Բիզնես

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 73.39-0.29 WTI - 70.01-0.38
COMEX:  GOLD - 2710.10-1.39 SILVER - 31.43-4.61
COMEX:  PLATINUM - 939.60-1.62
LME:  ALUMINIUM - 2599.50-0.06 COPPER - 9091.50-1.09
LME:  NICKEL - 16168.00+1.95 TIN - 29534.00-1.41
LME:  LEAD - 2005.50-1.84 ZINC - 3075.00-1.62
FOREX:  USD/JPY - 153.01+0.47 EUR/GBP - 1.0459-0.45
FOREX:  EUR/USD - 1.0459-0.45 GBP/USD - 1.2657-0.85
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43914.12-0.53 NASDAQ - 19902.84-0.66
STOCKS US: S&P 500 - 6051.25-0.54
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8311.76+0.12 CAC40 - 7420.94-0.03
STOCKS EUR:  DAX - 20426.27+0.13
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
Beeline. առաջին վիզուալ ռադիոն` BeeTV մոբայլ հավելվածում
02/05/2017 15:38
Կիսվել

Beeline. առաջին վիզուալ ռադիոն` BeeTV մոբայլ հավելվածում

Beeline-ը հայտարարում է Ավրորա վիզուալ ռադիոալիքի ավելացման մասին BeeTV բջջային հավելվածում:

Շարունակելով ընդլայնել Բջջային Հեռուստատեսության BeeTV բջջային հավելվածի հնարավորությունները Beeline-ը Ռադիո Ավրորայի հետ համագործակցության արդյունքում տրամադրում են բացառիկ հնարավորություն առաջին անգամ Հայաստանում անվճար դիտել Ավրորա վիզուալ ռադիոն ամբողջ Հայաստանում:  Ավրորա վիզուալ ռադիոն հասանելի է նաև բոլոր Quatro ծառայության փաթեթի բաժանորդներին:

Հայաստանում Beeline-ը տրամադրում է BeeTV բջջային հավելվածը: Յուրաքանչյուր հաճախորդ, ով ունի սմարթֆոն կամ պլանշետ, որոնք աշխատում են iOS и Android օպերացիոն համակարգերով կարող են հավելվածի միջոցով դիտել ավելի քան 130 հեռուստաալիք ողջ երկրով մեկ:

«Beeline-ը մշտապես փորձում է հաճախորդներին առաջարկել ժամանակակից, պարզ և հարմար լուծումներ: Ուրախ ենք, ռադիո Ավրորայի հետ համատեղ հայտարարել այս եզակի նախագծի գործարկման մասին, որը թույլ կտա BeeTV բջջային հավելվածի միջոցով դիտել և լսել Հայաստանի ամենաճանաչված ռադիոկայաններից մեկն ոչ միայն Երևանում, այլ նաև ողջ Հայաստանում: Դիտելու համար անհրաժեշտ է Google Play-ից կամ Apple App-ից ներբեռնել BeeTV բջջային հավելվածը և վայելել Ավրորա վիզուալ ռադիոն HD որակով: Իսկ ցուցադրման բարձր որակը և catch-up-ի հնարավորությունը հաճելի կդարձնեն սիրելի հեռուստալիքների դիտումն ամենուր», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Հիշեցնենք, որ 2017թ-ի մարտի 8-ին Beeline-ը մեկնարկել էր աննախադեպ ակցիա՝ Բջջային Հեռուստատեսություն բջջային կապի բոլոր բաժանորդների համար, որը գործում է մինչև սույն թվականի մայիսի 9-ը ներառյալ: Ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է ունենալ սմարթֆոն և ներբեռնել BeeTV բջջային հավելվածը: Այնուհետև, հնարավոր կլինի դիտել 15 ամենադիտվող ալիքները։ Այս ակցիան հասանելի է Հայաստանի բջջային կապի բոլոր բաժանորդների համար. ընդ որում Beeline բաժանորդների  համար զրոյացվում է նաև տվյալ հավելվածից օգտվելու ժամանակ ծախսված ինտերնետի տարիֆիկացումը, իսկ այլ օպերատորների բաժանորդներն ինտերնետի համար վճարում են ըստ իրենց սակագնային փաթեթի:

Լրացուցիչ տեղեկատվություն կարող եք ստանալ www.quatro.beeline.am կայքում, հաղորդագություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին, զանգահարելով 0611 անվճար համարին կամ մոտակա Beeline գրասենյակում: 

Նշենք, որ հեռարձակումն իրականացվում է «Cross HI-TECH»-ի կողմից:

——————–

«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի մի մասը: «ՎիմպելԿոմ»-ը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը, որը գործում է աշխարհի 13 երկրում, իսկ գլխամասային գրասենյակը գտնվում է Ամստերդամում: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան  200 մլն. բաժանորդների Ռուսաստանում, Իտալիայում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում և Պակիստանում,: «ՎիմպելԿոմ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Mobilink», «Banglalink» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: “ՎիմպելԿոմ”-ի բաժնետոմսերը շրջանառվում են NASDAQ բորսայում VIP նշումով: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.vimpelcom.com կայքում:

13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98