Բիզնես

USD BUY - 393.00+1.00 USD SELL - 398.00+0.00
EUR BUY - 410.00+2.00 EUR SELL - 416.00+1.00
OIL:  BRENT - 72.94+0.72 WTI - 69.58+0.91
COMEX:  GOLD - 2640.50+1.08 SILVER - 30.08+2.52
COMEX:  PLATINUM - 931.90+1.07
LME:  ALUMINIUM - 2534.50+1.10 COPPER - 8941.00+0.65
LME:  NICKEL - 15356.00+1.61 TIN - 28689.00+1.02
LME:  LEAD - 1980.00+0.43 ZINC - 2971.50+0.15
FOREX:  USD/JPY - 156.41-0.46 EUR/GBP - 1.0429+0.67
FOREX:  EUR/USD - 1.0429+0.67 GBP/USD - 1.2569+0.72
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 42840.26+1.18 NASDAQ - 19572.60+1.03
STOCKS US: S&P 500 - 5930.85+1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 38701.90-0.29 TOPIX - 2701.99-0.44
STOCKS CHINA:  HANG SENG - 19720.70-0.16 SSEC - 3368.07-0.06
STOCKS EUR:  FTSE100 - 8084.61-0.26 CAC40 - 7274.48-0.27
STOCKS EUR:  DAX - 19884.75-0.43
20/12/2024  CBA:  USD - 395.05+0.14 GBP - 494.09-5.04
20/12/2024  CBA:  EURO - 410.46-0.52
20/12/2024  CBA:  GOLD - 32927.10-536.83 SILVER - 374.56-10.85
Սուրեն Կարայանն այցելել է «Օվալ պլաստիկ» ընկերություն
21/03/2017 12:22
Կիսվել

Սուրեն Կարայանն այցելել է «Օվալ պլաստիկ» ընկերություն

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն այցելել է Երևանում գործող «Օվալ պլաստիկ» ընկերության արտադրամաս։

Ընկերությունն արտադրում է մեկանգամյա օգտագործման պլաստմասե տարաներ և այլ ապրանքատեսակներ (պոլիէթիլենային փաթեթներ, պլաստիկ շշեր, արկղեր, դույլեր և մի շարք այլ պարագաներ):

Պետության աջակցությամբ ընկերությունը ձեռք է բերել սարքավորումներ և շրջանառու միջոցներ, ինչի շնորհիվ ընդլայնել է իր գործունեությունը, մեծացրել արտահանման ծավալները և ուղղությունները։

«Օվալ պլաստիկի» հիմնադիր Վարուժան Խալաթյանը նախարարին է ներկայացրել արտադրական շղթան, ծանոթացրել տեխնիկական սարքավորումներին։ Նախարարը շրջայցի ավարտին ընկերության ներկայացուցիչների հետ քննարկել է «Օվալ պլաստիկի» հետագա ծրագրերը։ Անդրադարձ է եղել նաև ընկերությանը պետության կողմից հետագա օժանդակության հնարավորություններին։

«Ընկերության գործունեությունը հատկապես կարևոր է տեղական արտադրանքով ներմուծման փոխարինման համատեքստում», – իր խոսքում նշել է Սուրեն Կարայանն՝ ընդգծելով, որ բարեխիղճ և աշխատասեր գործարարները վստահաբար կարող են ապավինել պետության աջակցությանը։

Ընկերության հիմնադիր Վարուժան Խալաթյանի խոսքով՝ 2017 թվականի հիմնական ուղղվածությունը լինելու է արտահանման ծավալների մեծացումը։ «Օվալ պլաստիկը» ծրագրում է նախորդ տարվա համեմատ 50% աճ գրանցել։

«Կարծում ենք, որ նախարարի այսօրվա այցը դրական դերակատրություն կունենա։ Ունենք ծրագրեր մեր արտահանման և տեսականու ընդլայման ուղղությամբ, որոնք կապված են ֆինանսավորման հետ։ Այս առումով մենք կրկին ակնկալում ենք պետական աջակցություն», – նշել է ընկերության հիմնադիր Վարուժան Խալաթյանը։

«Օվալ պլաստիկի» հիմնադիրը հավելել է, որ գործունեությունը սկսել են կաթնամթերքի փաթեթավորումից, իսկ այսօր շուրջ 500 արտադրատեսակ ունեն։

«ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ ՓԲԸ գործադիր տնօրեն Արթուր Բադալյանը նշել է․

«Այս ընկերության հետ համագործակցում ենք 2015 թվականից, և այն լուրջ հաջողություններ է գրանցել։ Ընկերությունը սկզբում ուներ մոտ 1,5 մլրդ դրամ տարեկան շրջանառություն, շուրջ 100 աշխատակից, իսկ այսօր տարեկան շրջանառությունը գրեթե կրկանապատկվել է, իսկ աշխատատեղերը 300-ից ավելի են։ Ընկերությանը տրամադրել ենք շուրջ 340 մլն դրամ վարկ երկու փուլով՝ սուբսիդավորելով նաև 3 տոկոսը։ Առաջիկայում նախատեսում ենք շարունակել համագործակցությունը։ Ընկերության գործունեությունը մեր տնտեսության համար ռազմավարական է, քանի որ փոխարինում է Թուրքիայից ներկրված արտադրանքին»։

20/12/2024
դրամ
Դոլար (USD)
395.05
+0.14
Եվրո (EUR)
410.46
-0.52
Ռուբլի (RUR)
3.85
+0.02
Լարի (GEL)
141.22
+0.15
32927.10
-536.83
Արծաթ
374.56
-10.85