Բիզնես

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 417.00-2.00 EUR SELL - 422.50+0.50
OIL:  BRENT - 107.77+3.31 WTI - 103.12+3.07
COMEX:  GOLD - 4378.60+0.28 SILVER - 64.26-0.45
COMEX:  PLATINUM - 1803.60+0.33
LME:  ALUMINIUM - 3253.00+1.01 COPPER - 14240.00+1.81
LME:  NICKEL - 16469.00-1.68 TIN - 53364.00-2.65
LME:  LEAD - 1892.00+0.26 ZINC - 3881.00+5.09
FOREX:  USD/JPY - 154.1+0.31 EUR/GBP - 1.157-0.22
FOREX:  EUR/USD - 1.157-0.22 GBP/USD - 1.3503-0.11
STOCKS RUS:  RTSI - 852.84+2.19
STOCKS US: DOW JONES - 52573.29+0.37 NASDAQ - 26333.04+0.30
STOCKS US: S&P 500 - 7656.98+0.27
STOCKS JAPAN:  NIKKEI - 63492.99-0.81 TOPIX - 4058.21+0.74
STOCKS CHINA:  HANG SENG - 24917.60+0.45 SSEC - 3885.33-0.07
STOCKS EUR:  FTSE100 - 10650.44-0.18 CAC40 - 8179.77+0.28
STOCKS EUR:  DAX - 25568.56-0.03
14/09/2026  CBA:  USD - 363.28+0 GBP - 489.96-0.65
14/09/2026  CBA:  EURO - 419.23-1.88
14/09/2026  CBA:  GOLD - 51230+243 SILVER - 745.63-21.84
Լիդիան Արմենիա․ 2016թ.-ին որպես հողերի վարձավճար Ամուլսարի հարակից համայնքներին 640,000 ԱՄՆ դոլար է վճարվել
27/12/2016 18:44
Կիսվել

Լիդիան Արմենիա․ 2016թ.-ին որպես հողերի վարձավճար Ամուլսարի հարակից համայնքներին 640,000 ԱՄՆ դոլար է վճարվել

Թափանցիկության և հաշվետվողականության իր պարտավորության համաձայն Լիդիան Արմենիան շարունակում է հրապարակել Գնդեվազ, Գորայք և Սարավան համայնքներին  հողերի վարձակալության դիմաց վճարումների մասին տեղեկատվություն՝ տարեկան կտրվածքով: 2016թ.-ին ընկերությունը վճարել է ավելի քան 640 000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ Ամուլսարի հարակից համայնքներին` որպես հողերի վարձակալության վճար,  որից`Գնդեվազը ստացել է 130 205, Գորայքը` 241 345, Սարավանը` 267 906 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ:

Համեմատության համար նշենք, որ բոլոր 3 համայնքների տեղական բյուջեն 2016թ.-ին ընդհանուր առմամբ կազմել է մոտավորապես 71 000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ:

2008թ.-ից ի վեր Լիդիանը Սարավանի, Գորայքի և Գնդեվազի համայքային բյուջեներ արդեն իսկ վճարել է 3.3 մլն. ԱՄՆ դոլարին համարժեք դրամ:

Ի լրումն` հարկ է նշել, որ 2016թ. օգոստոսին ևս 560 000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ վճարվել է Գնդեվազ համայնքին հողի կատեգորիայի փոփոխման համար:

Հողերի վարձակալության դիմաց համայնքների կողմից ընկերության կատարած վճարների շնորհիվ Ամուլսարի համայնքները կարողացել են զգալի ներդրումներ անել համայնքի ենթակառուցվածնքների զարգացման մեջ:

Սարավանը վերանորոգել է ոռոգման համակարգը և համայնքապետարանի շենքը, ինչպես նաև կառուցել է գազատար խողովակ: Գորայքը կառուցել է կոյուղի, որը նախկինում բացակայում էր համայնքում: Խմելու ջրի որակը լուրջ խնդիր էր Գորայքում: Ի շնորհիվ Լիդիանի կողմից վճարված հողերի վարձակալության վճարների, որոնք գումարվեցին համայնքային բյուջեին, Գորայքը բարելավեց խմելու ջրի համակարգը, լուծելով լուրջ  կենցաղային և առողջապահական խնդիրներ: Գնդեվազում համայնքը իրականացրեց փողոցների լուսավորություն, վերանորոգեց համայնքապետարանի շենքը և համայնքի համար գնեց գյուղատնտեսական տեխնիկա:

Ի լրումն` 2016թ.-ին Լիդիան Արմենիան Գորայքում, Սարավանում, Գնդեվազում և Ջերմուկ քաղաքում սոցիալական զարգացման ծրագրերում ներդրել է 260 000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ:

Որպես համայքների կայուն զարգացման ապահովման իր պարտավորության մի մաս` Լիդիանը նաև պահանջում է համայնքներից մասնակից լինել սոցիալական ներդրումներին: Պարտադիր մասկացությունը առնվազն 10% է և այս միջոցով համայնքները ավելի հոգատար են դառնում ծրագրի նկատմամբ: Սա նաև մեխանիզմ է ապահովելու, որ Լիդիանի կողմից հողերի վարձակալության դիմաց վճարված գումարները վերաներդվում են համայնքային արդյունավետ ծրագրերում:

14/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.28
+0
Եվրո (EUR)
419.23
-1.88
Ռուբլի (RUR)
4.2997
+0.0026
Լարի (GEL)
139.37
+0
51230
+243
Արծաթ
745.63
-21.84