Բիզնես

USD BUY - 393.50-3.50 USD SELL - 399.00-4.00
EUR BUY - 416.00-3.00 EUR SELL - 425.00-3.50
OIL:  BRENT - 71.12-1.28 WTI - 67.17-1.67
COMEX:  GOLD - 2654.90-0.35 SILVER - 31.49-1.25
COMEX:  PLATINUM - 934.90-1.78
LME:  ALUMINIUM - 2603.50-1.35 COPPER - 9122.50+0.53
LME:  NICKEL - 16047.00+0.46 TIN - 29151.00-0.05
LME:  LEAD - 2071.50-1.29 ZINC - 3071.50-1.51
FOREX:  USD/JPY - 150.03+0.09 EUR/GBP - 1.0568-0.06
FOREX:  EUR/USD - 1.0568-0.06 GBP/USD - 1.2742-0.03
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44642.52-0.28 NASDAQ - 19859.77+0.81
STOCKS US: S&P 500 - 6090.27+0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 39091.17-0.77 TOPIX - 2727.22-0.55
STOCKS CHINA:  HANG SENG - 19865.85+1.56 SSEC - 3404.08+1.05
STOCKS EUR:  FTSE100 - 8308.61-0.49 CAC40 - 7426.88+1.31
STOCKS EUR:  DAX - 20384.61+0.13
06/12/2024  CBA:  USD - 401.31-1.72 GBP - 512.11-0.46
06/12/2024  CBA:  EURO - 424.71+0.52
06/12/2024  CBA:  GOLD - 34064.31-256.14 SILVER - 404.43+4.88
Beeline. Drive բջջային ինտերնետի սակագնային փաթեթների պայմանների փոփոխություն
19/05/2017 16:27
Կիսվել

Beeline. Drive բջջային ինտերնետի սակագնային փաթեթների պայմանների փոփոխություն

Beeline-ը հայտարարում է շարժական ինտերնետի հետվճարային «Drive Mini», «Drive Midi», «Drive Maxi» և «Drive Maxi+» սակագնային փաթեթների (ՍՓ) գործարկման մասին:

Հետվճարային «Drive Mini», «Drive Midi», «Drive Maxi» և «Drive Maxi+» ՍՓ-ի շրջանակներում օրացույցային ամսվա ընթացքում տրամադրվում է 7/15/30/50 ԳԲ գերարագ ինտերնետ համապատասխանաբար 3000 դրամ, 5000 դրամ, 7000 դրամ և 10000 դրամ ամսական վարձի դիմաց:

Ավելին, հատուկ առաջարկի շրջանակներում սակագնային փաթեթներին 18 ամսով բաժանորդագրվելու դեպքում Beeline L02Hi 4G WiFi  երթուղիչը կարելի է ձեռք բերել ընդամենը 100 դրամով, իսկ 12 ամսով բաժանորդագրվելու դեպքում` 5000 դրամով: Drive սակագնային փաթեթներից որևէ մեկին միանալիս  հաճախորդները, կարող են ձեռք բերել նաև USB-մոդեմ 100 դրամ հատուկ գնով՝ ՍՓ-ից 12 ամիս օգտվելու դեպքում:

«Beeline շարժական ինտերնետի բաժանորդների թիվը և նրանց կողմից օգտագործվող ինտերնետի ծավալներն օրեցօր աճում են: Հետևելով բջջային ինտերնետի շուկայի զարգացման այս միտումներին` մենք ձգտում ենք առաջարկել հաճախորդների պահանջներին առավելագույնս համապատասխանող ավելի պարզ և հարմար ծառայություններ: : Այժմ, Drive բջջային ինտերնետի բաժանորդներն ամսեկան կստանան ավելի մեծ արագությամբ ինտերնետ և կարող են լիովին զգալ մեր ինտերնետի արագությունը միանալով 4G ցանցին՝ համակարգիչներով, WiFi/USB մոդեմներով և պլանշետներով միաժամանակ, իսկ նոր սակագնային փաթեթները կգործեն ավելի շահավետ պայմաններով՝ գին – գերարագ ինտերնետի ծավալ հարաբերակցությամբ», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Նշենք, որ ՍՓ-ի շրջանակում տրամադրվող գերարագ Ինտերնետի ծավալը մինչ օրացույցային ամսվա ավարտը սպառելու դեպքում կարելի է ակտիվացնել Turbo Ինտերնետ ծառայությունը և շարունակել օգտվել Ինտերնետից  մինչև 1024 Կբիթ/վրկ արագությամբ 1 օրվա ընթացքում:

Լրացուցիչ տեղեկատվություն Drive ՍՓ-ների մասին կարող եք ստանալ www.beeline.am կայքում, հաղորդագություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին, զանգահարելով 0611 անվճար համարին կամ մոտակա Beeline գրասենյակներում:

——————–

«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «Վեոն» ընկերությունների խմբի մի մասը, որը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան  200 մլն. բաժանորդների Ռուսաստանում, Իտալիայում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում և Պակիստանում,: «ՎիմպելԿոմ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Mobilink», «Banglalink» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: «Վեոն»-ի բաժնետոմսերը շրջանառվում են NASDAQ բորսայում VIP նշումով: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.veon.com կայքում:

06/12/2024
դրամ
Դոլար (USD)
401.31
-1.72
Եվրո (EUR)
424.71
+0.52
Ռուբլի (RUR)
4.03
+0.11
Լարի (GEL)
145.09
+1.54
34064.31
-256.14
Արծաթ
404.43
+4.88