Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.00
EUR BUY - 399.00-2.00 EUR SELL - 401.50-2.00
OIL:  BRENT - 91.64-0.84 WTI - 85.61-1.14
COMEX:  GOLD - 3987.50-0.83 SILVER - 51.88+1.53
COMEX:  PLATINUM - 1537.30-1.73
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 159.73+0.56 EUR/GBP - 1.107-0.83
FOREX:  EUR/USD - 1.107-0.83 GBP/USD - 1.3255-0.67
STOCKS RUS:  RTSI - 949.22+1.42
STOCKS US: DOW JONES - 52486.49+0.49 NASDAQ - 25466.19+1.60
STOCKS US: S&P 500 - 7619.38+1.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 61248.59+1.31 TOPIX - 3929.39+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 24315.92-0.98 SSEC - 3680.64+0.46
STOCKS EUR:  FTSE100 - 10835.47+0.78 CAC40 - 8332.87+0.66
STOCKS EUR:  DAX - 26662.77+1.20
11/11/2026  CBA:  USD - 360.48+0.05 GBP - 480.09-3.97
11/11/2026  CBA:  EURO - 401.5-3.05
11/11/2026  CBA:  GOLD - 46949-759 SILVER - 605.97-3.85
Վահան Մարտիրոսյանն ընդունել է Microsoft-ի ԱՊՀ տարածաշրջանային գրասենյակի ղեկավարին
20/06/2017 18:23
Կիսվել

Վահան Մարտիրոսյանն ընդունել է Microsoft-ի ԱՊՀ տարածաշրջանային գրասենյակի ղեկավարին

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը հունիսի 20-ին ընդունել է «Մայքրոսոֆթ» ընկերության ԱՊՀ տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Ռոնալդ Բինկոֆսկուն:

Ողջունելով հյուրին` նախարարը բարձր է գնահատել է «Մայքրոսոֆթ» ընկերության նախագծերից մեկի` «Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի» աշխատանքը Հայաստանում և հույս հայտնել, որ ընկերությունն առաջիկայում ևս կընդլայնի իր գործունեությունը մեր երկրում, օրինակ՝ ստեղծելով լաբորատորիաներ, որոնք կզբաղվեն գիտահետազոտական աշխատանքներով:

Ռոնալդ Բինկոֆսկին հայտնել է, որ հետաքրքրված են Հայաստանում ստարտափ էկոհամակարգի զարգացման աջակցությամբ և ուրախ կլինեն այս ոլորտում կիսել իրենց գիտելիքներն ու փորձը:

Վահան Մարտիրոսյանը պատրաստակամություն է հայտնել օժանդակելու ՏՏ համայնքի սկսնակ ներկայացուցիչների աջակցման նախաձեռնություններին, առավել ևս, որ նախարարությունը շարունակաբար աշխատում է ստարտափերի զարգացման համար բարենպաստ պայմաններ ստեղծելու ուղղությամբ:

«Մայքրոսոֆթ»-ի ներկայացուցչի խոսքով` Հայաստանում սկսնակները խորհրդատվության կարիք ունեն հատկապես արտասահմանյան ընկերությունների հետ գործարար շփումներ հաստատելու առումով:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տրանսպորտի և երթևեկության կառավարման նորարարական համակարգի ներդրմանն առնչվող հարցեր, այդ ուղղությամբ ընկերության հետ համագործակցության հնարավորությունները:

Ռոնալդ Բինկոֆսկին նշել է, որ այս ոլորտում կարող են առաջարկել պատրաստի լուծումներ, որոնք արդեն իսկ հաջողությամբ կիրառվում են այլ երկրներում:

Կողմերը քննարկել են նաև Հայաստանում կիբերանվտանգությանը վերաբերող ծրագրերում «Մայքրոսոֆթ»-ի ներգրավվածությունը, Հայաստանում տարածաշրջանային «Տվյալների մշակման կենտրոն»-ի  (Date center) ստեղծման գործում ընկերության հնարավոր մասնակցությունը:

11/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.48
+0.05
Եվրո (EUR)
401.5
-3.05
Ռուբլի (RUR)
4.3569
-0.001
Լարի (GEL)
138.97
+0.05
46949
-759
Արծաթ
605.97
-3.85