
Արմենիա ավիաընկերություն. հուլիսի 12-ից մեկնարկում է Երևան-Բարսելոնա կանոնավոր չվերթը
«Արմենիա» ավիաընկերությունը հուլիսի 12-ից կանոնավոր չվերթներ կիրականացնի դեպի Բարսելոնա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել «Արմենիա» ավիաընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Գևորգ Խաչատրյանը: «Չվերթները կիրականացվեն յուրաքանչյուր չորեքշաբթի: Թռիչքի տևողությունը՝ 5 ժամ: Մաղթում ենք բոլորիդ բարի թռիչք և փափուկ վայրէջք», – նշված է գրառման մեջ: