
Ֆրանկֆուրտի ավտոսալոնում Mercedes-Benz-ը նոր սպորտային սուպերմեքենա կներկայացնի
Daimler AG-ի կողմից հրապարակված տեղեկատվության համաձայն սեպտեմբերի 14-ին մեկնարկող Ֆանկֆուրտի միջազգային ավտոսալոնի շրջանակներում կներկայացվի ավտոկոնցեռնի նոր սպորտային սուպերմեքենան` The Mercedes-AMG Project ONE։
Մեքենայի արտաքին տեսքը դեռևս չի գաղտնազերծվում, սակայն հրապարակվել է մի նկար, որը մոտավոր պատկերացում է տալիս մեքենայի դիմային մասի մասին։ Հայտնվում է, որ մեքենան իրականացված է ընկերության Formula 1 հիբրիդային տեխնոլոգիայով, որը թույլ է տալիս ստանալ մինչև 1,000 ձիաուժ հզորություն և 350 կմ/ժ առավելագույն արագություն։ Մեքենան ունի երկու նստատեղ։