Բիզնես

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 418.00-1.00
OIL:  BRENT - 73.60+1.41 WTI - 70.28+1.86
COMEX:  GOLD - 2748.20+0.38 SILVER - 32.95+0.70
COMEX:  PLATINUM - 955.10+0.21
LME:  ALUMINIUM - 2601.00-0.29 COPPER - 9192.00-0.27
LME:  NICKEL - 15858.00+0.91 TIN - 29957.00+0.61
LME:  LEAD - 2043.00-1.04 ZINC - 3125.50-0.30
FOREX:  USD/JPY - 152.29+0.55 EUR/GBP - 1.0506-0.20
FOREX:  EUR/USD - 1.0506-0.20 GBP/USD - 1.2765-0.04
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44148.56-0.22 NASDAQ - 20034.89+1.77
STOCKS US: S&P 500 - 6084.19+0.82
STOCKS JAPAN:  NIKKEI - 39372.23+0.01 TOPIX - 2749.31+0.29
STOCKS CHINA:  HANG SENG - 20155.05-0.77 SSEC - 3432.49+0.29
STOCKS EUR:  FTSE100 - 8301.62+0.26 CAC40 - 7423.40+0.39
STOCKS EUR:  DAX - 20399.16+0.34
11/12/2024  CBA:  USD - 394.35-0.52 GBP - 501.73-2.01
11/12/2024  CBA:  EURO - 413.87-1.77
11/12/2024  CBA:  GOLD - 34100.49+179.75 SILVER - 404.45+2.90
Beeline. Երևանում ավարտվեց «ՎԵՈՆ»-ի գլոբալ դիջիթոնը
24/11/2017 17:50
Կիսվել

Beeline. Երևանում ավարտվեց «ՎԵՈՆ»-ի գլոբալ դիջիթոնը

Երևանում ավարտվեց «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի առաջին գլոբալ Դիջիթոնը։ Այդ ներքին հեքըթոնին մասնակցել են խմբի ընկերությունների 60 աշխատակիցներ 12 երկրներից, իսկ միջոցառմանը առցանց հետևել են 35 հազար դիտորդներ։

Դիջիթոնը նորարարությունների մրցույթ է, որը ստեղծված է «հեքըթոն» ձևաչափում նոր թվային պրոդուկտների մշակման նպատակով։ «ՎԵՈՆ» խմբի համար սա փոխգործակցության նոր ձևաչափ է, որտեղ աշխատակիցների ուժերը ուղղված են հաճախորդների համար արդիական լուծումների ստեղծմանը։ Աշխատակիցների ներուժը բացահայտվել է մի քանի փուլով․ սկզբում մրցումներ տեղի ունեցան տեղական ընկերությունների մակարդակով, հետո այդ փուլի հաղթողները մասնակցեցին տարածաշրջանային փուլին (եվրասիական փուլը տեղի ունեցավ այս ամառ՝ Սևանի ափին)։ Եվ վերջապես բոլոր տարածաշրջանների հաղթողները եկան մասնակցելու գլոբալ դիջիթոնին Հայաստանում։

Beeline. Երևանում ավարտվեց «ՎԵՈՆ»-ի գլոբալ դիջիթոնը

«Այս անգամ մասնակից թիմերը կենտրոնացել էին մեր գլոբալ պրոդուկտի զարգացման վրա։ Տարբեր շուկաների ներկայացուցիչներ՝ բոլորը մեկ տարածությունում միասին մշակում էին լուծումներ, որոնք պետք է զգալիորեն ազդեն սպառողական փորձի վրա։ Ես անհամբեր սպասում եմ, երբ պիտի կյանքի կոչվեն հաղթողների գաղափարները», – նշեց Եվրասիա միավորի գլխավոր գործադիր տնօրեն Միխաիլ Գերչուկը։

«Գլոբալ Դիջիթոնը ավարտվեց, և բոլորի անունից շնորհավորում եմ հաղթողներին։ Թեև սա այն դեպքն է, երբ կարելի է շնորհավորել նաև մասնակիցներին, քանի որ Դիջիթոնը պարզապես մրցույթ չէ՝ սա հանդիպելու, հետաքրքիր ժամանակ անցկացնել և նոր բաներ սովորելու լավ առիթ է։ Վստահ եմ, որ ոչ ֆորմալ մթնոլորտում տարբեր երկրներից գործընկերների հետ շփումը բոլորի համար օգտակար էր։ Իսկ ինչ վերաբերում է մրցումների ժամանակ առաջացած գաղափարներին, ապա կարծում եմ, դրանցից և ոչ մեկը չի կորչի», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Բուն մրցումները մասնակիցների համար տևել են 24 ժամ։ Այդ ընթացքում թիմերի համար հասանելի են եղել հատուկ մենթորներ, ովքեր օգնում էին գաղափարների իրականացման գործում։

———–

«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի մի մասը, որը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան 235 մլն. բաժանորդների Ռուսաստանում, Իտալիայում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում և Պակիստանում: «ՎԵՈՆ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Mobilink», «Banglalink» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.veon.com կայքում:

11/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.35
-0.52
Եվրո (EUR)
413.87
-1.77
Ռուբլի (RUR)
3.80
-0.13
Լարի (GEL)
139.79
-1.95
34100.49
+179.75
Արծաթ
404.45
+2.90