Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00+0.00
EUR BUY - 402.00+1.00 EUR SELL - 409.00+1.00
OIL:  BRENT - 110.68+0.05 WTI - 98.53-0.92
COMEX:  GOLD - 4130.50+0.20 SILVER - 56.25-2.53
COMEX:  PLATINUM - 1596.80-2.87
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.63-0.35 EUR/GBP - 1.1248+0.21
FOREX:  EUR/USD - 1.1248+0.21 GBP/USD - 1.3403+0.23
STOCKS RUS:  RTSI - 937.15-0.42
STOCKS US: DOW JONES - 52856.09+0.69 NASDAQ - 26702.86+1.05
STOCKS US: S&P 500 - 7757.17+0.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 62907.84-2.65 TOPIX - 3997.50-1.14
STOCKS CHINA:  HANG SENG - 22934.68-3.03 SSEC - 3658.03-1.48
STOCKS EUR:  FTSE100 - 10752.88+0.19 CAC40 - 7921.68+1.06
STOCKS EUR:  DAX - 25645.04+1.35
22/10/2026  CBA:  USD - 361.33-0.07 GBP - 483.35-0.6
22/10/2026  CBA:  EURO - 405.23-0.69
22/10/2026  CBA:  GOLD - 47948+24 SILVER - 668.5+5.04
Վիվասել-ՄՏՍ․ Վարպետության դասընթաց՝ «Հեռահաղորդակցության հիմունքներ» առարկայի շրջանակում
22/06/2017 18:12
Կիսվել

Վիվասել-ՄՏՍ․ Վարպետության դասընթաց՝ «Հեռահաղորդակցության հիմունքներ» առարկայի շրջանակում

Երևանի «Քվանտ» վարժարանի և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ավագ դպրոցի սաներն այցելել են ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխամասային գրասենյակ: Շուրջ 12 տարի հեռահաղորդակցության ոլորտում առաջատարի դիրքերը չզիջող ընկերության մասնագետները վարպետության դասընթաց են վարել ՏՀՏ (Տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների) փորձարարական ուսումնական ծրագրով սովորողների համար: Տեսական գիտելիքներ ձեռք բերած աշակերտներին փոխանցվել են նաև գործնական հմտություններ: Տեխնիկական վարչության մասնագետը մանրամասնել է ռադիո հասանելիության ցանցերին և փոխկապակցման ենթահամակարգերին առնչվող  հարցեր: Ինտերակտիվ շփման, հարց ու պատասխանի միջոցով, աշակերտները ամրապնդել են նախորդ կիսամյակի ընթացքում «Հեռահաղորդակցության հիմունքներ» առարկայից ձեռք բերած տեսական գիտելիքները:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի մասնագետները համանման դասընթաց են կազմակերպել նաև մարզերում. ընթացիկ ամսում Գյումրիի «Ֆոտոն» վարժարանի աշակերտները եղել են Երևան-Գյումրի հատվածում տեղակայված արևային էներգիայով սնվող հիմնական երկու կայանի տարածքում: Իսկ Վանաձորի մաթեմատիկայի և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոցի սաները՝ Լոռու մարզում տեղակայված բազային կայաններից մեկի տարածքում:

«Աշխարհում ներկայանալի տեղ զբաղեցնելու իրատեսական և կայուն միջոցը գիտելիքն է: Երբ այդ գիտելիքը հարստանում է նաև տարիների փորձով, դառնում է կապիտալ: Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտում առաջատարի դիրքերը պահպանող ՎիվաՍել-ՄՏՍ-ն ունի հսկայական կապիտալ՝ տարիների փորձ, որի հիմքում անընդհատ կատարելագործվող մասնագետների գիտելիքն է: Որպես պատասխանատու ընկերություն, մենք ձգտում ենք չսահմանափակվել առաջատարի դիրքերը պահպանելով: Ձգտում ենք օգտակար լինել զարգացման ներուժ ունեցող երիտասարդությանը», – ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Հեռահաղորդակցության հիմունքներ» առարկան 2017 թվականից դասավանդվում է քառակողմ հուշագրով (ՀՀ ԿԳ նախարարություն, «Սինոփսիս Արմենիա», ՎիվաՍել-ՄՏՍ, «Յունիքոմփ»)  ձեռք բերված պայմանավորվածության շրջանակներում՝ Գյումրիի «Ֆոտոն» և Երևանի «Քվանտ» վարժարաններում, Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական և Վանաձորի մաթեմատիկայի և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոցներում, ինչպես նաև ՀԱՊՀ՝ Երևանի տարածքում գործող ավագ դպրոցում:

22/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.33
-0.07
Եվրո (EUR)
405.23
-0.69
Ռուբլի (RUR)
4.4536
+0.0415
Լարի (GEL)
139.14
-0.05
47948
+24
Արծաթ
668.5
+5.04