Բիզնես

USD BUY - 365.00+0.50 USD SELL - 366.50-0.50
EUR BUY - 416.50-0.50 EUR SELL - 421.50-2.50
OIL:  BRENT - 90.09+2.27 WTI - 84.67+2.82
COMEX:  GOLD - 4049.10-0.65 SILVER - 57.59-2.72
COMEX:  PLATINUM - 1658.70+0.88
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 157.81-1.79 EUR/GBP - 1.1527+0.18
FOREX:  EUR/USD - 1.1527+0.18 GBP/USD - 1.348+0.26
STOCKS RUS:  RTSI - 882.61+1.25
STOCKS US: DOW JONES - 52485.03+0.53 NASDAQ - 25373.85+1.00
STOCKS US: S&P 500 - 7489.72+0.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 64362.02+4.03 TOPIX - 4003.30+1.29
STOCKS CHINA:  HANG SENG - 25884.43+0.10 SSEC - 3832.26+0.72
STOCKS EUR:  FTSE100 - 10868.05-0.27 CAC40 - 8509.64+0.28
STOCKS EUR:  DAX - 25629.24+0.07
31/07/2026  CBA:  USD - 366.2-0.43 GBP - 492.25+1.15
31/07/2026  CBA:  EURO - 421.13+0.46
31/07/2026  CBA:  GOLD - 48402+1242 SILVER - 683.52+6.98
Ռալֆ Յիրիկյանին շնորհվել է «Տարվա բիզնես անհատականություն-2017» մրցանակը
21/09/2017 22:33
Կիսվել

Ռալֆ Յիրիկյանին շնորհվել է «Տարվա բիզնես անհատականություն-2017» մրցանակը

Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովի շրջանակներում կայացել է Հայկական առևտրային ցանցի (ՀԱՑ) երրորդ մրցանակաբաշխությունը: Վեց տարի առաջ ստեղծված կառույցը նոր հարթակ է՝ ամբողջ աշխարհում գործող հայկական առևտրային գործարար կազմակերպությունների համար: Այն  ունի հստակ առաքելություն՝ աջակցել համաշխարհային հայ գործարար համայնքի միջև կապերի հաստատմանը՝ երկկողմ պալատներին տալով գիտելիքների և փորձի փոխանակման հնարավորություն:

Մրցանակաբաշխության ժամանակ, «Տարվա բիզնես անհատականություն-2017» մրցանակը ստացել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, «Համաշխարհային գլոբալ նվաճում» մրցանակը շնորհվել է Շարժայի (ԱՄԷ) բանկի գործադիր տնօրեն Վարուժան Ներգիզյանին, «Հայաստանի բիզնես գերազանցություն» մրցանակը` «Ապավեն» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն Արսեն Ղազարյանին, իսկ «Հայաստանի ներդրող» մրցանակը՝ «Վիասֆեր տեխնոպարկ» ՓԲԸ-ի հիմնադիր Թոնի Մորոյանին:

ՀԱՑ-ի և կառավարության գործակցությամբ կազմակերպված  ֆորումի և տարեկան ժողովի աշխատանքներին մասնակցել են Հայաստանի և սփյուռքի պաշտոնատար անձինք, մասնավոր սեկտորի և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Առաջին նիստի ընթացքում քննարկվել է «Սփյուռքի գործարարության պրոֆեսիոնալ ցանցերի ներուժը» թեման, որը մեկնարկել է Ռումինիայի ֆինանսների նախկին նախարար և ներկայիս սենատոր Վարուժան Ոսկանյանի «Միջազգային ցանցերի նշանակալի դերակատարությունը» ելույթով: Երկրորդ նիստում անդրադարձ է կատարվել Հայաստան-Սփյուռք տնտեսական համագործակցության խթանման խնդիրներին՝ տեղական ներդրումային միջավայրի, սիրիահայ գործարարների փորձի, Արցախի տնտեսության և ՏՏ ոլորտին առնչվող հարցերին:

ՀԱՑ-ի կազմում գործում է Հայաստանի և սփյուռքի 14 բիզնես կազմակերպություն: Միջոցառումները կազմակերպվում են երկու տարին մեկ անգամ:

31/07/2026
դրամ
Դոլար (USD)
366.2
-0.43
Եվրո (EUR)
421.13
+0.46
Ռուբլի (RUR)
4.6065
+0.0345
Լարի (GEL)
139.52
-0.12
48402
+1242
Արծաթ
683.52
+6.98