Բիզնես

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 73.39-0.29 WTI - 70.01-0.38
COMEX:  GOLD - 2710.10-1.39 SILVER - 31.43-4.61
COMEX:  PLATINUM - 939.60-1.62
LME:  ALUMINIUM - 2601.00-0.29 COPPER - 9192.00-0.27
LME:  NICKEL - 15858.00+0.91 TIN - 29957.00+0.61
LME:  LEAD - 2043.00-1.04 ZINC - 3125.50-0.30
FOREX:  USD/JPY - 153.01+0.47 EUR/GBP - 1.0459-0.45
FOREX:  EUR/USD - 1.0459-0.45 GBP/USD - 1.2657-0.85
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43914.12-0.53 NASDAQ - 19902.84-0.66
STOCKS US: S&P 500 - 6051.25-0.54
STOCKS JAPAN:  NIKKEI - 39849.14+1.21 TOPIX - 2773.03+0.86
STOCKS CHINA:  HANG SENG - 20397.05+1.20 SSEC - 3461.50+0.85
STOCKS EUR:  FTSE100 - 8311.76+0.12 CAC40 - 7420.94-0.03
STOCKS EUR:  DAX - 20426.27+0.13
12/12/2024  CBA:  USD - 394.31-0.04 GBP - 502.43+0.70
12/12/2024  CBA:  EURO - 413.87+0.00
12/12/2024  CBA:  GOLD - 34297.96+197.47 SILVER - 401.87-2.58
Կայացավ Digithon Beeline Հայաստան-2017 թվային մարաթոնի պաշտոնական փակման արարողությունը
02/06/2017 16:35
Կիսվել

Կայացավ Digithon Beeline Հայաստան-2017 թվային մարաթոնի պաշտոնական փակման արարողությունը

Loft նորարարական կենտոնում կայացավ երկրորդ ամենամյա Digithon Beeline Հայաստան-2017 թվային մարաթոնի պաշտոնական փակման արարողությունը: Digithon–ի շրջանակում Beeline-ի տարբեր մասնաճյուղերի աշխատակիցները ստեղծում էին նորարարական թվային ծառայությունների նախատիպեր:

Հայտնի Hackathon–ի նման, Digithon միջոցառումը տևել է 24 ժամ, որի ընթացքում ընկերության աշխատակիցներից կազմված հինգ թիմ մրցեց, որպեսզի ստեղծեն նորարար հավելվածներ և ծառայություններ բիզնեսի և հաճախորդների համար։ Հաղթող ճանաչվեց Digital Pirates թիմը, որը ներկայացրեց Bottle letter:

«Հանդիսանալով պատասխանատու գործատու և թվային ընկերություն, որը մշտապես աջակցում է նորարարական ծրագրերի իրականացմանը Beeline-ն երկրորդ տարին անընդմեջ անց է կացնում Digithon–ը: Սա թվային մարաթոն է աշխատակիցների շրջանում, որը նպատակ ունի ներգրավել նրանցից առավել ակտիվներին բիզնեսի և հաճախորդների համար նորարարական հավելվածների, ծառայությունների և ծրագրերի մշակման գործընթացն առավել արդյունավետ դարձնելու համար։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Beeline աշխատակիցները  քաջատեղյակ են շուկայի և տեխնոլոգիաների զարգացմանն ուղղված հաճախորդների պահանջներին և ցանկություններին, նրանք հավաքվելով թիմերում համատեղ ուժերով կստեղծեն և կառաջարկեն այնպիսի թվային լուծումներ, որոնք կդարձնեն մեր ծառայություններն էլ ավելի նորարար, պարզ և հարմար մեր հաճախորդների համար», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Այս նորարար միջոցառման շրջանակում մեր աշխատակիցներն արդեն երկրորդ տարին է, ինչ Hackathon–ի նման գեներացնում են նոր և վառ գաղափարներ: Digithon–ի ընթացքում մշակելով նախատիպ մենք ստեղծում ենք նոր առաջարկ մեր այսօրվա և վաղվա հաճախորդի համար: Նորարար և ստեղծագործական մթնոլորտն ազդակներ և Էներգիա է հաղորդում մեր աշխատակիցներին հետագա կերտման և արարման համար՝ ի շահ մեր հաճախորդների»,– նշեց Հայաստանում Beeline-ի Մարդկային ռեսուրսների կառավարման և կազմակերպական զարգացման տնօրեն Մարինե Գալստյանը։

Նշենք, որ Digithon–ի մոդերատորներ և հանձնաժողովի անդամներ են հանդիսանում ընկերության ղեկավարությունը և անկախ փորձագետ՝ Earlyone ստարտափի հիմնադիր Գևորգ Սաֆարյանը: Հաղթող թիմը կներկայացնի Հայաստանը միջկորպորատիվ Եվրասիական Digithon-ում, որը տեղի կունենա 2017 Հայաստանում՝ նախորդ տարվա Եվրասիկան Digithon-ի հաղթանակած երկրում:

————————

«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «Վեոն» ընկերությունների խմբի մի մասը, որը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան  200 մլն. բաժանորդների Ռուսաստանում, Իտալիայում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում և Պակիստանում,: «ՎիմպելԿոմ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Mobilink», «Banglalink» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.veon.com կայքում:

12/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.31
-0.04
Եվրո (EUR)
413.87
+0.00
Ռուբլի (RUR)
3.81
+0.01
Լարի (GEL)
138.84
-0.95
34297.96
+197.47
Արծաթ
401.87
-2.58