Բիզնես

USD BUY - 381.00+0.00 USD SELL - 383.50+0.50
EUR BUY - 446.00+0.00 EUR SELL - 449.00+0.00
OIL:  BRENT - 60.80-1.76 WTI - 57.32-1.27
COMEX:  GOLD - 4314.40-1.13 SILVER - 70.56-3.69
COMEX:  PLATINUM - 2137.00-1.47
LME:  ALUMINIUM - 2952.00-0.29 COPPER - 12222.00+0.49
LME:  NICKEL - 15814.00+0.18 TIN - 40743.00-4.84
LME:  LEAD - 2005.50+0.55 ZINC - 3088.50-0.06
FOREX:  USD/JPY - 156.81+0.35 EUR/GBP - 1.1713-0.50
FOREX:  EUR/USD - 1.1713-0.50 GBP/USD - 1.3456-0.35
STOCKS RUS:  RTSI - 1114.13-0.11
STOCKS US: DOW JONES - 48382.39-0.16 NASDAQ - 23235.63-1.02
STOCKS US: S&P 500 - 6858.47-0.68
STOCKS JAPAN:  NIKKEI - 50339.48-0.37 TOPIX - 3408.97-0.51
STOCKS CHINA:  HANG SENG - 25854.60+0.86 SSEC - 3965.12+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 9951.14+0.86 CAC40 - 8195.21+1.03
STOCKS EUR:  DAX - 24539.34+0.77
30/12/2025  CBA:  USD - 381.36-0.1 GBP - 515.6+0.74
30/12/2025  CBA:  EURO - 449.01+0.3
30/12/2025  CBA:  GOLD - 53177-1391 SILVER - 915.1+29.87
Բջջային բաժանորդների թիվը Հայաստանում. 2016թ. IV եռամսյակ
01/03/2017 17:36
Կիսվել

Բջջային բաժանորդների թիվը Հայաստանում. 2016թ. IV եռամսյակ

2016թ. չորրորդ եռամսյակի դրությամբ Հայաստանում կա 3,690,761 բջջային կապի բաժանորդ (ներառյալ / ոչ հեռախոսով / լայնաշերտ ինտերնետի բաժանորդները), 2016թ.-ի երրորդ եռամսյակի համեմատ բաժանորդների քանակը նվազել է 1.15%-ով կամ 42,859-ով, իսկ 2015թ.-ի չորրորդ եռամսյակի համեմատ արձանագրվել է անկում 0.49% կամ 18,173 բաժանորդով: Միևնույն ժամանակ, բջջային հեռախոսակապից օգտվող բաժանորդների թիվը 3,434,775 է: 2016թ.-ի երրորդ եռամսյակի համեմատ ցուցանիշը նվազել է 1.48%-ով կամ 51,705-ով, իսկ 2015թ.-ի չորրորդ եռամսյակի համեմատ արձանագրվել է անկում 0.86%-ով կամ 29,716 բաժանորդով։

Բաժանորդների քանակով առաջատար օպերատոր է շարունակում մնալ Vivacell-MTS-ը: 2016թ.-ի չորրորդ եռամսյակի դրությամբ օպերատորի բաժանորդների քանակը կազմել է 2,165,008: 2016թ. երրորդ եռամսյակի համեմատ սույն ցուցանիշը նվազել է 0.91%-ով կամ 19,966-ով, իսկ 2015թ.-ի չորրորդ եռամսյակի համեմատ արձանագրվել է անկում 0.96%-ով կամ 20,971 բաժանորդով: Միևնույն ժամանակ հեռախոսակապից օգտվող բաժանորդների քանակը 2,092,357 է: 2016թ.-ի երրորդ եռամսյակի համեմատ սույն ցուցանիշը նվազել է 0.96%-ով կամ 20,249-ով, իսկ 2015թ․չորրորդ եռամսյակի համեմատ արձանագրվել է անկում 1.08%-ով կամ 22,779 բաժանորդով։

