Բիզնես

USD BUY - 386.00+0.00 USD SELL - 388.50-0.50
EUR BUY - 410.00-3.00 EUR SELL - 415.00-5.00
OIL:  BRENT - 71.71-2.99 WTI - 67.90-3.46
COMEX:  GOLD - 2625.10-2.01 SILVER - 30.66-2.48
COMEX:  PLATINUM - 964.30-2.57
LME:  ALUMINIUM - 2620.50-2.75 COPPER - 9443.50-2.28
LME:  NICKEL - 16397.00-1.15 TIN - 31648.00-0.53
LME:  LEAD - 2024.00-0.69 ZINC - 2979.50-2.38
FOREX:  USD/JPY - 153.52+0.01 EUR/GBP - 1.0642-0.71
FOREX:  EUR/USD - 1.0642-0.71 GBP/USD - 1.284-0.58
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44293.13+0.69 NASDAQ - 19298.76+0.06
STOCKS US: S&P 500 - 6001.35+0.10
STOCKS JAPAN:  NIKKEI - 39376.09-0.40 TOPIX - 2741.52+0.07
STOCKS CHINA:  HANG SENG - 19846.88-2.84 SSEC - 3421.97-1.39
STOCKS EUR:  FTSE100 - 8125.19+0.65 CAC40 - 7426.88+1.20
STOCKS EUR:  DAX - 19448.60+1.21
12/11/2024  CBA:  USD - 387.51+0.15 GBP - 496.75-2.21
12/11/2024  CBA:  EURO - 411.46-1.85
12/11/2024  CBA:  GOLD - 32701.06-814.29 SILVER - 390.15-2.77
Beeline. մեկնարկել է «Սևան Ստարտափ Սամմիթ 2017-ը»
25/07/2017 19:12
Կիսվել

Beeline. մեկնարկել է «Սևան Ստարտափ Սամմիթ 2017-ը»

Beeline-ի աջակցությամբ 1000 հայկական ստարտափների ներկայացուցիչներ մասնակցում են «Ստարտափ Արմենիա» հիմնադրամի երկրորդ ամենամյա  «Սևան Ստարտափ Սամմիթ 2017» ֆորումին։

Համագործակցության շրջանակում ֆորումն այցելել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը: Նա մասնակցել է մի շարք միջոցառումների՝ մրցույթների և վարպետության դասերի, ինչպես նաև շփվել է համաժողովի մասնակիցների հետ։

«Սևան Ստարտափ Սամմիթ 2017»-ի մասնակիցներն են ստարտափների և ծրագրավորողների 100 թիմեր, շուրջ 20 ներդրողներ, վենչուրային կազմակերպություններ և մենթորներ։ Ֆորումին ակտիվ մասնակցում են նաև Beeline-ի աշխատակիցները։

Ճամբարային պայմաններում անցկացվող համաժողովը թույլ է տալիս հայկական ստարտափներին անմիջական մթնոլորտում փորձի փոխանակում իրականացնել, ինչպես նաև CampFire Pitch-երի ընթացքում շփվել հնարավոր ներդրողների հետ։

«Ես շատ ուրախ եմ լինել այստեղ և տեսնել այսքան հայկական ստարտափների ներկայացուցիչների մեկ վայրում։ Վստահ եմ, որ մեկ շաբաթյա շփումը, մրցույթների ու վարպետության դասերի մասնակցությունը նրանց կօգնի նոր գիտելիքներ ձեռք բերել ու գործընկերներ գտնել։

Beeline-ը՝ հավատարիմ լինելով իր առաքելությանը, պատրաստ է հնարավորինս աջակցություն ցուցաբերել հայկական ստարտափների կայացմանը և ՏՏ ոլորտի զարգացմանը, քանի որ դա կարող է շատերի կյանքը փոխել դեպի լավը», – իր ողջույնի խոսքում ասել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

«Մենք շատ ուրախ ենք, որ Beeline-ը միացավ սամմիթին։ Դա միայն խոսում է այն մասին, որ ընկերությունը ցանկություն ունի աջակցել հայկական ստարտափների զարգացմանը։ Պարոն Պյատախինի այցը կարևոր է սամմիթի մասնակիցների համար, քանի որ ոչ ֆորմալ շփումը նպաստում է երկարաժամկետ հարաբերությունների հաստատմանը», – նշել է «Ստարտափ Արմենիա» հիմնադրամի տնօրեն Տիգրան Պետրոսյանը:

Նշենք, որ Beeline-ը հանդես է գալիս որպես «Սևան Ստարտափ Սամմիթ 2017» բիզնես ֆորումի գլխավոր աջակից և ապահովում է միջոցառման ինտերնետ հասանելիությունը։

———————

«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «Վեոն» ընկերությունների խմբի մի մասը, որը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան  200 մլն. բաժանորդների Ռուսաստանում, Իտալիայում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում և Պակիստանում,: «ՎիմպելԿոմ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Mobilink», «Banglalink» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.veon.com կայքում:

12/11/2024
դրամ
Դոլար (USD)
387.51
+0.15
Եվրո (EUR)
411.46
-1.85
Ռուբլի (RUR)
3.95
+0.00
Լարի (GEL)
141.82
-0.43
32701.06
-814.29
Արծաթ
390.15
-2.77