Բիզնես

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 418.00-1.00
OIL:  BRENT - 73.60+1.41 WTI - 70.28+1.86
COMEX:  GOLD - 2748.20+0.38 SILVER - 32.95+0.70
COMEX:  PLATINUM - 955.10+0.21
LME:  ALUMINIUM - 2601.00-0.29 COPPER - 9192.00-0.27
LME:  NICKEL - 15858.00+0.91 TIN - 29957.00+0.61
LME:  LEAD - 2043.00-1.04 ZINC - 3125.50-0.30
FOREX:  USD/JPY - 152.29+0.55 EUR/GBP - 1.0506-0.20
FOREX:  EUR/USD - 1.0506-0.20 GBP/USD - 1.2765-0.04
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44148.56-0.22 NASDAQ - 20034.89+1.77
STOCKS US: S&P 500 - 6084.19+0.82
STOCKS JAPAN:  NIKKEI - 39849.14+1.21 TOPIX - 2773.03+0.86
STOCKS CHINA:  HANG SENG - 20397.05+1.20 SSEC - 3461.50+0.85
STOCKS EUR:  FTSE100 - 8301.62+0.26 CAC40 - 7423.40+0.39
STOCKS EUR:  DAX - 20399.16+0.34
12/12/2024  CBA:  USD - 394.31-0.04 GBP - 502.43+0.70
12/12/2024  CBA:  EURO - 413.87+0.00
12/12/2024  CBA:  GOLD - 34297.96+197.47 SILVER - 401.87-2.58
Beeline. ամփոփվեցին «3-րդ սերունդ» ստաժավորման ծրագրի արդյունքները
19/09/2017 17:34
Կիսվել

Beeline. ամփոփվեցին «3-րդ սերունդ» ստաժավորման ծրագրի արդյունքները

Այսօր Beeline-ում ամփոփվեցին  «3-րդ սերունդ» ստաժավորման հերթական՝ 9-րդ ծրագրի արդյունքները: 

Ծրագրի շրջանակում 17 ուսանողներ 11 ամիս վճարովի ստաժավորում են անցնում ընկերության տարբեր ստորաբաժիններում՝ Տեղեկատվական տեխնոլոգիաների, Մարքեթինգի, Իրավաբանական և այլ բաժիններում։ Ծրագրի արդյունքում ստաժավորում անցած լավագույն ուսանողները մշտական աշխատանքի կհրավիրվեն Beeline-ում։

«Ինձ միշտ շատ ուրախացնում է, երբ մեզ մոտ երիտասարդներ են գալիս: Հաճելի է տեսնել, որ նրանց հետաքրքիր է աշխատել մեր ընկերությունում: Դուք էլ ձեր հերթին անմիջապես «մարտի դաշտում» տեսնում եք, թե ինչպես է աշխատում մեծ կորպորացիան: Ձեզ մաղթում եմ մեծ հաջողություններ և բարձր թռիչք ապագայում», – ուսանողներին շնորհավորելիս՝ նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր Տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Կարծում եմ, այս ստաժավորման ընթացքում դուք արդեն հասցրել եք ծանոթանալ, թե ինչպիսին է աշխատանքը Beeline-ում, ինչպես են ստեղծվում մեր ծառայությունները, ինպես է կառուցվում համագործակցությունը մեզ մոտ: Հուսով եմ, ծրագրի ավարտին դուք բոլորդ կդառնաք մեր ընկերության աշխատակիցները, կորդեգրեք մեր ընկերության արժեքները, և մենք միասին կդարձնենք մեր ծառայությունները ավելի պարզ և հարմար մեր բաժանորդների համար», – ասաց Հայաստանում Beeline-ի Մարդկային ռեսուրսների կառավարման և կազմակերպական զարգացման տնօրեն Մարինե Գալստյանը։

Նշենք, որ «3-րդ սերունդ» ստաժավորման ծրագիրը մեկնարկել է 2008թ.-ին: Այդ ընթացքում արտադրական պրակտիկա է անցել ավելի քան 100 ուսանող, նրանցից 50%-ից  ավելին դարձել են Beeline–ի աշխատակից: Beeline–ի «3-րդ սերունդ» ստաժավորման ծրագրին կարող են մասնակցել բարձր կուրսի ուսանողները՝  սկսած 3-րդ կուրսից: Ստաժավորման ծրագրին մասնակցելու համար հայտերն ընդունվում են ամեն տարի ապրիլից մինչև մայիս: Ուսանողները կարող են լրացնել համապատասխան հայտ www.beeline.am կայքում:

————

«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «Վեոն» ընկերությունների խմբի մի մասը, որը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան  200 մլն. բաժանորդների Ռուսաստանում, Իտալիայում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում և Պակիստանում,: «ՎիմպելԿոմ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Mobilink», «Banglalink» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.veon.com կայքում:

12/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.31
-0.04
Եվրո (EUR)
413.87
+0.00
Ռուբլի (RUR)
3.81
+0.01
Լարի (GEL)
138.84
-0.95
34297.96
+197.47
Արծաթ
401.87
-2.58