Beeline-ը երկրորդ տեղում է: 2016թ. չորրորդ եռամսյակի դրությամբ ընկերության բաժանորդների թիվը կազմել է 936,867: 2016թ.-ի երրորդ եռամսյակի համեմատ ցուցանիշը նվազել է 0.40%-ով կամ 3,753-ով, իսկ 2015թ․չորրորդ եռամսյակի համեմատ գրանցվել է աճ, որը կազմել է 5.67% կամ 50,281: Միևնույն ժամանակ, հեռախոսակապից օգտվող բաժանորդների քանակը 881,180 է: 2016թ. երրորդ եռամսյակի համեմատ ցուցանիշը նվազել է 1.05%-ով կամ 9,327-ով, իսկ 2015թ.-ի չորրորդ եռամսյակի համեմատ արձանագրվել է աճ 4.41%-ով կամ 37,232 բաժանորդով:

Երրորդ հորիզոնականում Ucom-ն է: 2016թ.-ի չորրորդ եռամսյակի դրությամբ ընկերության բաժանորդների թիվը կազմել է 588,886: 2016թ. երրորդ եռամսյակի համեմատ ցուցանիշը նվազել է 3.15%-ով կամ 19,140-ով, իսկ 2015թ.-ի համանման ցուցանիշի համեմատ արձանագրվել է անկում 7.46%-ով կամ 47,483-ով: Յուքոմի բջջային հեռախոսակապից օգտվող բաժանորդների թիվը 461,238 է, 2016թ. երրորդ եռամսյակի համեմատ սույն ցուցանիշը նվազել է 4.58%-ով կամ 22,129-ով, իսկ 2015թ․համանման ցուցանիշի համեմատ արձանագրված անկումը կազմել է 8.74% կամ 44,169 բաժանորդ:

Կանխավճարային բաժանորդներ. Ընդամենը՝ 2,844,446 (2015թ.-ի IV եռ. համեմատ`-0.12% կամ -3,407): Vivacell-MTS` 1,742,448 բաժանորդ ( -1.03% կամ -18,216), Beeline` 774,025 բաժանորդ (+5.09% կամ +37,469), Ucom` 327,973 բաժանորդ (-6.46% կամ -22,660):

Հետվճարային բաժանորդներ. Ընդամենը՝ 590,329 (2016թ.-ի IV եռ. համեմատ` -4.27% կամ -26,309): Vivacell-MTS` 349,909 բաժանորդ (-1.29% կամ -4,563), Ucom` 133,265 բաժանորդ (-13.90% կամ -21,509), Beeline` 107,155 բաժանորդ (-0.22% կամ -237):

Լայնաշերտ ինտերնետ հասանելիության բաժանորդներ (բացառությամբ հեռախոսի միջոցով օգտվողների). Ընդամենը՝ 255,986 (2015թ.-ի IV եռ. համեմատ` +4,72% կամ +11,543): Ucom` 127,648 բաժանորդ ( -2.53% կամ -3,314), Vivacell-MTS` 72,651 բաժանորդ ( +2.55% կամ +1,808), Beeline` 55,687 բաժանորդ (+30.60% կամ +13,049):

ARPU. ծառայությունների վաճառքից մեկ ակտիվ բաժանորդին ընկնող միջին ամսական հասույթ.

