄ-ների և բլոգերների ուշադրությունը հրավիրել տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների տարբեր ոլորտներում կիրառման վերաբերյալ առավել օբյեկտիվ և որակյալ լուսաբանմանը։ Այս նախագծի շրջանակներում Ռուսաստանի Դաշնության բոլոր շրջաններից, ինչպես նաև Հայաստանյան ԶԼՄ-ների ներկայացուցիչների կողմից նախորդ մրցույթին ներկայացվել են ավելի քան 1000 աշխատանքներ։

Գլխավոր մրցանակակիրները 2017թ. հոկտեմբերին կայցելեն Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում գտնվող ՆԷՔ (NEC) ընկերության գլխամաս:

Մրցույթն անց է կացվում հետևյալ անվանակարգերում՝

– Տպագիր մամուլ
– Ռադիո և հեռուստատեսություն
– Առցանց ԶԼՄ-ներ
– Սոցիալական մեդիա:

2016-2017թթ. մրցույթի ընթացքում աջակցի կողմից սահմանված է հատուկ անվանակարգ՝ ռուս-ճապոնական համագործակցությունը հեռահաղորդակցության ոլորտում լուսաբանողների համար։

Մրցույթի ժյուրիի կազմում ընդգրկված են ՏՏ և հեռահաղորդակցության ոլորտի մասնագետներ  Ռուսաստանից, Ճապոնիայից և Հայաստանից։

«Մենք այնպիսի զարմանալի ժամանակաշրջանում ենք ապրում, երբ տեխնոլոգիական նորամուծությունները ի հայտ են գալիս գրեթե ամեն օր, և մենք նույնիսկ դադարել ենք զարմանալ։ Իսկ դա նշանակում է, որ մեր լրագրողները սկսած Խաբարովսկից մինչև Կալինինգրադ միշտ ստեղծագործելու նյութ ունեն։ Մեր մրցույթը նախատեսված է նրանց համար, ովքեր անկեղծ և պրոֆեսիոնալ կերպով հետաքրքրված են հեռահաղորդակցության ոլորտով, պատրաստ են նորամուծությունների այս հոսքի մեջ գտնել յուրահատուկ նորություններ և ստեղծել վառ նյութեր։ Բոլորին հրավիրում եմ մասնակցելու և հաղթելու»,-հայտարարեց «Ռոստելեկոմ» ԲԲԸ Հանրային կապերի դեպարտամենտի ղեկավար Կիրա Կիրյուխինան։

«Սա մասշտաբային, ժամանակակից մեդիանախագիծ է  բարձրագույն տեխնոլոգիաների շուկայի բոլոր մասնակիցների համար՝ սկսած աշխատակիցներից մինչև օգտատերեր։ Մեզ համար մեծ պատիվ և պատասխանատվություն է հանդես գալ որպես «Ռոստելեկոմի» աջակից մրցույթի անցկացման գործում. բավականին նոր և հետաքրքիր համագործակցության ոլորտ է։ ՆԷՔ (NEC) կորպորացիայի անունից բոլոր մասնակիցներին ցանկանում եմ մասնագիտական աճ և հետաքրքիր աշխատանքներ, որոնց մենք պատրաստ ենք ցուցաբերել ինֆորմացիոն և տեխնոլոգիական աջակցություն»,— նշեց «ՆԷՔ Նևա Կոմունիկացիոն համակարգեր» բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն Ակիխիրո Սակուրային։

Մրցույթն անց է կացվում երկու փուլով և մակրոռեգիոնալ (առաջին) փուլի հաղթողները կմասնակցեն եզրափակիչ փուլ անցած մասնակիցների պարգևատրման արարողությանը, որը տեղի կունենա 2017թ. հունիսին Մոսկվայում։

Մասնակցության հայտ ներկայացնելու համար անհրաժեշտ է գրանցվել www.smi.rt.ru կայքում։ Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2017թ. ապրիլի 10-ն է:

Հայաստանյան փուլի մասնակիցներին և հաղթողներին սպասվում են նաև անակնկալ մրցանակներ։

Մրցույթի մասին մանրամասն տեղեկատվությունը ներկայացված է www.smi.rt.ru կայքում:

«ՆԷՔ» Կորպորացիան (NEC) հիմնադրվել է 1899 թվականին։ Կորպորացիան ինֆորմացիոն և ցանցային տեխնոլոգիաների ինտեգրման ոլորտում համաշխարհային առաջատար ընկերություններից է։ Արդի տեխնոլոգիաների և փորձաքննության համադրումը  թույլ է տալիս ՆԷՔ (NEC) ընկերությանը ամբողջ աշխարհում բավարարել իր հաճախորդների աճող և փոփոխվող պահանջմունքները։ Կորպորացիան օգտագործում է իր ավելի քան 100 տարվա փորձը տեխնոլոգիական նորարարությունների ոլորտում մարդկանց, բիզնեսի և հասարակության հնարավորությունների ընդլայնման համար։ «ՆԷՔ Նևա կոմունիկացիոն համակարգեր» բաժնետիրական ընկերությունը հիմնադրվել է 1997 թ․ մայիսին։ Ընկերությունը մասնագիտացած է ինչպես հեռահաղորդակցային լուծումների, այնպես էլ հանրային անվտանգության, ծրագրային ապահովման ցանցերի (SDN), և այլ տեխնոլոգիաների մատակարարման գործում։  Մանրամասն տեղեկություններ ներկայացված են կորպորացիայի պաշտոնական կայքում՝ http://www.nec.com հասցեով։

