Բիզնես

USD BUY - 363.00-0.50 USD SELL - 365.50+0.50
EUR BUY - 422.00+0.00 EUR SELL - 428.00+1.50
OIL:  BRENT - 93.55+1.92 WTI - 86.50+0.79
COMEX:  GOLD - 4516.30+0.52 SILVER - 68.03+3.50
COMEX:  PLATINUM - 1879.60+3.46
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 159.04+0.39 EUR/GBP - 1.1692+0.14
FOREX:  EUR/USD - 1.1692+0.14 GBP/USD - 1.3642+0.23
STOCKS RUS:  RTSI - 801.79-0.26
STOCKS US: DOW JONES - 52759.21-1.32 NASDAQ - 26067.17-1.00
STOCKS US: S&P 500 - 7641.16-0.87
STOCKS JAPAN:  NIKKEI - 66016.36-0.30 TOPIX - 4067.29+0.19
STOCKS CHINA:  HANG SENG - 26009.46+1.21 SSEC - 3905.20+0.04
STOCKS EUR:  FTSE100 - 10748.16+0.04 CAC40 - 8453.09-0.57
STOCKS EUR:  DAX - 25983.04-0.42
21/08/2026  CBA:  USD - 365.16-0.1 GBP - 498.37+0.05
21/08/2026  CBA:  EURO - 427.31+0.1
21/08/2026  CBA:  GOLD - 52631+247 SILVER - 783.6+39.6
Նորարարական լուծումների և ծրագրերի իրականացման հնարավորություն՝ հայկական 15 նորաստեղծ թիմի և ընկերության համար
10/05/2017 09:40
Կիսվել

Նորարարական լուծումների և ծրագրերի իրականացման հնարավորություն՝ հայկական 15 նորաստեղծ թիմի և ընկերության համար

Մայիսի 5-ին հայտնի դարձան Նորարարություններին ուղղված համաֆինանսավորվող դրամաշնորհային մրցույթի (IMG) ու Գիտական և տեխնոլոգիական ձեռներեցության ծրագրի (STEP) հաղթողները: Երկօրյա մրցույթներին մասնակցեցին և իրենց նորարարական գաղափարներն ու ծրագրերը ներկայացրեցին նախնական ընտրված 38 նորաստեղծ թիմեր և կազմակերպություններ:

Նորարարություններին ուղղված համաֆինանսավորվող դրամաշնորհային մրցույթը ու Գիտական և տեխնոլոգիական ձեռներեցության ծրագիրը հայտարարվել էին «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում»   ծրագրի շրջանակում՝ Եվրամիության/ԵՄ ու Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության համատեղ ֆինանսավորմամբ: 2 ծրագրերն իրականացվում են Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (ՁԻՀ) հետ համագործակցությամբ: IMG և STEP ծրագրերի նպատակն է խթանել տեխնոլոգիաների յուրացման ընթացքն ու գիտական հետազոտությունների արդյունքների առևտրայնացումը, խրախուսել համագործակցությունը գիտության և մասնավոր հատվածի, հատկապես հայաստանյան ՓՄՁ-ների միջև, ստեղծել նոր վենչուրային ձեռնարկություններ և աջակցել նորարարությանն ու ձեռներեցությանը Հայաստանում: 

Նորարարություններին ուղղված համաֆինանսավորվող դրամաշնորհային մրցույթում ընտրվեցին 10 հաղթողներ, ովքեր կստանան 30,000 – 50,000 եվրոյի չափով դրամաշնորհ: STEP մրցույթում ընտրվեցին 5 հաղթողներ, որոնց մրցանակը 15,000 եվրոյի չափով ֆինանսավորումն է:

Մինչ մրցույթների եզրափակիչ փուլը թիմերի և ընկերությունների համար իրականացվել են դասընթացներ, տրամադրվել մենթորություն միջազգային ու տեղական փորձագետների կողմից: Կազմակերպիչները շարունակաբար աջակցելու են հաղթողներին՝ հետագայում նույնպես տրամադրելով մենթորություն, պոտենցիալ ներդրողների հետ կապերի հաստատման հնարավորություն, առևտրայնացման ռազմավարություններ մշակման և նորարարական արտադրանքների վերլուծության աջակցություն:

«Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» թիմի ղեկավար Էվա Նեհերը նշեց, որ 2 ծրագրերին դիմել էին շուրջ 90 մասնակիցներ, որոնց հետ ահռելի աշխատանք է իրականացվել SMEDA-ի և ՁԻՀ-ի կողմից խորհրդատվության ու մենթորության տրամադրման, ապա ընտրության և գնահատման փուլերում, ինչի արդյունքում հաջողակ համագործակցություն տեղի ունեցավ, որը նաև հետագայում ևս շարունակելի է:

ՁԻՀ տնօրեն Բագրատ Ենգիբարյանը նշեց, որ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը ստանձնել է նորաստեղծ կազմակերպությունների ձևավորման գործառույթը և արդեն իսկ աջակցություն է ցուցաբելեր ավելի քան 250 թիմերի ու ընկերությունների: «Այժմ, նպատակ ունենալով նաև աջակցել ճարտարագիտության, մաքուր և բարձր տեխնոլոգիական ուղղվածության սկսնակներին, 2017-2019թթ. ընթացքում կիրականացնենք Նորարարություններին ուղղված համաֆինանսավորվող դրամաշնորհային մրցույթը ու Գիտական և տեխնոլոգիական ձեռներեցության ծրագիրը (STEP)»:

«Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» տեխնիկական խորհրդատու Փիեր Փրիվիչը վերհիշեց 2 մրցույթների բոլոր փուլերը՝ տեղեկատվական հանդիպումներ, խորհրդատվություն, նախապատրաստական ճամբարներ և ներկայացումների նախապատրաստում: «Հատուկ շնորհակալություն եմ հայտնում ժյուրիին վերջին 2 օրերին իրենց ուշադրության և արժեքավոր խորհուրդների համար», – եզրափակեց նա:

Ինչ վերաբերում է ժյուրիի անդամներին, նրանք նշեցին, որ հայկական նորաստեղծ ընկերություններն ընդհանուր առմամբ պետք է բարելավեն իրենց ներկայացման ունակությունները: Ժյուրիին և ներդրողին ներկայացվող գաղափարներն ու ծրագրերը պետք է տեխնիկապես իրագործելի լինեն, թիմերը պետք է կառուցողական և խորհրդի առաջ բաց լինեն:

Ժյուրիի անդամներից մեկը՝ պրն. Քրիստիան Շելենբերգերը Գերմանիայից ավելացրեց. «Ներկայացված արտադրանքներից որոշներն անչափ ոգևորիչ էին և որոշ ներկայացումներ հրաշալի էին և դրանք հաղթեցին: Նրանք, ովքեր չհաղթեցին, նույնպես օգուտ քաղեցին այս գործընթացից, քանի որ սովորեցին, բարելավեցին իրենց ունակությունները և արժեքավոր կապեր ձեռք բերեցին, ինչը նրանց կօգնի ավելի լավ և ավելի արդյունավետ ներկայանալ այլ մրցույթներում»:
IMG մրցույթի հաղթողներն են՝

– Volterman Smart Wallet, – Chessfimee, – Embry, – WiseLogger, Skycryptor, – Xcloud Conductor, – ShellGuard, – OnYourWay, – Pixomatic, – FPGA Key Value Database for IoT:

STEP ծրագրի հաղթող ստարտափերն են՝

– Financial Tech, CNC Machine line, – One – Click key, – Custom I/O modules for NI my RIO and ElvisRIO platforms, – CDM for Education, – Based on New Generation Optical Element:

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է դոմենային անվանման գրանցում ծառայությունը .AM և .ՀԱՅ տիրույթներում, այդ թվում նաև ոչ հրապարակային տարբերակով։ Ի դեպ, Ռոստելեկոմի Հոսթինգ ծառայության բաժանորդները (բացառությամբ Բրոնզ փաթեթի) կարող են բաժանորդագրվել դոմենային անվանման գրանցում .am կամ .հայ տիրույթում ծառայություններին՝ վճարելով ընդամենը 7500 դրամ տարեկան վճար գործող 10000 դրամի փոխարեն։

21/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.16
-0.1
Եվրո (EUR)
427.31
+0.1
Ռուբլի (RUR)
4.3711
+0.0222
Լարի (GEL)
139.82
-0.05
52631
+247
Արծաթ
783.6
+39.6