Բիզնես

USD BUY - 362.00-0.50 USD SELL - 364.00-0.50
EUR BUY - 419.00+0.00 EUR SELL - 424.00-0.50
OIL:  BRENT - 108.77+7.69 WTI - 103.42+7.59
COMEX:  GOLD - 4364.50-1.22 SILVER - 63.10-7.12
COMEX:  PLATINUM - 1775.60-6.17
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 154.47+0.68 EUR/GBP - 1.1601-0.28
FOREX:  EUR/USD - 1.1601-0.28 GBP/USD - 1.3493-0.44
STOCKS RUS:  RTSI - 834.57+0.74
STOCKS US: DOW JONES - 52380.66-0.77 NASDAQ - 26253.34-0.64
STOCKS US: S&P 500 - 7636.36-0.48
STOCKS JAPAN:  NIKKEI - 64011.34-1.93 TOPIX - 4028.30-0.65
STOCKS CHINA:  HANG SENG - 24805.63-0.60 SSEC - 3888.11-1.18
STOCKS EUR:  FTSE100 - 10670.06-1.31 CAC40 - 8156.67-1.94
STOCKS EUR:  DAX - 25576.45-1.66
11/09/2026  CBA:  USD - 363.28-0.61 GBP - 490.61-1.99
11/09/2026  CBA:  EURO - 421.11-1.98
11/09/2026  CBA:  GOLD - 50987-664 SILVER - 767.47-7.67
«Հարավկովկասյան երկաթուղի»-ն 2017թ. 2.5 միլիարդ դրամ կներդնի
16/01/2017 19:46
Կիսվել

«Հարավկովկասյան երկաթուղի»-ն 2017թ. 2.5 միլիարդ դրամ կներդնի

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերության տնօրենի ուղեկցությամբ Երևանի «Սասունցի Դավիթ» կայարանից էլեկտրագնացքով ուղևորվեց Սևան` ճանապարհին դիտարկելով առկա թերությունները և 2016-ի ընթացքում կատարված բարեփոխումները:

Սերգեյ Վալկոն Վահան Մարտիրոսյանին հայտնեց, որ երկաթգծի բարելավման արդյունքում բարձրացել է երթևեկության միջին արագությունը` Երևան-Սևան ճանապարհի վրա ծախսվող ժամանակը վերջին տասը տարիներ ընթացքում առաջին անգամ կրճատվել է մեկ ժամով: «2017 թվականին նախատեսվում է բարելավել նաև էլեկտրագնացքների նստարանները և ուղևորների համար ավելի հարմարավետ պայմաններ ապահովել»,- ասաց նախարարը:

Դիտարկման ընթացքում արձանագրվեցին նաև ճանապարհին առկա խախտումները, որոնք հիմնականում պայմանավորված են արտաքին գործոններով. երկաթգծի երկայնքով կուտակված մեծ քանակությամբ աղբն ու անօրինական շինությունները անվտանգության նորմերի լուրջ խախտումներ են:

«Տարիների ընթացքում մարդիկ եկել ու երկաթգծին շատ մոտ ապօրինի շինություններ են կառուցել, անպայման կքննարկենք այս հարցը նախարարությունում ու կփորձենք լուծման ուղիներ գտնել»,-նշեց Վ. Մարտիրոսյանը:

էլեկտրագնացքը կանգառ կատարեց Չարենցավանի կայարանում: Նախարարը շրջեց կայարանում, ծանոթացավ շենքային պայմաններին: Ռելեային կառավարման կենտրոնը 2012թ-ին է վերանորոգվել: Շահագործող մասնագետի խոսքով` աշխատում է անխափան: «Սարքերը ծառայում են երկաթգծին. այստեղից կառավարվում են սլաքներն ու լուսացույցները, հերթապահը կարողանում է տեսնել, թե որտեղ է գտնվում գնացքը»,- մանրամասնեց Չարենցավանի կայարանի էլեկտրամեխանիկ Արսեն Խաչատրյանը:

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերության գլխավոր տնօրենը հայտնեց, որ երկաթուղով բեռնափոխադրումների ծավալը 2015 թվականի համեմատ ավելացել է 3 տոկոսով,  սակայն ներմուծման ծավալները նվազել են 18 տոկոսով: Այնուամենայնիվ, 2016 թվականի բյուջեն լիարժեք կատարել են:

«Պատրաստվում ենք 2017 թվականին 2.5 միլիարդ դրամի ներդրում կատարել: Այն ուղղվելու է Երևան-Սևան երկաթուղու 12 կմ հատվածի հիմնանորոգմանը, ենթակառուցվածքների բարելավմանն ու արդիականացման աշխատանքներին»,- ասաց Սերգեյ Վալկոն:

Ամառային տարեշրջանում դեպի Սևան կգործի  2 կանոնավոր երթուղի: Էլեկտրագնացքները կուղևորվեն «Ալմաստ» և «Քանաքեռ» կայարաններից: Առաջիկայում կհաստատվի նաև չվացուցակը:

11/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.28
-0.61
Եվրո (EUR)
421.11
-1.98
Ռուբլի (RUR)
4.2971
+0.008
Լարի (GEL)
139.37
-0.06
50987
-664
Արծաթ
767.47
-7.67