Բիզնես

USD BUY - 393.00-0.50 USD SELL - 398.00-1.00
EUR BUY - 413.50-2.50 EUR SELL - 420.00-5.00
OIL:  BRENT - 71.40+0.39 WTI - 67.49+0.48
COMEX:  GOLD - 2660.40+0.21 SILVER - 31.48-0.03
COMEX:  PLATINUM - 936.30+0.15
LME:  ALUMINIUM - 2603.50-1.35 COPPER - 9122.50+0.53
LME:  NICKEL - 16047.00+0.46 TIN - 29151.00-0.05
LME:  LEAD - 2071.50-1.29 ZINC - 3071.50-1.51
FOREX:  USD/JPY - 150.57+0.36 EUR/GBP - 1.0564-0.04
FOREX:  EUR/USD - 1.0564-0.04 GBP/USD - 1.2763+0.16
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44642.52-0.28 NASDAQ - 19859.77+0.81
STOCKS US: S&P 500 - 6090.27+0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 39160.50+0.18 TOPIX - 2734.56+0.27
STOCKS CHINA:  HANG SENG - 20414.09+2.76 SSEC - 3402.53-0.05
STOCKS EUR:  FTSE100 - 8308.61-0.49 CAC40 - 7426.88+1.31
STOCKS EUR:  DAX - 20384.61+0.13
09/12/2024  CBA:  USD - 395.78-5.53 GBP - 505.61-6.50
09/12/2024  CBA:  EURO - 418.74-5.97
09/12/2024  CBA:  GOLD - 33558.64-505.67 SILVER - 395.86-8.57
ՊԵԿ. 38 հարկ վճարող արդեն «օրինապահի» կարգավիճակ ունի
28/02/2017 16:38
Կիսվել

ՊԵԿ. 38 հարկ վճարող արդեն «օրինապահի» կարգավիճակ ունի

38 հարկ վճարողներ արդեն «օրինապահի» կարգավիճակ ունեն: Հավաստագրեր ստանալու համար ՊԵԿ է դիմել 86 տնտեսվարող:

Օրինապահ հարկ վճարողների շարքը համալրվում է. փետրվարի 28-ին մեկնարկել է «օրինապահ հարկ վճարող» կարգավիճակը հաստատող հավաստագրերի շնորհման երկրորդ փուլը: Պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կարեն Բրուտյանը հավաստագրեր է հանձնել ևս 18 տնտեսվարողի: «Նպատակը, մի կողմից՝ օրինապահ հարկ վճարողների համար վարկային ռեսուրսներ ներգրավելու առումով ավելի բարենպաստ պայմաններ ստեղծելն է, մյուս կողմից՝ ցույց տալը, որ օրինապահ հարկ վճարողներն ունեն պետության, տվյալ դեպքում, ՊԵԿ-ի աջակցությունը»,-ընդգծել է Կ. Բրուտյանը: Հավաստագրերի հանձնման առաջին փուլից հետո՝ երկու օրվա ընթացքում, հավաստագրի ստացման դիմում ներկայացրած 26 հարկ վճարողից 18-ը բավարարել են չափանիշներին: Իսկ տարեսկզբից առ այսօր օրինապահ հարկ վճարողի հավաստագրի ստացման դիմում են ներկայացրել 86 տնտեսվարողներ, որոնցից 38-ի դիմումը բավարարվել է, 13-ինը՝ մերժվել, իսկ 35 դիմում գտնվում է ուսումնասիրության փուլում: Կարեն Բրուտյանը հայտնել է, որ հավաստագրի հանձնման գործընթացը պարզեցվելու է. «Մեկ անգամ դիմում ներկայացնելուց և օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ստանալուց հետո, եթե տնտեսվարողի վարքագծում բացասական փոփոխություն չկատարվի, ապա հավաստագրի գործողության ժամկետն ինքնաբերաբար կերկարաձգվի»:

Հեռահաղորդակցության ոլորտի խոշոր ընկերության տնօրենի տեղակալ Մերուժան Միքայելյանը ՊԵԿ-ի նախաձեռնությունը հաջողված է համարում. «Բիզնես միջավայրի բարելավմանն ուղղված այս քայլն ընկերության իմիջի, հեղինակության բարձրացմանն է նպաստում: Արդյունքում սոցիալական միջավայրում ավելի ճանաչված ենք դառնում՝ որպես պետության, հասարակության հանդեպ ազնիվ մեթոդներով գործող ընկերություն»: Աուդիտորական կազմակերպության փոխտնօրեն Վարդան Մարությանի դիտարկմամբ, հավաստագրերի հանձնման առաջին փուլից հետո տնտեսվարողների շրջանում ոգևորությունն աճել է. «Ողջունելի է, որ գործընթացը մեծ թափով շարունակվում է, և հուսանք՝ Հայաստանում գործող տնտեսվարողների գերակշիռ մասը կլինի օրինապահ՝ իրական վարքագծով: Դա կթեթևացնի և՛ տնտեսվարողի, և՛ հաշվապահի, և՛ պետության հոգսը՝ նպաստելով մեր երկրի զարգացմանը»:

Հիշեցնենք, որ կատարելով վարչապետի հանձնարարականը՝ ՊԵԿ-ը կարճ ժամանակում մշակել է օրինապահ հարկ վճարողի կարգավիճակի շնորհման կարգը: ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը փետրվարի 14-ին հավաստագիր է հանձնել առաջին 20 օրինապահ հարկ վճարողներին՝ շնորհակալություն հայտնելով օրինապահ գործընկեր լինելու համար:

1. «ՔԱՅԼ ՄԱ» ընկերությանը

2. «ՏԱՍՄԵԴ» ընկերությանը

3. «ԱՅՍՈՖՏ» ընկերությանը

4. «ՄԱՐՆԱՐ» ընկերությանը

5. «ՅԱՆ ՎԱՐԴՅԱՆ» ընկերությանը

6. «ՆՈԲԻԼԻՍ» ընկերությանը

7. «ՏՈՆՏՈՆ ԻՆՎԵՍՏԻՑԻՈՆ» ընկերությանը

8. «ԷԼ ՎԻ ԹՐԵՅԴԻՆԳ» ընկերությանը

9. «ԱՐՄԵՆԻԱ ՏԵԼԵՖՈՆ ԿՈՄՊԱՆԻ» ընկերությանը

10. «ԲՈՒԿԻՆԻՍՏ» ընկերությանը

11. «ՄԵԴ-ԱՆ ԹՐԱՍԹ» ընկերությանը

12. Անհատ ձեռնարկատեր ՎԼԱԴԻՄԻՐ ԵԳԱՆՅԱՆԻՆ

13. Անհատ ձեռնարկատեր ԱՆՆԱ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ

14. «ՀԱԼԴԻ ՔՈՆՍԱԼԹ» ընկերությանը

15. «ՄԱՆՈՒՍԿՐԻՊՏ» ընկերությանը

16. «ՍԵԴՐԱԿ ԶԱՏԻԿՅԱՆ» ընկերությանը

17. «ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ» ընկերությանը

18. «ԱՎԵՆԻՂ» ընկերությանը

09/12/2024
դրամ
Դոլար (USD)
395.78
-5.53
Եվրո (EUR)
418.74
-5.97
Ռուբլի (RUR)
3.99
-0.04
Լարի (GEL)
142.32
-2.77
33558.64
-505.67
Արծաթ
395.86
-8.57