Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 399.50-1.50 EUR SELL - 406.50-0.50
OIL:  BRENT - 114.73-2.26 WTI - 100.78-2.41
COMEX:  GOLD - 4022.30+0.78 SILVER - 54.11+0.74
COMEX:  PLATINUM - 1520.10-2.71
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.68+0.55 EUR/GBP - 1.1172-0.27
FOREX:  EUR/USD - 1.1172-0.27 GBP/USD - 1.334-0.24
STOCKS RUS:  RTSI - 973.16+0.75
STOCKS US: DOW JONES - 52361.58+0.28 NASDAQ - 26169.38+0.82
STOCKS US: S&P 500 - 7676.77+0.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 63268.37+1.73 TOPIX - 3997.37+0.61
STOCKS CHINA:  HANG SENG - 23041.32-0.73 SSEC - 3648.30-1.33
STOCKS EUR:  FTSE100 - 10767.33+0.72 CAC40 - 7847.32+0.83
STOCKS EUR:  DAX - 25410.84+0.91
27/10/2026  CBA:  USD - 360.93+0.05 GBP - 480.65-1.12
27/10/2026  CBA:  EURO - 402.36-1.75
27/10/2026  CBA:  GOLD - 46692+127 SILVER - 627.21+1.83
ARARAT Single Cask. Նոր բացառիկ կոնյակ՝ ARARAT Մեկ Տակառից
09/10/2017 15:03
Կիսվել

ARARAT Single Cask. Նոր բացառիկ կոնյակ՝ ARARAT Մեկ Տակառից

Տակառից գավաթ ամենակարճ ճանապարհը

Հայկական կոնյակագործության 130-ամյակին և նոր պատմական շրջանի նախօրեին Երևանի կոնյակի գործարանը ներկայացնում է բացառիկ արտադրանք՝ ARARAT Մեկ Տակառից (ARARAT Single Cask), թողարկված սահմանափակ քանակությամբ և համարակալված շշերով:

Մատուցելով իրենց խորհին հարգանքը հին սպիրտների շքեղությանը և հայկական կոնյակագործության նահապետների թողած հարուստ ժառանգությանը՝ Երևանի կոնյակի գործարանի վարպետները չեն դադարում նոր՝ հայկական հողի ջերմությունն ու բերրիությունը արտացոլող գաղափարներ որոնել։

Ստեղծագործական պրպտումների արդյունքում ստեղծված նոր խմիչքը պատրաստված է բացառապես Երևանի կոնյակի գործարանի պրեմիում դասի սպիրտներից՝ ստացված և հնացված Հայաստանի Տավուշի մարզի յուրահատուկ կլիմայական պայմաններում: ARARAT Single Cask-ը հայկական կոնյակագործության մեջ բացարձակ նորարարություն է, որը խորհրդանշորեն թողարկվում է հոբելյանական տարում՝ ի նշան   պատմական նոր շեմի հատման և պահանջկոտ ապագային ժամանակակից որոշումներ ներկայացնելու պատրաստակամության: 

ARARAT Single Cask-ը 57% թնդություն ունեցող ԵԿԳ-ի սահմանափակ քանակի արտադրանք է պատրաստված բացառապես Հայաստանի հյուսիս-արևելյան շրջանի Տավուշի մարզի խաղողից, որը հայտնի է մեղմ կլիմայով և բյուրեղյա մաքուր օդով, որոնք սպիրտներին հաղորդում են բացառապես նուրբ և յուրահատուկ այնպիսի առանձնահատկություններ, որոնք, անկասկած, արժանի են մաքուր, ոչ կուպաժավորված վայելքի:

Կրկնակի թորման միասնական գործընթացը և հնացումը մեկ տակառում առանց հետագա կուպաժավորման Single Cask-ը դարձնում են շրջանի բնակլիմայական առանձնահատկությունների առավել ամբողջական և բնածին արտացոլումը: Մառանում ստեղծված հատուկ պայմանները հնացումը դարձնում են առավել մեղմ և ապահովում են սպիրտների անկրկնելի նրբությունն ու բազմերանգությունը:  

ARARAT Single Cask-ը ԱՐԱՐԱՏ տեսականու միակ արտադրանքն է, որը շրջանցում է ցրտով մշակման և ֆիլտրման փուլը, ինչը թույլ է տալիս էլ ավելի համային նոտաներ և բույրի երանգներ պահպանել՝ միաժամանակ ընդգծելով խմիչքի իսկությունը:

ARARAT Single Cask-ն առանձնանում է յուրօրինակ երանգով, որը փորձագիտական հանձնաժողովը անվանել է «հայկական աշնանային մայրամուտի գույն»: Այն ունի ուժեղ, ծավալուն, բազմաբնույթ և հագեցած համ: Խմիչքի բնույթը դրսևորվում է փայտի և ծխի համահոտային ներդաշնակ համադրությամբ՝ վանիլի և անուշաբույր դարչինի երանգավորմամբ:

ARARAT Single Cask-ի սահմանափակ թողարկման համար ԵԿԳ-ի վարպետները երեք տակառ են ընտրել: Նորարարական շարքի յուրաքանչյուր շշի վրա հատուկ հրավիրված մասնագետի ձեռքով գրված է համար, որը ցույց է տալիս, թե որ տակառում է հնացվել սպիրտը:

ԵԿԳ-ի նոր արտադրանքի հիմքում ընկած է մինիմալիզմի շքեղությունն և կրաֆտ գաղափարը, որն էլ արտացոլվել է ժամանակակից փայտյա փաթեթավորման մեջ, իսկ Արարատ լեռան ուրվագծմամբ պիտակների կոմպոզիցիան ընդգծում են խմիչքի շքեղ գույնը:

Կոնյակագործության ողջ պատմության ընթացքում հայ վարպետները երբեք չեն վարանել  ընդլայնել կոնյակագործության սահմանները և բոլոր ժամանակներում հանդես են եկել նորարար լուծումներով, որոնք շատ շուտ անխախտելի կանոն են դարձել: Այդպես նախորդ դարասկզբին Մկրտիչ Մուսինյանցը ստեղծում է առաջին տեսակավոր հայկական կոնյակը՝ սկզբնավորելով հայկական կոնյակների փառահեղ ապագան: Մի քանի տասնամյակ անց՝ 20-րդ դարի կեսերին, հայկական կոնյակագործության վարպետ Մարգար Սեդրակյանը հեղափոխական միտք է առաջարկում, որը կայանում էր թորած ջուրը «կենդանի ջրով» փոխարինելու մեջ: Ժամանակին նորարարական այս գաղափարն արդյունքում դարձավ հայկական կոնյակագործության ոսկե օրենքը: ARARAT Single Cask-ը ԱՐԱՐԱՏ-ի նորարարությունների ներդաշնակ շարունակությունն է հատընտիրը գնահատողների համար, որը փոխաբերականորեն կարելի անվանել «Մեկ վրձնահարվածի կտավ»՝ կատարված տակառից գավաթ ամենակարճ ճանապարհի տեխնիկայով:

27/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.93
+0.05
Եվրո (EUR)
402.36
-1.75
Ռուբլի (RUR)
4.4786
+0.0024
Լարի (GEL)
139.06
+0
46692
+127
Արծաթ
627.21
+1.83