Կանխավճարային բաժանորդներ. Beeline` 1,576 դր. (2015թ.-ի IV եռ. համեմատ` -14.72% կամ -272 դր.), Vivacell-MTS` 1,354 դր. (-6.75% կամ -98 դր.), Ucom` 1,100 դր. (-7.33% կամ -87 դր.):

Հետվճարային բաժանորդներ. Ucom` 4,130 դր. (2015թ.-ի IV եռ. համեմատ` -2.41% կամ -102 դր.), Beeline` 4,037 դր. (-11.08% կամ -503 դր.), Vivacell-MTS` 3,080 դր. (-13.39% կամ -476 դր.):

Լայնաշերտ ինտերնետի բաժանորդներ. Ucom` 2,789 դր. (2015թ.-ի IV եռ. համեմատ` -8.29% կամ -252 դր.), Vivacell-MTS` 2,693 դր. (+1.81% կամ +48 դր.), Beeline՝ 1,372 դր. (-16.44% կամ -270 դր.):

MOaU, MbOU. Մեկ բաժանորդին ընկնող միջին ամսական տրաֆիկ (ներառյալ փոխկապակցում և մուտքային ռոումինգ).

Կանխավճարային բաժանորդներ. Vivacell-MTS՝ 514 րոպե (2015թ.-ի IV եռ. համեմատ` +5.98% կամ +29 ր.), Beeline ` 310 ր. (-8.82% կամ -30 ր.), Ucom` 128 ր. (-3.03% կամ -4 ր.):

Հետվճարային բաժանորդներ. Vivacell-MTS՝ 743 րոպե (2015թ.-ի IV եռ. համեմատ` -4.01% կամ -31 ր.), Beeline` 425 ր. (-1.16% կամ -5 ր.), Ucom` 290 ր. (-8.81% կամ -28 ր.):

Լայնաշերտ ինտերնետի բաժանորդներ. Vivacell-MTS` 17,639 ՄԲ (2015թ.-ի IV եռ. համեմատ` +49.31% կամ +5,825ՄԲ), Ucom` 11,605 ՄԲ (-26.36% կամ -4,155 ՄԲ), Beeline՝ 8,326 ՄԲ (-17.24% կամ -1,735 ՄԲ):

Նոր ակտիվացումներ.

Կանխավճարային բաժանորդներ. Vivacell-MTS՝ 126,034 (2015թ.-ի IV եռ. համեմատ` -7.83% կամ -10,704), Beeline` 79,800 (-10.96% կամ -9,827), Ucom` 24,448 (-36.15% կամ -13,843):

Հետվճարային բաժանորդներ. Vivacell-MTS՝ 36,560 (2015թ.-ի IV եռ. համեմատ` +1.96% կամ +702), Ucom` 10,185 (-32.86% կամ -4,985), Beeline` 6,994 (+36.55% կամ +1,872):

Լայնաշերտ ինտերնետի բաժանորդներ. Ucom` 15,933 (2015թ.-ի IV եռ. համեմատ` -2.23% կամ -364), Vivacell-MTS՝ 15,632 (+77.27% կամ +6,814), Beeline` 15,412 (+51.45% կամ +5,236):

Churn՝ բաժանորդների արտահոսք.

Կանխավճարային բաժանորդներ. Vivacell-MTS՝ 144,859 (2015թ.-ի IV եռ. համեմատ` -4.79% կամ -7,293),  Ucom` 48,535 (-18.49% կամ -11,011), Beeline` 23,588 (-68.40% կամ -51,054):

Հետվճարային բաժանորդներ. Vivacell-MTS՝ 37,984 (2015թ.-ի IV եռ. համեմատ` +19.05% կամ +6,079), Ucom` 8,227 (-2.86% կամ -242), Beeline` 6,453 (+20,23% կամ +1,086):

Լայնաշերտ ինտերնետի բաժանորդներ. Ucom` 12,944 (2015թ.-ի IV եռ. համեմատ` -17.39% կամ -2,725), Vivacell-MTS` 10,928  ( +4.63% կամ +484), Beeline՝ 3,689 (-57.82% կամ -5,056):

30/12/2025
դրամ
Դոլար (USD)
381.36
-0.1
Եվրո (EUR)
449.01
+0.3
Ռուբլի (RUR)
4.8711
-0.0421
Լարի (GEL)
141.54
-0.15
53177
-1391
Արծաթ
915.1
+29.87