Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00+0.00
EUR BUY - 401.50-0.50 EUR SELL - 407.00-2.00
OIL:  BRENT - 113.72+2.75 WTI - 100.09+1.58
COMEX:  GOLD - 4042.80-2.12 SILVER - 54.76-2.65
COMEX:  PLATINUM - 1569.80-1.69
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.9-0.46 EUR/GBP - 1.1214-0.30
FOREX:  EUR/USD - 1.1214-0.30 GBP/USD - 1.3395-0.06
STOCKS RUS:  RTSI - 946.44+0.99
STOCKS US: DOW JONES - 52867.98+0.02 NASDAQ - 26008.86-2.60
STOCKS US: S&P 500 - 7663.43-1.21
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10725.03-0.26 CAC40 - 7811.26-1.39
STOCKS EUR:  DAX - 25371.75-1.07
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
Պոբեդա ավիաընկերությունը սրում է իրավիճակը
02/12/2016 11:07
Կիսվել

Պոբեդա ավիաընկերությունը սրում է իրավիճակը

Հայկական Ժամանակ օրաթերթն անդրադարձել է օդային ուղևորափոխադրումների ոլորտում տիրող իրավիճակին։

«Արմենիա» ավիաընկերության հիմնադիր-նախագահ Թամազ Գաիաշվիլին երեկ մամուլի ասուլիսում հայտարարեց, որ ռուսական «Պոբեդա» ավիաընկերությունը դեմպինգ է իրականացնում: «Նրանք իրենց արտադրանքը վաճառում են ինքնարժեքից ցածր, մինչև մրցակցին սպանեն: Դա Աէրոֆլոտի դուստր ձեռնարկությունն է: Աէրոֆլոտը սկսել է այդ ծրագիրը, որ սպանի իր բոլոր մրցակիցներին»,-հայտարարել է Գաիաշվիլին՝խոսելով «Պոբեդա» ավիաընկերության կողմից իրականացվող թռիչքների մասին:

Նշենք, որ «Պոբեդան» դեկտեմբերի 15-ից պատրաստվում է Գյումրիից թռիչքները իրականացնել սկսած 7-հազար դրամից: Թամազ Գաիաշվիլիի հայտարարությունից հետո Քաղավիացիայի գլխավոր վարչությանը շտապեց հակադարձել: «Անբարեխիղճ, կրիմինալ մրցակցության մասին խոսք անգամ չի կարող լինել»,- լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում հայտարարեց ՔԱԳՎ մամուլի քարտուղար Սաթենիկ Հովհաննիսյանը:

Armtimes.corm-ին հայտնի դարձավ, որ իրավիճակն այնքան է սրվել, որ «Արմենիա» ավիաընկերության ներկայացուցիչներն այդ ասուլիսից հետո շտապել են կառավարություն՝ խնդիրը վարչապետին ներկայացնելու համար», – գրում է թերթը։

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2