«ՌՈՍՏԵԼԵԿՈՄ», «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ (www.rtarmenia.am) – 2012թ. դեկտեմբերից ՀՀ-ում հեռահաղորդակցության ոլորտի առաջատար օպերատորներից մեկը՝ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ ՓԲԸ-ն հաջողությամբ մատուցում է ինտերնետ հասանելիության և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ Rostelecom ապրանքանիշի ներքո: 2013թ. սեպտեմբեր ամսից ընկերությունը «ՀԻԲՐԻԴ ՍՈԼՅՈՒՇՆԶ» ընկերության հետ համատեղ մատուցում է նոր սերնդի Այփի հեռուստատեսության ծառայությունը ևս։ 2015թ․ սեպտեմբերին ընկերությունը ներկայացրել է լիովին նոր Սմարթ հեռուստատեսությունը, որն առանձնանում է իր նորարարական լուծումներով և հնարավորություններով։ «Ռոստելեկոմի» ցանցը Հայաստանում կառուցված  է օպտիկա-մանրաթելային մալուխով, որի երկարությունը կազմում է ավելի քան 3000 կմ` ծածկելով ՀՀ տարածքի 80%-ը: Իրանի և Վրաստանի օպերատորների միջոցով «Ռոստելեկոմի» ցանցը փոխկապակցված  է տարածաշրջանի հիմնական մայրուղային ցանցերի և տրաֆիկի փոխանակման խոշորագույն կենտրոնների հետ: Ընկերության կորպորատիվ հաճախորդների ցանկում են խոշորագույն ձեռնարկություններ ու բանկեր, ՀՀ կառավարությունը և պետական մարմիններ, հեռահաղորդակցության ընկերություններ և միջազգային կազմակերպություններ: Գերժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը ընկերությանը հնարավորություն է տալիս լիովին բավարարել ժամանակակից բաժանորդի կարիքները՝ տարածվելով և ծառայությունների հասանելիությունն ապահովելով ՀՀ ողջ տարածքով: 2014թ.-ից ընկերությունը բնակչությանը ծառայություններ է մատուցում Երևան քաղաքի Կենտրոն, Էրեբունի, Նուբարաշեն, Աջափնյակ, Դավիթաշեն, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք և Ավան, Արաբկիր վարչական շրջաններում և Աբովյան, Չարենցավան, Հրազդան, Վանաձոր, Գյումրի, Աշտարակ, Մեծամոր, Արմավիր, Մասիս, Արտաշատ, Արարատ, Սևան, Դիլիջան, Իջևան, Կապան, Մարտունի, Ալավերդի և Քաջարան քաղաքներում: Նշված բոլոր քաղաքներում գործում են վաճառքի և սպասարկման սրահներ:

«Ռոստելեկոմ» ԲԲԸ-ն (www.rostelecom.ru)  Ռուսաստանի և Եվրոպայի հեռահաղորդակցության ոլորտի խոշորագույն և դինամիկ զարգացող ընկերությունների խումբ է, որը ծառայություններ է մատուցում ոլորտի բոլոր սեգմենտներում Ռուսաստանի ողջ տարածքով: Ընկերությունը առաջատար դիրք է գրավում ինտերնետի հասանելիության և վճարովի հեռուստատեսության ծառայությունների ռուսաստանյան շուկայում. Ինտերնետ հասանելիության ծառայությունից օգտվողների թիվը գերազանցում է 10.9 մլն-ը, իսկ վճարովի հեռուստատեսությանը՝ 7.7 մլն-ը: «Ռոստելեկոմ» ԲԲԸ-ն առաջատարն է ռուսաստանյան պետական կառույցների  և բոլոր մակարդակների կորպորատիվ հաճախորդներին մատուցվող հեռահաղորդակցության ծառայությունների շուկայում: Ընկերությունը առաջատար դիրքեր ունի նաև Էլեկտրոնային կառավարության համար ինովացիոն լուծումների, ամպային տեխնոլոգիաների կիրառման, առողջապահության, կրթության, անվտանգության, կենցաղ-կոմունալ ծառայությունների ոլորտներում: Ընկերության կայուն ֆինանսական վիճակը հաստատվում է վարկանիշային աղյուսակներում գրաված դիրքերով՝  Fitch Ratings գործակալությունն այն գնահատում է վարկանիշային աղյուսակի “BBB-” մակարդակում, իսկ Standard&Poor’s գնահատմամբ այն “BB+” է:

27/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.93
+0.05
Եվրո (EUR)
402.36
-1.75
Ռուբլի (RUR)
4.4786
+0.0024
Լարի (GEL)
139.06
+0
46692
+127
Արծաթ
627.21
+1.83