Բիզնես

USD BUY - 386.00+0.00 USD SELL - 390.00+0.00
EUR BUY - 414.00+1.00 EUR SELL - 420.00+1.00
OIL:  BRENT - 88.12-0.40 WTI - 82.89-0.67
COMEX:  GOLD - 2325.00-0.68 SILVER - 27.12-1.31
COMEX:  PLATINUM - 910.40-1.54
LME:  ALUMINIUM - 2670.50+3.29 COPPER - 9829.50+1.34
LME:  NICKEL - 19739.00+0.00 TIN - 34478.00+6.56
LME:  LEAD - 2170.00+1.14 ZINC - 2832.00+2.02
FOREX:  USD/JPY - 155.46+0.39 EUR/GBP - 1.0705+0.00
FOREX:  EUR/USD - 1.0705+0.00 GBP/USD - 1.2462+0.07
STOCKS RUS:  RTSI - 1171.06+0.65
STOCKS US: DOW JONES - 38460.92-0.11 NASDAQ - 15712.75+0.10
STOCKS US: S&P 500 - 5071.63+0.02
STOCKS JAPAN:  NIKKEI - 37552.16+0.30 TOPIX - 2666.23+0.14
STOCKS CHINA:  HANG SENG - 16828.93+1.92 SSEC - 3021.98-0.74
STOCKS EUR:  FTSE100 - 8040.38-0.06 CAC40 - 8091.86-0.17
STOCKS EUR:  DAX - 18088.70-0.27
23/04/2024  CBA:  USD - 390.04-1.40 GBP - 481.74-0.75
23/04/2024  CBA:  EURO - 415.63-1.21
23/04/2024  CBA:  GOLD - 29280.45-668.28 SILVER - 347.80-7.60
ԿԱՐԱՍ ազգային սննդի ցանցի հիմնադիրները հանդիպել են Հայաստանի Ամերիկյան Համալսարանի ուսանողների հետ
21/12/2016 13:27
Կիսվել

ԿԱՐԱՍ ազգային սննդի ցանցի հիմնադիրները հանդիպել են Հայաստանի Ամերիկյան Համալսարանի ուսանողների հետ

ԿԱՐԱՍ ազգային սննդի ցանցի համասեփականատերեր Տիգրան Յուզբաշյանն ու Աշոտ Հարությունյանը հանդիպում ունեցան Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) ուսանողների հետ՝ ներկայացնելով Կարաս բրենդի կոնցեպտը, ստեղծման պատմությունը, անցած ճանապարհի դժվարությունները ու հաղթահարման ուղիները: Հանդիպման արդյունքում կարող ենք նշել, որ քննարկումն անցավ հետևյալ թեմայի շուրջ՝ “Ինչպես դառնալ հաղթող մրցակցային շուկայում ու մնալ այդպիսին ավելի քան 11 տարի”:

ԿԱՐԱՍ ազգային սննդի ցանցի հիմնադիրները հանդիպել են Հայաստանի Ամերիկյան Համալսարանի ուսանողների հետ

Ավելի քան 2 ժամ տևած ինտերակտիվ հանդիպմանը ուսանողները հնարավորություն ունեցան տեղեկանալու Կարաս-ի անցած ուղուց, վարչակազմակերպչական կառուցվածքից,  «Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկ»-ի հետ համագործակցության արդյունքներից, ինչպես նաև նոր շուկաներ գրավելու որոշումներից: Հանդիպման սկզբում նշվեց, որ ամենահետաքրքիր, բարդ հարցերի հեղինակները կստանան Կարաս-ի նվեր քարտեր, և ուսանողներից յուրաքանչյուրը ջանք չէր խնայում հաղթող ճանաչվելու համար: Հարցերը վերաբերում էին Կարասի՝ շուկայի խոշորագույն առաքման ծառայությանը, առողջ մրցակցությանը, առաջնորդության հմտություններին, ինչպես նաև՝ որքանով է բարդ կամ միգուցե հեշտ մանկության ընկերներին աշխատել իրար հետ: Այս հարցին Տ. Յուզբաշյանը պատասխանեց, որ Ա. Հարությունյանի հետ միայն մեկ իր չեն կարողանում կիսել, այն է՝ կրակայրիչը:)

Կարաս-ի ղեկավարության աշխատանքը վառ ապացույց է, որ մեծ ջանքեր գործադրելով, հնարավոր է հասնել վերելքների ու պահպանել առաջնային դիրքը՝ դրանով իսկ մոտիվացիա հանդիսանալով երիտասարդների շրջանում:

ԿԱՐԱՍ ազգային սննդի ցանցի հիմնադիրները հանդիպել են Հայաստանի Ամերիկյան Համալսարանի ուսանողների հետ

23/04/2024
դրամ
Դոլար (USD)
390.04
-1.40
Եվրո (EUR)
415.63
-1.21
Ռուբլի (RUR)
4.18
-0.02
Լարի (GEL)
145.81
-0.93
29280.45
-668.28
Արծաթ
347.80
-7.60