Բիզնես

USD BUY - 386.00+0.00 USD SELL - 390.00+0.00
EUR BUY - 414.00+1.00 EUR SELL - 420.00+1.00
OIL:  BRENT - 88.12-0.40 WTI - 82.89-0.67
COMEX:  GOLD - 2325.00-0.68 SILVER - 27.12-1.31
COMEX:  PLATINUM - 910.40-1.54
LME:  ALUMINIUM - 2670.50+3.29 COPPER - 9829.50+1.34
LME:  NICKEL - 19739.00+0.00 TIN - 34478.00+6.56
LME:  LEAD - 2170.00+1.14 ZINC - 2832.00+2.02
FOREX:  USD/JPY - 155.46+0.39 EUR/GBP - 1.0705+0.00
FOREX:  EUR/USD - 1.0705+0.00 GBP/USD - 1.2462+0.07
STOCKS RUS:  RTSI - 1171.06+0.65
STOCKS US: DOW JONES - 38460.92-0.11 NASDAQ - 15712.75+0.10
STOCKS US: S&P 500 - 5071.63+0.02
STOCKS JAPAN:  NIKKEI - 37552.16+0.30 TOPIX - 2666.23+0.14
STOCKS CHINA:  HANG SENG - 16828.93+1.92 SSEC - 3021.98-0.74
STOCKS EUR:  FTSE100 - 8040.38-0.06 CAC40 - 8091.86-0.17
STOCKS EUR:  DAX - 18088.70-0.27
23/04/2024  CBA:  USD - 390.04-1.40 GBP - 481.74-0.75
23/04/2024  CBA:  EURO - 415.63-1.21
23/04/2024  CBA:  GOLD - 29280.45-668.28 SILVER - 347.80-7.60
Beeline. VEON-ի աշխատակիցները յոթ երկրներից Սևանում մասնակցում են Digithon-ի եզրափակչին
11/07/2017 16:56
Կիսվել

Beeline. VEON-ի աշխատակիցները յոթ երկրներից Սևանում մասնակցում են Digithon-ի եզրափակչին

Սևանի ափին մեկնարկել է VEON Եվրասիայի եվրասիական Digithon-ը։ Մեկ շաբաթվա ընթացքում իրար հետ մրցելու են VEON-ի աշխատակիցներից կազմված միջազգային և բազմաֆունկցիոնալ թիմեր՝ Հայաստանից, Ղրղզստանից, Վրաստանից, Ղազախստանից, Տաջիկստանից, Ուզբեկիստանից և  Ուկրաինայից։

Digithon-ի շրջանակում աշխատակիցները ստեղծում են նորարարական թվային ծառայությունների նախատիպեր, որոնցից լավագույնները հետագայում կիրականացվեն VEON խմբի կողմից։ Հայաստանը եվրասիական եզրափակչին ներկայացնում է տեղական եզրափակչի հաղթող Digital Pirates թիմը՝ իր Bottle letter նախագծով:

«Beeline-ը մեծագույն ուշադրություն է ցուցաբերում նորարարական ծրագրերին և իր աշխատակիցների շրջանում խրախուսում է ակտիվությունը, նորարար ու ստեղծագործ մտածողությունը։ Նրանց  առաջարկած հավելվածները, ծառայություններն ու ծրագրերը հիմնված են հաճախորդների պահանջների և ոլորտի ժամանակակից միտումների վրա, և կարող են դարձնել մեր ծառայություններն էլ ավելի առաջադեմ, պարզ և հարմար մեր հաճախորդների համար։ Մենք շատ հպարտ ենք անցած տարվա մեր հաղթանակով և այս տարի սիրով ընդունում ենք հերթական Digithon-ը։ Բոլոր թիմերին հաջողություն եմ մաղթում», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Beeline. VEON-ի աշխատակիցները յոթ երկրներից Սևանում մասնակցում են Digithon-ի եզրափակչին

Նշենք, որ անցած տարի Digithon Եվրասիա մրցույթը տեղի էր ունեցել Ղրղզստանում՝ Իսիկ Կուլ լճի ափին։ Հաղթող էր ճանաչվել հայկական BeeForce թիմը՝ իր ամպային խաղերի ոլորտում նոր լուծում առաջարկող նախագծով։ Կանոնների համաձայն, յուրաքանչյուր հաջորդ Digithon-ն անցկացվում է հաղթող թիմի երկրում, այդ պատճառով այս տարի մասնակիցներին ընդունում է Հայաստանը։

————–

«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «Վեոն» ընկերությունների խմբի մի մասը, որը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան  200 մլն. բաժանորդների Ռուսաստանում, Իտալիայում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում և Պակիստանում,: «ՎիմպելԿոմ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Mobilink», «Banglalink» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.veon.com կայքում:

23/04/2024
դրամ
Դոլար (USD)
390.04
-1.40
Եվրո (EUR)
415.63
-1.21
Ռուբլի (RUR)
4.18
-0.02
Լարի (GEL)
145.81
-0.93
29280.45
-668.28
Արծաթ
347.80
-7.60